- 2024-11-25 19:30:00ՔԿ նախկին նախագահի տեղակալ Արսեն Այվազյանը կհրավիրվի Հակակոռուպցիոն կոմիտե հարցաքննության. «Ժողովուրդ»
- 2024-11-25 10:31:00 ԱՄՆ-ն կարող է օգնել Հայաստանին, եթե ՔՊ-ն չխանգարի
- 2024-11-21 20:34:00Հայաստանը հայտնվել է թմրամոլների ձեռքում. շոկային բացահայտում
- 2024-11-18 10:46:00 Անսպասելի պաշտոնանկություններ. ո՞րն է իրական պատճառը
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում
Կարեն Կարապետյանի կառավարության ձեւավորումից հետո հանրապետությունում մեծ էյֆորիա առաջացավ: Կարապետյանը եւ նրա նշանակած նոր նախարարները հույս ներշնչեցին, որ այս կառավարությունը կտարբերվի նախորդներից, եւ նրա գործունեության արդյունքում ինչ-որ դրական տեղաշարժեր կունենանք:
Շատ կարեւոր է, թե ինչն էր նման սպասումների հիմքում: Սովորաբար տարբեր երկրներում նոր կառավարություններից դրական կամ բացասական ակնկալիքներ ձեւավորվում են՝ հաշվի առնելով, թե ինչ ծրագիր է ներկայացվում, որքանով է այն արձագանքում տվյալ պահի տնտեսական իրավիճակին, մարտահրավերին, թերի է, թե՝ ամբողջական, իրատեսական է, թե՝ ոչ եւ այլն:
Մեր երկիրն այս հարցում էլ է յուրահատուկ: Նոր վարչապետի եւ նախարարների վերաբերյալ դրական սպասելիքներ տարածվեցին գրեթե անմիջապես նշանակումներից հետո, խորհրդարանում նրանց ծրագրի ներկայացումից շատ առաջ: Ինչո՞ւ:
Նման լավատեսության համար մեծ նշանակություն ուներ հանգամանքը, որ նրանք համակարգից չեն, ՀՀԿ-ից էլ չեն, նախկինում պաշտոններ չեն զբաղեցրել: Իրականում սա դեռ ոչինչ չի նշանակում: Հայաստանում` շատ մեծ բան է նշանակում: Վերոնշյալ երեք խմբից ցանկացած մեկն ավտոմատ բացասական ընկալում է առաջացնում, ուստի այս խմբերի հետ առնչություն չունեցած մեկն ավտոմատ դրական է ընկալվում:
Որոշակի նշանակություն ունեցավ նաեւ այս անձանց կրթությունը, աշխատանքային կենսագրությունը եւ սոցիալական դիրքը: Որքան էլ անսպասելի է, մեծ տեղ հատկացվեց նորանշանակ վարչապետի արտաքին տեսքին, շարժուձեւին, հագուկապին: Եթե վարչապետի հագուկապը քննարկվեր սրճարաններում ու երթուղայիններում՝ նորմալ կլիներ: Բայց այդ մասին խոսեցին եւ մինչեւ օրս էլ խոսում են նաեւ քաղաքական գործիչներն ու մտավորականները` լրագրողների խնդրանքներով մեկնաբանելով Կարապետյանի նշանակումը:
Ստացվում է` քանի որ Կարեն Կարապետյանը թանկարժեք կոստյումներ է հագնում, ծաղկավոր փողկապներ է կրում, թիկունքն էլ ձիգ է պահում, նրան վարչապետի պաշտոնում նշանակելը ճիշտ էր, եւ երկիրն ու տնտեսությունը միանշանակ կշահեն դրանից: Հանուն արդարության հիշեցնենք, որ Հովիկ Աբրահամյանն էլ պակաս թանկարժեք կոստյումներ չէր կրում, փողկապներն էլ վատը չէին, թեեւ մի քիչ ցածրահասակ էր, կովկասյան արտաքինով, եւ հարվածային գործիքներ նվագելու փոխարեն լոլիկ էր աճեցնում:
Կարեն Կարապետյանի ժամանակավոր կառավարության շուրջ սույն էյֆորիկ տրամադրությունների ընթացքում հնչում էին նաեւ մտահոգություններ, որ այս ամենը լավ չի ավարտվի, հիասթափությունը մեծ կլինի: Կառավարությունից հիասթափությանը դեռ ահագին ժամանակ կա, բայց առանձին նախարարների դեպքում դա արդեն իրողություն է:
