- 2024-11-25 19:30:00ՔԿ նախկին նախագահի տեղակալ Արսեն Այվազյանը կհրավիրվի Հակակոռուպցիոն կոմիտե հարցաքննության. «Ժողովուրդ»
- 2024-11-25 10:31:00 ԱՄՆ-ն կարող է օգնել Հայաստանին, եթե ՔՊ-ն չխանգարի
- 2024-11-21 20:34:00Հայաստանը հայտնվել է թմրամոլների ձեռքում. շոկային բացահայտում
- 2024-11-18 10:46:00 Անսպասելի պաշտոնանկություններ. ո՞րն է իրական պատճառը
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում
Նոյեմբերի 5֊ին Հայաստանում նշվում է Ռազմական հետախուզության օրը
Վերջին շրջանում, գործի բերումով, հաճախ եմ հանդիպում տղաների, ում ծառայության զգալի հատվածն անցնում է թշնամու թիկունքում։ Նրանք մարդիկ են, ովքեր սովորական առօրեայում քիչ են տարբերվում իրենց համաքաղաքացիներից ու համագյուղացիներից։ Ծառայում են զինված ուժերում, աշխատում, այգի մշակում, երեխաներ դաստիարակում և այլն։ Բայց բավական է հրաման հնչի և նրանք շատ արագ հայտնվում են այնտեղ, որտեղ ամենաքիչն են իրենց սպասում։ Սովորական այդ մարդիկ վերածվում են այնպիսի պրոֆեսիոնալների, որոնց նմաններին իրենց կողքին կցանկանային տեսնել աշխարհի ամենահզոր տերությունների զինվորականնները։ Դառնում են աննկատ, անտեսանելի, անլսելի, բայց շատ հստակ ու անշեղորեն գործող անհատներ, ովքեր սարսափ են սփռում թշնամու զինված ուժերում։ Պետք եղածի դեպքում, նրանք կարող են ոչնչացնել թշնամու անգամ ամենախոր թիկունքում գտնվող թիրախ։ Կարող են կառավարել հակառակորդին, տեղեկություն բերել, դիվերսիոն գործողություններ իրականացնել և նմանատիպ այլ խնդիրներ լուծել։ Նրանք մարդիկ են, ովքեր մեր երկրի ամենամեծ հարստություններից մեկն են։ Նրանք շատ են, բայց ունեն մեկ անուն՝ ռազմական հետախույզ։
Սովորաբար Ռազմական հետախուզության օրը մեր երկրում նշվում է հետախուզական ստորաբաժանումների ցուցադրական ելույթներով, շքերթով, տոնական միտինգով։ Այսօր, օգտվելով այդ ամենը տեսնելու, ոգեշնչվելու և ևս մեկ անգամ զգալու հնարավորությունից, այցելեցի Երևանում տեղակայված զորամասերից մեկը, որտեղ պետք է անցնեին տոնական միջոցառումները։ Զորամասին հարող փողոցներում առաջացած խցանումներից արդեն հասկանալի էր, որ հետախույզներին շնորհավորելու նպատակով այնտեղ էր եկել մարդկանց հոծ բազմություն։ Կանայք, երեխաներ, վետերաններ, գործող զինվորականներ… Բոլորը շտապում էին դեպի զորամաս՝ ցանկանալով րոպե առաջ հայտնվել մերօրյա հերոսների կողքին։ Տրամադրությունն իրապես տոնական էր։ Երեխաները հիացմունքով նայում էին գեղեցիկ հագնված ու ձիգ կանգնած զիինվորականներին։ Պատվի էին առնում նրանց ու գեղեցիկ ժպիտներ նվիրում տղաներին։ Իսկ երբ սկսվեցին հետախուզական ստորաբաժանումների ցուցադրական ելույթները, օդը կանգ առավ զորամասի տարածքում։
