- 2024-11-25 19:30:00ՔԿ նախկին նախագահի տեղակալ Արսեն Այվազյանը կհրավիրվի Հակակոռուպցիոն կոմիտե հարցաքննության. «Ժողովուրդ»
- 2024-11-25 10:31:00 ԱՄՆ-ն կարող է օգնել Հայաստանին, եթե ՔՊ-ն չխանգարի
- 2024-11-21 20:34:00Հայաստանը հայտնվել է թմրամոլների ձեռքում. շոկային բացահայտում
- 2024-11-18 10:46:00 Անսպասելի պաշտոնանկություններ. ո՞րն է իրական պատճառը
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում
Երեկ մտահոգիչ իրադարձություն տեղի ունեցավ: «Պահեստազորի սպաների համահայկական միության» նախագահ, պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Վարդան Ավետիսյանը ողջ հայ ժողովրդին, քաղաքական եւ հասարակական հոսանքներին կոչ արեց մի կողմ թողնել ամեն ինչ, համախմբվել Հայոց բանակի շուրջը, ուշադրությունը սեւեռել առաջնագծին եւ պատրաստ լինել իրադարձությունների ցանկացած զարգացման:
«Իսկ ապրիլյան պատերազմին մասնակցած աշխարհազորային ջոկատների հրամանատարներին վճռաբար խնդրում ենք հստակ հաշվարկել ու մոբիլիզացնել կամավորական բոլոր ուժերը»,- ասվում էր Ավետիսյանի հայտարարության մեջ:
Պաշտպանության նախարարության պաշտոնյայի կողմից նման հայտարարությունն արդեն լուրջ անհանգստությունների տեղիք է տալիս, անկախ նրանից, որ նա դրա տակ ստորագրել է որպես ՀԿ նախագահ: Բայց ավելի մտահոգիչ բան էլ եղավ: Սույն հայտարարության մասին կայքերից մեկի նյութը հայտնվեց պաշտպանության նախարարության ֆեյսբուքյան պաշտոնական էջում:
Օգտատերերից մեկը հարց ուղղեց նախարարության էջը վարողին, արդյոք դա նշանակո՞ւմ է, որ ՊՆ-ն համաձայն է հայտարարության բովանդակության հետ: Այս հարցն անպատասխան մնաց, իսկ նյութը ՊՆ-ի էջից շուտ հեռացվեց: Այնուհետեւ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը պարզաբանեց, որ անհանգստանալու կարիք չկա, դա ոչ թե ՊՆ-ի հայտարարությունն է, այլ Ավետիսյանի ՀԿ-ի եւ «հավանաբար ուղղված է միայն ազատամարտիկների զգոնության բարձրացմանը»:
Պետք է նշել, որ ազատամարտիկների զգոնությունը ինքնանպատակ չեն բարձրացնում: Բացի այդ, Հովհաննիսյանը չի հերքել Armtimes.com-ի թղթակցի հարցը` թե արդյոք այս հայտարարությունը նշանակո՞ւմ է, որ լայնածավալ պատերազմական գործողության սպառնալիք կա:
ՊՆ խոսնակը միայն եւս մեկ անգամ նշել է, որ դա ՊՆ-ի կոչը չէ եւ ասել է, որ անհրաժեշտության դեպքում կարձագանքեն: Լավ չի հասկացվում, ինչին կարձագանքեն`պատերազմի՞ն, թե՞ հայտարարությանը:
Թյուրիմացություններն ու զուգադիպությունները շատ են: Եթե ՊՆ-ի էջում սույն հայտարարությունը մտածված էր հայտնվել, եւ նախարարությունը կիսում է բովանդակությունը, դա լուրջ է: Եթե այն սխալմամբ էր ՊՆ պաշտոնական էջով տարածվել, դա նույնպես մտահոգիչ է: Ապրիլյան պատերազմի օրերին բացի ռազմաճակատի գործողություններից, Հայաստանի պաշտպանության նախարարությունը քարոզչական դաշտում ոսկերչական ճշգրտությամբ աշխատեց, ինչը էական ազդեցություն ունեցավ պատերազմական իրավիճակի վրա:
Եթե ՊՆ նորանշանակ նախարար Վիգեն Սարգսյանը փորձում է էքսպերիմենտներ անել այս դաշտում, կամ ազգ-բանակ կոնցեպտով տարված մտածում է, որ պետք է նման իրավիճակներում մաքսիմալ բաց աշխատել ազգաբնակչության հետ, ապա այս մի փորձը կարծես անհաջող էր: Ինչ վերաբերում է լայնածավալ պատերազմական գործողությունների վերսկսման վտանգին, մի քանի փաստ ներկայացնենք:
1.Արդեն մեկ ամսից ավելի է առաջնագծում իրադրության վերաբերյալ Արցախի ՊՆ-ի հաղորդագրությունները դուրս են զինադադարի խախտման դեպքերի նորմայի շրջանակներից: Դեռեւս հոկտեմբերի սկզբին ԼՂՀ ՊՆ-ն նշեց, որ հակառակորդն ընտրել է առաջնագծում իրավիճակն աստիճանաբար եւ նպատակային սրելու մարտավարություն: Հետագայում երբեմն հաղորդվում էր, որ պաշտպանության բանակը դիմել է պատասխան գործողությունների: Այնուհետեւ հայտնի դարձավ, որ հակառակորդը առաջնագծում որոշակի հատվածներ ականազերծում է, ավելի ուշ եղան դիվերսիոն ներթափանցման փորձեր: Արցախի ՊՆ-ն նաեւ հետեւյալ հայտարարությունն արեց. «.... ապատեղեկատվություն տարածելով՝ ադրբեջանական կողմը հող է նախապատրաստում հետագա սադրանքների համար»:
2.Հոկտեմբերի կեսերին ՀՅԴ ԳՄ ազատամարտիկների հարցերի հանձնախումբը հայտարարություն տարածեց, որտեղ նշվում էր, որ ապրիլյան պատերազմի ժամանակ կամավորների հետ կապված հարցեր առաջացան, որոնք անհրաժեշտ է լուծել այս «սպառնալից ժամանակաշրջանում»: «Այդ իսկ պատճառով ՀՀ ՊՆ-ի հետ համաձայնեցված, ՀՅԴ Գերագույն մարմինը որոշում է կայացրել. կազմավորել կամավորականների պահեստային գումարտակ, որի կիրառումը նախատեսվում է միայն լայնածավալ մարտական գործողությունների վերսկսման դեպքում»: Հետագայում լրատվություն չեղավ` այս գումարտակը կազմավորվեց, թե ոչ: Ըստ երեւույթին Դաշնակցության հայտարարությունն այնքան էլ մեծ արձագանք չի գտել, ինչի պատճառով կամավորներին մոբիլիզացնելու նոր կոչի կարիք առաջացավ:
3.Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումները, որ վերսկսվել էին ապրիլյան պատերազմից հետո, անորոշ ժամանակով ընդհատված են: Հրաժարվողը, ընդ որում, Սերժ Սարգսյանն է: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները տարածաշրջանային վերջին այցի ժամանակ Ալիեւի հետ քննարկումներից հետո հայտարարեցին, որ նա համաձայնել է նոր հանդիպման առաջարկին: Սերժ Սարգսյանի հետ քննարկումներից հետո հարցը փակվեց: Համանախագահները միայն հույս հայտնեցին, որ դեկտեմբերի սկզբին ԵԱՀԿ արտգործնախարարների հերթական հավաքի շրջանակներում տեղի կունենա Նալբանդյան-Մամեդյարով հանդիպում: ՀՀ ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը, սակայն, նույնիսկ դա չհաստատեց, ասելով, որ վաղ է խոսել դրա մասին:
Հայաստանի ղեկավարությունը ակնհայտորեն լարվել է նոյեմբերի 12-18-ը անցկացվելիք ադրբեջանական լայնածավալ զորավարժություններից: Պատճառը բանակցություններին վերադառնալու առաջարկը մերժելու մեջ է: Չի բացառվում, որ մինչ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների տարածաշրջանային այցը սահմանում ադրբեջանական կողմից հրահրվող լարվածությունն ու սադրանքները ուղղված էին Սերժ Սարգսյանին բանակցությունների սեղան վերադարձնելուն: Սարգսյանը սակայն անդրդվելի մնաց: Իսկ արդյոք նա տիրապետում է իրավիճակին, եւ գիտի՞ ինչ է անում, թե՞ մեզ վտանգավոր անակնկալներ են սպասում, ցույց կտա ժամանակը:
Գիշերային պաշտոնանկություններ
Սպիտակ տանը կկայանա Բայդենի և Թրամփի հանդիպումը
Շոու բիզնեսի ներկայացուցիչներից ով ինչքան հարկ է վճարել. Արտաշ Ասատրյանը Հայաստանում հարկ չի վճարել
Գողության դեպք՝ Արմավիրի մարզում․ պատուհանից մուտք են գործել Էջմիածնի «Սուրբ Գայանե» եկեղեցի, կոտրել գանձանակը և այնտեղից գողացել գումարը
Հայաստանը պատրաստ է ամբողջությամբ բարելավել հարաբերությունները Թուրքիայի հետ. Միրզոյան
Սանոսյան եղայրների սկանդալային կոռուպցիոն գործարքները.Հայկական Ժամ
Սոցցանցերում տարածվել է Նիկոլ Փաշինյանի և Արշակ Կարապետյանի նամակագրությունից մի հատված
Հանցավոր խումբ Երևանում․ կեղծ լիազորագրերով վաճառել են ՀՀ-ում չգտնվող քաղաքացիների բնակարանները
Ալեն Սիմոնյանի քավորին իշխանությունն օգնում է, բնությունը՝ խանգարում. Ծաղկաձորի «Պալլադան» խնդիրներ ունի. «Ժողովուրդ»
Փիառային «դեսանտ» Լոս Անջելեսում․ «Փաստ»
Մեծամորի քաղաքապետը Mercedes 222 Maybach-ով վթարի է ենթարկվել
ՔՊ-ի կողմն անցած ավագանու անդամը 8.7 միլիոն դրամի չհիմնավորված եկամուտ է արտացոլել.Lurer
Ձերբակալվել է Ալեն Սիմոնյանի եղբոր կինը
Արթուր Վանեցյանի եղբայր Կարեն Վանեցյանին Մոսկվայում բերման են ենթարկել.Factor
Մանկապարտեզների տնօրեններին տարել են ԱԱԾ հարցաքննության. նոր մանրամասներ. «Ժողովուրդ»
«Ֆեյքերի ՊՈԱԿ»-ի նախկին տնօրենի ունեցվածքը.armlur
Ալեն Սիմոնյանը դատի է տվել էդգար Ղազարյանին. Armlur.am
Տերյան 66-ում Սերժ Սարգսյանի դստերը բնակարան են նվիրել տատերն ու պապերը. պատասխանողի ներկայացուցիչ
Դատախազությունն ուսումնասիրում է Սամվել Բաբայանի հայտարարությունը
Արցախի Տեղեկատվական շտաբը տեղեկացնում է
Էջմիածնում քաոս է, քաղաքապետն աշխատանքի չի գալիս. «Ժողովուրդ»
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մոնարխի Արմենն ու իր փեսան շտաբներ են բացել ՔՊ-ի համար. թաղապետի թիկնապաների հետքերով. «Ժողովուրդ»
«Կիսաբաց լուսամուտներ» թոք շոուիի փորձագետը Հայկ Մարությանի թիմակից. «Ժողովուրդ»
Ստամբուլի որոշ թաղամասեր հեղեղված են..