Ուրբաթ առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանի «բենեֆիսն» էր: ԱԺ-ում 2017 թվականի բյուջեի նախագծի քննարկումներից հետո նա լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ ինքը մահացած ծննդկանների գործով չի զբաղվելու.. «Ես մեկ-երկու մահացած ծննդկանի դեպքով չեմ զբաղվում, դրանով զբաղվում են դատական մարմինները, մորգը», «Իմ համակարգն ամբողջ համակարգն է, ոչ թե մեկ-երկու բողոքավոր ծննդկանի բարեկամները։ Հասկացեք դա վերջապես»:
Առողջապահության նախարարի համար, փաստորեն, մահացած ծննդկանն ու բողոքավոր ծննդկանը նույն են: Նա համարում է, որ ոչինչ չունի անելու կոնկրետ ծննդատներում, որտեղ հաճախակի են ողբերգական ելքով դեպքերը: Մեկ-երկու մահացած ծննդկան ավել, մեկ երկու` պակաս, դա ի՞նչ առողջապահության նախարարի զբաղվելու հարցն է:
Ալթունյանը մարդկանց մասին անհարգալից արտահայտվելու սովորություն ունի: ԱԺ-ում լրագրողները նրանից հետաքրքրվել են նաեւ, թե քանի օգնական եւ խորհրդական ունի: «Ես այսօր կհաշվեմ դրանք եւ մենք այդ հարցին կանդրադառնանք... Եթե դրանք ութն են, ապա աշխատավարձ երկուսն են ստանալու»,- ասել է նա: Նրան առանձնապես պատկառանք չեն ներշնչում նաեւ տատիկներն ու պապիկները: Պատգամավորներից մեկի հարցին ի պատասխան Ալթունյանն ասաց, որ պետք է սովորել տատիկ-պապիկներին ասել` չէ, երբ որ նրանք գնում են պոլիկլինիկաներ եւ անիմաստ տեղը ռենտգեն ու տոնոգրաֆիա են պահանջում:
Տատիկների եւ պապիկների հետ կապված առողջապահության համակարգում փաստորեն այլ խնդիրներ չկան, նրանց համար դեղերը թանկ չեն, նրանք չեն դժվարանում պոլիկլինիկաներում կիլոմետրերով հերթ կանգնելուց, չեն մահանում բժշկական ծառայություններից օգտվելու հնարավորություն չունենալու պատճառով: Չնայած, մոռացանք, դա արդեն մորգերի խնդիրն է:
Հիշեցնենք, Ալթունյանը բժիշկ է, սակայն 20 տարի է ապահովագրական շուկայում է գործունեություն ծավալում, եւ ինչպես հայտնի է` միլիոնատեր է: Առողջապահության նախարարը, սակայն, Կարապետյանի ճռճռան կառավարության միակ հիասթափությունը չէ:
Անցյալ շաբաթ իր երկրպագուներին մեծ հարված հասցրեց նաեւ Արմեն Ամիրյանը: Նախ պարզվեց, որ նա նույնպես միլիոնատեր է, թեեւ ամբողջ կյանքը աշխատել է հանրային հեռուստատեսությունում եւ հանրային ռադիոյում, որտեղ աշխատավարձերը, մեղմ ասած, հեռու են միլիոններից: Եվ բացի այդ, հանրությանը դուր չեկավ, թե ինչպես է Ամիրյանը արդարացնում Առաջին տպարանի շենքի ոչնչացումը:
Ամիրյանը գուցե դեռ հնարավորություն ունի իր դիրքերն ուղղելու: Առողջապահության նախարարի հարցը ավելի լուրջ է. նրան ազատելու ինտենսիվ պահանջներ են հնչում: Իսկ ամենավատն այն է, որ սրանք ընդամենը ծաղիկներն են, ավելի խոշոր հիասթափությունները դեռ առջեւում են:
Հ.Գ. Ալթունյանը իր խոսքերի շուրջ բարձրացած աղմուկից հետո նախ փորձեց կիրառել հայտնի մեխանիզմը եւ իր հարցերը լուծել լրատվամիջոցների հետ: Մեկ երկու կայքից անմիջապես հեռացվեցին նրան քննադատող հրապարակումները: Իրավիճակը սակայն շատ արագ դուրս եկավ վերահսկողությունից եւ նախարարը շաբաթ օրը ստիպված եղավ պարզաբանել, որ իրեն ճիշտ չեն հասկացել, ինչի համար ափսոսում է: Քանի որ սա էլ առանձնապես չփոխեց իրավիճակը, կիրակի նրա խոսնակը ֆեյսբուքով հայտարարություն տարածեց, որ Լեւոն Ալթունյանը հանրապետություն վերադառնալուն պես կընդունի մեկ տարվա ընթացքում մահացած ծննդկանների հարազատներին: Թե ուր էր մեկնել Ալթունյանը weekend-ի, խոսնակը չի նշում: Տեղեկություն չկա նաեւ, թե երբ է վերադառնալու:
Հ.Գ.-1 Արցախյան այցի շրջանակներում վարչապետ Կարեն Կարապետյանը նույնպես անդրադարձավ Ալթունյանի հայտարարությունը: «Եթե Ալթունյան Լևոնը նման բան է ասել, ապա ես Ալթունյան Լևոնին մինչ այդ չեմ ճանաչել, իսկ ես նրան լավ եմ ճանաչում ... Ես նրան համարում եմ պոտենցիալ կառավարիչ, որը կարող է առողջապահության համակարգում մեծ փոփոխություններ անել»,- ասաց վարչապետը: Ստացվում է, որ վարչապետը Ալթույան Լեւոնին չի ճանաչել, որովհետեւ նա նման բան ասել է: Իսկ դա նշանակում է, որ Կարեն Կարապետյանը կարող է սխալվել նաեւ նորանշանակ նախարարին կառավարման հմտությունների եւ համակարգում մեծ փոփոխություններ անելու հարցում:
Գիշերային պաշտոնանկություններ
Սպիտակ տանը կկայանա Բայդենի և Թրամփի հանդիպումը
Շոու բիզնեսի ներկայացուցիչներից ով ինչքան հարկ է վճարել. Արտաշ Ասատրյանը Հայաստանում հարկ չի վճարել
Գողության դեպք՝ Արմավիրի մարզում․ պատուհանից մուտք են գործել Էջմիածնի «Սուրբ Գայանե» եկեղեցի, կոտրել գանձանակը և այնտեղից գողացել գումարը
Հայաստանը պատրաստ է ամբողջությամբ բարելավել հարաբերությունները Թուրքիայի հետ. Միրզոյան
Սանոսյան եղայրների սկանդալային կոռուպցիոն գործարքները.Հայկական Ժամ
Սոցցանցերում տարածվել է Նիկոլ Փաշինյանի և Արշակ Կարապետյանի նամակագրությունից մի հատված
Հանցավոր խումբ Երևանում․ կեղծ լիազորագրերով վաճառել են ՀՀ-ում չգտնվող քաղաքացիների բնակարանները
Ալեն Սիմոնյանի քավորին իշխանությունն օգնում է, բնությունը՝ խանգարում. Ծաղկաձորի «Պալլադան» խնդիրներ ունի. «Ժողովուրդ»
Փիառային «դեսանտ» Լոս Անջելեսում․ «Փաստ»
Մեծամորի քաղաքապետը Mercedes 222 Maybach-ով վթարի է ենթարկվել
ՔՊ-ի կողմն անցած ավագանու անդամը 8.7 միլիոն դրամի չհիմնավորված եկամուտ է արտացոլել.Lurer
Ձերբակալվել է Ալեն Սիմոնյանի եղբոր կինը
Արթուր Վանեցյանի եղբայր Կարեն Վանեցյանին Մոսկվայում բերման են ենթարկել.Factor
Մանկապարտեզների տնօրեններին տարել են ԱԱԾ հարցաքննության. նոր մանրամասներ. «Ժողովուրդ»
«Ֆեյքերի ՊՈԱԿ»-ի նախկին տնօրենի ունեցվածքը.armlur
Ալեն Սիմոնյանը դատի է տվել էդգար Ղազարյանին. Armlur.am
Տերյան 66-ում Սերժ Սարգսյանի դստերը բնակարան են նվիրել տատերն ու պապերը. պատասխանողի ներկայացուցիչ
Դատախազությունն ուսումնասիրում է Սամվել Բաբայանի հայտարարությունը
Արցախի Տեղեկատվական շտաբը տեղեկացնում է
Էջմիածնում քաոս է, քաղաքապետն աշխատանքի չի գալիս. «Ժողովուրդ»
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մոնարխի Արմենն ու իր փեսան շտաբներ են բացել ՔՊ-ի համար. թաղապետի թիկնապաների հետքերով. «Ժողովուրդ»
«Կիսաբաց լուսամուտներ» թոք շոուիի փորձագետը Հայկ Մարությանի թիմակից. «Ժողովուրդ»
Ստամբուլի որոշ թաղամասեր հեղեղված են..