Ահա մի խումբ հետախույզներ հայտնվում են կարծես անէությունից։ Շատ արագ նրանք հաղթահարում են իրենց առջև դրված պատնեշները, խոցում պայմանական թշնամում, բարենպաստ դիրք գրավում հակառակորդի ճամբարում և ճանապարհ բացում մարտի մեջ մտնող իրենց զինակիցների համար։ Հանկարծ լսվում է ուժեղ պայթյուն։ Զորամասի տարածքում կանգնած հանդիսատեսը տեսնում է, թե ինչպես են շրջափակման մեջ հայտնված մեր տղաները ճեղքում պայմանական թշնամու շարքերն ու մարտից դուրս բերում իրենց վիրավոր ընկերներին։ Ինքնաձիգերի կրակոցները խլացնում են ամենքին։ Մեր աչքի առջև իրականից ոչնչոց չտարբերվող մարտական գործողություններ են։ Տղաները դիրքեր են գրավում, թշնամի ոչնչացնում, պայթեցնում, գողանում, հարձակվում… Մի խոսքով՝ ամեն գնով հաղթանակ են ապահովում։
Չէր հասցրել դեռ հանդիսատեսը հասկանալ, թե ինչ հենց նոր կատարվեց իր աչքի առջև, երբ ուշադրությունը հրավիրվում է դեպի զորամասին հարող բնակելի շենքեր, որոնց տանիքներից կայծակնային արագությամբ իջնում են մեր ռազմական հետախույզները։ Մարտը տեղափոխվել է լեռնային տեղանք։Այստեղ պայմաններն այլ են, բայց գործողության արդյունավետությունը նույնն է՝ բոլոր թիրախները խոցված են, իսկ տղաներն ապահով ու անվտանգ։
Ցուցադրական ելույթները շարունակեցին ձեռնամարտի և ուժային վարժությունների հետախույզ վարպետները։ Հարթակում միմյանց հետ մրցում էին տարբեր սերնդների, տարբեր մարզաձևերի ներկայացուցիչներ։ Ահա ասպարեզ է դուրս գալիս երիտասարդ մի կապիտան, որի մարմնի ճկունությունը պարզապես ապշեցնող է։ Նրա շարժումների արագությունն ու հարվածների ուժգնությունը զարմացնում են բոլորին։ Կապիտանի կողքին են հայտնվում նաև այլ զինծառայողներ։ Միմյանց փոխարինելով նրանք տարբեր հնարաքներ են ցուցադրում՝ մեկը մյուսից բարդ, մեկը մյուսից զարմանալի։ Մի քանի վայրկյան անց հարթակում արդեն մի քանի տասնյակ հետախույզ են կանգնած։ Հանդիսատեսն այլևս չի հասցնում հետևել նրանց գործողություններին։ Աջ ու ձախ թռչում են փշրված քարերի ու կտոր֊կտոր եղած մահակների կտորները։ Եվ հանկարծ այդ աղմուկի ու խառնաշփոթի միջից վեր է հառնում հետախույզների եռահարկ մի բուրգ, որի գագաթին կանգնած պատանին հպարտությամբ ծածանում է հայկական եռագույնը։ Ծափահարություններն ու հանդիսատեսի հիացմունքի բացականչությունները խլացնում են անգամ նույն պահին հնչող կրակահերթերի ձայնը։
Զորամասում, հիրավի, ամեն ինչ խիստ տպավորիչ էր։ Հետախույզների ցուցադրական ելույթներին հետևեց ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի շնորհավորական ուղերձը։ Այնուհետև պաշտպանական գերատեսչության ղեկավարն ու ՀՀ ԶՈւ Շտաբի պետ Մովսես Հակոբյանը մեդալներով ու պատվոգրերով պարգևատրեցին աչքի ընկած հետախույզներին։ Վերջիններս ձիգ և գեղեցիկ քայլվածքովմոտենում էին իրենց պարգևատրող պաշտոնյային ու հրամանատարին, ներկայանում, ստանում վաստակածը և հպարտ արտասանում. «Ծառայում եմ Հայաստանի Հանրապետությանը»։
Այս ամենին հետևեց երկար սպասված շքերթը։ Զինվորական նվագախմբի բարձր հնչյունների ներքո անցնում էին նրանք, ում վստահ կարելի է կոչել մարդու և զինվորի լավագույն տեսակ՝ ռազմական հետախույզները։ Անցնում էին նրանք, ում կյանքն ամենաշատն է վտանգվում մեր իրողության մեջ։ Անցնում էին նրանք, ովքեր ամենադժվար պայմաններում են ապահովում Հայրենիքի անվտանգությունը։ Անցնում էին նրանք, ովքեր անմնացորդ նվիրվել են մեր ժողովրդին։ Անցնում էին նրանք, ովքեր հիրավի հանդիսանում են մեր հպարտությունն ու մեր պատիվը։
Հրանտ ՄԵԼԻՔ֊ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ
Գիշերային պաշտոնանկություններ
Սպիտակ տանը կկայանա Բայդենի և Թրամփի հանդիպումը
Շոու բիզնեսի ներկայացուցիչներից ով ինչքան հարկ է վճարել. Արտաշ Ասատրյանը Հայաստանում հարկ չի վճարել
Գողության դեպք՝ Արմավիրի մարզում․ պատուհանից մուտք են գործել Էջմիածնի «Սուրբ Գայանե» եկեղեցի, կոտրել գանձանակը և այնտեղից գողացել գումարը
Հայաստանը պատրաստ է ամբողջությամբ բարելավել հարաբերությունները Թուրքիայի հետ. Միրզոյան
Սանոսյան եղայրների սկանդալային կոռուպցիոն գործարքները.Հայկական Ժամ
Սոցցանցերում տարածվել է Նիկոլ Փաշինյանի և Արշակ Կարապետյանի նամակագրությունից մի հատված
Հանցավոր խումբ Երևանում․ կեղծ լիազորագրերով վաճառել են ՀՀ-ում չգտնվող քաղաքացիների բնակարանները
Ալեն Սիմոնյանի քավորին իշխանությունն օգնում է, բնությունը՝ խանգարում. Ծաղկաձորի «Պալլադան» խնդիրներ ունի. «Ժողովուրդ»
Փիառային «դեսանտ» Լոս Անջելեսում․ «Փաստ»
Մեծամորի քաղաքապետը Mercedes 222 Maybach-ով վթարի է ենթարկվել
ՔՊ-ի կողմն անցած ավագանու անդամը 8.7 միլիոն դրամի չհիմնավորված եկամուտ է արտացոլել.Lurer
Ձերբակալվել է Ալեն Սիմոնյանի եղբոր կինը
Արթուր Վանեցյանի եղբայր Կարեն Վանեցյանին Մոսկվայում բերման են ենթարկել.Factor
Մանկապարտեզների տնօրեններին տարել են ԱԱԾ հարցաքննության. նոր մանրամասներ. «Ժողովուրդ»
«Ֆեյքերի ՊՈԱԿ»-ի նախկին տնօրենի ունեցվածքը.armlur
Ալեն Սիմոնյանը դատի է տվել էդգար Ղազարյանին. Armlur.am
Տերյան 66-ում Սերժ Սարգսյանի դստերը բնակարան են նվիրել տատերն ու պապերը. պատասխանողի ներկայացուցիչ
Դատախազությունն ուսումնասիրում է Սամվել Բաբայանի հայտարարությունը
Արցախի Տեղեկատվական շտաբը տեղեկացնում է
Էջմիածնում քաոս է, քաղաքապետն աշխատանքի չի գալիս. «Ժողովուրդ»
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մոնարխի Արմենն ու իր փեսան շտաբներ են բացել ՔՊ-ի համար. թաղապետի թիկնապաների հետքերով. «Ժողովուրդ»
«Կիսաբաց լուսամուտներ» թոք շոուիի փորձագետը Հայկ Մարությանի թիմակից. «Ժողովուրդ»
Ստամբուլի որոշ թաղամասեր հեղեղված են..