- 2025-04-02 10:16:00Գյումրիի ընտրությունների շուրջ ինտրիգը պահպանվում է. ի՞նչ կապ ունի Արթուր Վանեցյանը
- 2025-04-01 09:43:00Հանրային Ռադիոյի ղեկավարի կինը հայատյացությամբ գերազանցել է թրքասեր ամուսնուն
- 2025-03-29 14:29:00ՀՀ իշխանությունները խափանում են վերադարձի բոլոր հույսերը` կտրկանապես մերժելով անգամ «Արցախ« բառի գործածությունը.Նատաշա Պողոսյան
- 2025-03-29 13:43:00Ինչո՞ւ են իշխանությունները վախենում Արա Աբրահամյանից
- 2025-03-28 20:22:00Ինչ իրավական զարգացումներ կարող են տեղի ունենալ Վարդան Ղուկասյանի գործով. iravunk
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում































Դեռ սեպտեմբերից, երբ այդ դասարանը մտա, նա չկար…Իմացա, որ հանգամանքների բերումով` իմ աշակերտուհին արդեն մեզանից ոչ հեռու գյուղական դպրոց է հաճախում: Այս օրերին նա մի նոր հրաշալի զգացողություն պարգևեց ինձ, երբ գրեց, որ կարոտել է իր ուսուցչուհուն և նրա դասավանդած դասերը: Ինչու՞ ինձ թվաց, որ նա անհանգիստ է, ու նրան անմիջապես առաջարկեցի գրել կարոտի մասին, կարոտ սիրո, կարոտ հայրենիքի…
Կարոտ, որ իր հետ թախիծ է բերում, երբեմն անսահման մեծ երջանկություն, կարոտ, որ դեռահաս աղջկան կարող է մեծ ցավ պատճառել…Ու կարոտը թևին տալով` իր տխրամած մտորումներով ինձ հասավ, որտեղ մի սիրուն աղջիկ կար, որ չէր ուզում իր անունը գրել, նա չէր ուզում նաև տեսանելի լինել, բայց սրտի խոսք ուներ, անսահման սեր, որ կորցրել էր և հետքն էր մնացել իր պարզ ու մաքուր սրտում: Ապրիլյան պատերազմական օրերից ծնված մի սեր, որ դողդողաց օդում, ապրիլին հանկարծակի տեղացած ձյունից սարսռաց, արկերի հարվածներից կուչ եկավ, բայց ապրեց:
«Բայց ապրե՞ց»,-կրկնում եմ ես, մի՞թե ապրեց այդ սերը, երբ ինձ ուղարկած նրա կարոտի խոսքերում կորցրած մի սեր կա, մի անմոռաց հիշողություն. «Սիրտս լցված է մշուշով, և թույլ է ու տկար: Դուրսը հիմա ցուրտ է, հոգիս` ալեկոծված: Չէի կարող հզոր լինել և այդքան ուժգին պայքարել: Ասես մոլորված եմ, հոգնած ու մենավոր: Երբ տխուր երեկոն իր մթությունն է փռում սրտիս մեջ, ես իմ անպատասխան սիրուց տանջված` սկսում եմ երազներ հյուսել: Ասես նա ականջիս շշնջում է, որ նորից կգա ու իր հետ կբերի մի նոր արշալույս: Ես կարծում էի` գտել եմ իմ կյանքի միակ, անկրկնելի ու անարատ սիրուն, բայց երբ արթնացա, արդեն կորցրել էի:
Հիմա հարազատ է դարձել ինձ աշունը: Աշնան անձրևի պես` ես լացում եմ անընդհատ: Լացում եմ կարոտից: Նա ջարդեց, փշրեց սիրտս, որտեղ ինքն էր ապրում, կարոտը դարձրեց ինձ ընկեր, կարոտ, որ ապրելուց քաղցր է, իսկ ես արդեն հիվանդ եմ այդ սիրուց: Հասկանում եմ, որ, իրոք, սիրում եմ, բայց ոչինչ փոխել չեմ կարող: Ես կարոտում եմ, տառապում անվերջ, միշտ աղոթում եմ, չեմ ուզում տանջվել կորցրածի համար: Աշնան օրերն էլ տխուր են սառը, ինչպես իմ սիրտը` կոտրված ու թախծոտ, բայց սիրով լցված»:
Ես չգիտեմ իմ հրապարակումներով որքանով եմ օգնում այս սիրահարված անմեղ էակներին, բայց ուզում եմ հոգում կսկիծ ունեցող դեռահասներին ասել, թե ու՞մ է պետք անպատասխան սերը, որ արցունք է բերում, անհուն տառապանք: Դեռ ինչքա~ն անհասանելի բարձունքներ կան, որ պիտի հասնեք, ինչքա~ն գեղեցիկ զգացողություններ կան, որ պիտի ապրեք: Ազատվե՛ք հոգի կեղեքող տանջանքներից ու զգացմունքներից, հաղթահարե՛ք այն, որ կարողանաք այս կյանքում ապրել:
Նատաշա Պողոսյան Արցախի վաստակավոր մանկավարժ, Մարտակերտի Վլադիմիր Բալայանի անվան միջնակարգ դպրոցի հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի

Ստվերային խաղեր Գյումրիում. ո՞վ է վերջապես լինելու քաղաքապետ. PROGRESS

Նիկոլ Փաշինյանի «Volvo»-ներն ու ՔՊ-ի՝ անկում ապրող վարկանիշը. կա՞ աչքալուսանքի առիթ

Գյումրիի ընտրությունների շուրջ ինտրիգը պահպանվում է. ի՞նչ կապ ունի Արթուր Վանեցյանը

Հանրային Ռադիոյի ղեկավարի կինը հայատյացությամբ գերազանցել է թրքասեր ամուսնուն

Փաշինյանը սպառնում է երեք նախագահներին. ի՞նչ սպասել, որքանո՞վ է հնարավոր նրանց միավորումը. PROGRESS

Գյումրիում իշխանությունը պարտվեց. կհաջողվի՞ պահել Երևանը

Այդ ո՞ր մի արցախցին կթողներ իր հայրենիքը, իր տունուտեղը, իր գերեզմանները, եթե ՀՀ իշխանությունների թիրախում չհայտնվեինք.Նատաշա Պողոսյան

Վարդան Ղուկասյանը պիտի դիմի Թրամփին՝ ԱՄՆ- ում քաղաքական ապաստանի համար․ Հմայակ Հովհաննիսյան

Ավանդական ընտրությունները խորացնում են համակարգային դեգրադացիան

«Ես բլոգեր չեմ, ինձ հետաքրքիր չէ բլոգերությունը. ես չեմ աշխատում մարդու դժբախտության վրա ինչ որ էջեր կամ ինչ որ դիվիդենտ հավաքելու համար.Գևորգ Գևորգյան

ՀՀ իշխանությունները խափանում են վերադարձի բոլոր հույսերը` կտրկանապես մերժելով անգամ «Արցախ« բառի գործածությունը.Նատաշա Պողոսյան

Ինչո՞ւ են իշխանությունները վախենում Արա Աբրահամյանից

Գևորգ Գրիգորյանը՝ Սերոբ Գասպարյանի,Վարդան Ղուկասյանի մասին.asekose

Ինչ իրավական զարգացումներ կարող են տեղի ունենալ Վարդան Ղուկասյանի գործով. iravunk

Ինչպե՞ս կարող եք դուք արդյունավետ պայքարել Նիկոլի դեմ, եթե վախենում եք ճշմարտությունից խոսել.Արթուր Համբարձումյան

Էջմիածնի քաղաքապետի սկեսրայրին պատկանող գազալցակայանի կրակոցների հետևանքով կյանքից զրկված անձի գործով հայտարարվել է հետախուզում.armlur

Անդրանիկ Քոչարյանի որդին բանակից ազատվել է որպես գիտնական, բայց գիտական հայտնագործությունները չկան․ Ժողովուրդ

Հայաստանում ԱՄՆ դեսպանատանը ոչ հարգալից վերաբերմունքը մտահոգություններ է առաջացրել

Թալանել են Լոս Անջելես-Վարշավա-Երևան չվերթով Հայաստան ժամանող քաղաքացուն.Shamshyan

Բացառիկ համերգ ու խաղարկություն «Academy LA»-ում. մի՛ կորցրեք այս հնարավորությունը

ՄԵՐԺՎԵՑ

Գնա՜, ուղղակի գնա...

«Հպարտ եմ, որ ճանաչել եմ, որ լավ ու անմոռանալի պահեր ենք ապրել». Նիկոլայ Եղիազարյանը՝ Արա Դեղտրիկյանի մասին

Փաշինյանը հրահանգել է՝ ազատման դիմումներ կգրե՛ք․ «Ժողովուրդ»





