Իսկ իրականություն այն է, որ Վիգեն Սարգսյանը արևմտամետ է այնքանով, որքանով գործող իշխանության ամենաբարձր ներկայացուցիչները, որոնք մեկ գիշերում որոշեցին գնալ ԵԱՏՄ-ը:
Վիգեն Սարգսյանը ռուսական թիվ 1 մեդիա- հոլդինգի ղեկավար, հայտնի հեռուստամեկնաբան Դմիտրի Կիսելյովի կողմից հիմնադրված «Գրիբոյեդով» ակումբի անդամ է:
Նա մասնակցում է այդ ակումբի հավաքներին: Իհարկե ակումի անդամները հայտարարում են, որ այն գաղտնի կամ ռուսամետ կառույց չէ, սակայն բոլորին է հասկանալի, թե ակումբն ինչպիսի կառույց է և ինչ նպատակների է ծառայում: