USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
, 24 Նոյեմբերի 2024թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
2024-10-17 14:55:00 Շոու բիզնեսի ներկայացուցիչներից ով ինչքան հարկ է վճարել. Արտաշ Ասատրյանը Հայաստանում հարկ չի վճարելՇոու բիզնեսի ›››
Արխիվ
Օրվա Լուսանկար
ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 27. ՄԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՍԵՎ ԷՋԸ...
2016-10-26 14:41:00
Տպել Տպել

Արդեն 17 տարի է, որ Վազգեն Սարգսյանը մեզ հետ չէ, բայց նրա մասին անցյալ ժամանակով գրելը նույնքան դժվար է, որքան ոճիրի առաջին օրը: Վազգեն Սսրգսյանը մի մարդ էր, ում վրա խարսխված էր հայոց պետականությունը: Եվ դա անհերքելի փաստ է: Նա վառ անհատակություն էր, ում շուրջ հավաքված մարդկանց մեծամասնությունը նրան որպես կուռք էր ընկալում ու հավաքում նրա փառքի փշրանքները, իսկ տղամարդու ՙղզիկ՚ տեսակը նրան ատում էր թե կենդանության օրոք, թե այժմ: Վազգեն Սարգսյանը այն եզակի մարդն էր, որին ճակատագրով վիճակվեց մանր մարդկանց՝ սահմաններից դուրս քծնանքը, իսկ իրենից հետո՝ նույն տեսակի անօրինակ ուրացումն ու դավաճանությունը:
Հոկտեմբերի 27-ը ոչ միայն Վազգեն Սարգսյանի երկրային կյանքի ավարտն էր, այլև Հայաստանը քաղաքակիրթ աշխարհից դուրս նետելու, մի քանի դարով հետ շպրտելու սահմանագիծը: Հինգհազարամյա մշակույթով հպարտանալը այսօր առնվազն ծիծաղելի է, եթե եկել-հասել ենք երկիրը անհայրենիք ու «ղզիկ» տղամարդկանց հանձնելու դառը օրվան: Նույնիսկ երրորդ աշխարհի պետություներում այսքան չեն կորցնում ինքնապահպանության բնազդը: ՙԺելեած մազերով ու պուդրայած երեսներով՚ տղերքին նույնիսկ մի ընտանիք չէր կարելի վստահել, բայց փաստն այն է, որ նրանց տրվել է Հայաստանի վերջը տալու հանձնարարությունը: Նույնիսկ եթե իրենք դա չգիտեն…
Վազգեն Սարգսյանի մասին բոլոր զրպարտություններին և չարախոսություններին իրականում չարժե լուրջ վերաբերվել, որովհետև մեծ մարդկանց հետևից շները միշտ էլ հաչում են: Ծովից-ծով Հայաստանից ճամարտակողները կույր են ձևանում, չեն ուզում տեսնել ու խոստովանել, որ Տիգրան Մեծից հետո հենց Վազգեն Սարգսյանի անմիջական նախաձեռնութմաբ ենք հող ազատագրել, ճակատագրով իրեն էր վերապահվել այդ դերը, և դա է միակ իրականությունը: Սպարապետի մարտակոչը և մահապարտների գունդը հավաքելը, նրանց կենաց-մահու մարտի գնալը փոխեց պատերազմի ընթացքը, և դա հերքել ոչ մի կերպ չի հաջողվի մերօրյա ՙէլիտային՚՝ իրենց մասին սուտ պատմություններ հորինելով և պալատական ՙսազանդարներին՚ գրել տալով:
Հետին թվով հերոս «գրվածների», ճոռոմաբանողների պակաս չկա, ընդհակառակը՝ քանի գնում, բազմանում են անհայտ ճակատամարտեր շահած «հերոսները», քանի գնում՝ արժեզրկում են շքանշաններն ու կոչումները: Կարծես թե որևէ մեկը չի գիտակցում, որ անհերոս երկրի ոչ միայն ապագան, այլև հենց ներկան է վտանգված:
Ոճիրից հետո եղան նույն պահին դավաճանած ստորներ: Հետո կամաց-կամաց ու երկչոտ դրսեորվեցին մյուս ստորները: Իսկ ավելի ուշ նորանոր ստորներ ի հայտ եկան: Մարդկության չափ հին պատմություն է՝ շատ էլ չզարմացանք, և սակայն մարդիկ կային, որ ոճիրից օգտվածների շարքում չպետք է լինեին, պարզ տրամաբանության և նվազագույն պարկեշտության կանխավարկածով… Սակայն դա էլ եղավ. տեսանք, որ Վազգեն Սարգսյանի չլինելը իրենց ցածր բնազդներով, շահամոլության, նյութապաշտության, պաշտոնամոլության լիուլի դրսևորման ազատություն տվեց շատերին: Վազգեն Սարգսյանի անվան ու փառքի, նրա մեծության ստվերի տակ ծվարածներ կան, որ անթաքույց շահել են կատավածից, որքան էլ դա զարհուրելի հնչի… Աստված իրենց դատավոր…
17 տարում Հայաստանը անխնա մսխել է Արցախյան պատերազմի հաղթական արդյունքը, գրեթե զրոյացրել հազարավոր կյանքերի և ժողովրդի անլուր զրկանքների գնով ձեռք բերված հաղթանակը, այն աստիճան, որ կարծես մենք ենք տանուլ տվել, այլ ոչ թե մեր սահմաններին այսքան մոտ եկած, մեր թուլանալուց լկտրիացած, նոր պատերազմով ռեալ սպառնացող թշնամին:
17 տարում Հայաստանը մաշվել է ոչ միայն պատերազմի վտանգից, մշտապես գնդակոծվող սահմանների վիճակից, այլև արտագաղթից ու համատարած բարոյալքումից:
17 տարում հարստացել ու շահել են միայն Հայաստանի և հայ ժողովրդի արյունը տզրուկի պես խմող մի քանի անհայրենիքներ: Նրանք, ում իր գոյությամբ խանգարում էր Վազգեն Սարգսյանը:
ՀԳ- Երբեք չպետք է մոռանալ քստմնելի ոճրագործության բոլոր զոհերի հիշատակը՝ Կարեն Դեմիրճյանին, Յուրա Բախշյանին, Ռուբեն Միրոյանին, Արմենակ Արմենակյանին, Լեոնարդ Պետրոսյանին, Հայկ Քոթանյանին, Հենիկ Աբրահամյանին: Նրանք զոհվեցին իրենց պաշտոնական պարտականությունները կատարելու պահին: Թող լույսերի մեջ մնան նրանց հոգիները…
Մարգարիտ Սարգսյանի ֆբ էջից

Այս նյութը դիտել են - 6036 անգամ
Թողնել մեկնաբանություն
2019-10-08 22:46:00 Ցռան Վերգոն
Ցռան Վերգոն
2018-04-21 22:32:00 Հարազատներ, Հայեր
Հարազատներ, Հայեր
Բոլորը ›››
Ամենաընթերցվածները
Օրվա Շաբաթվա Ամսվա
Facebook