USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
, 24 Նոյեմբերի 2024թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
2024-10-17 14:55:00 Շոու բիզնեսի ներկայացուցիչներից ով ինչքան հարկ է վճարել. Արտաշ Ասատրյանը Հայաստանում հարկ չի վճարելՇոու բիզնեսի ›››
Արխիվ
Օրվա Լուսանկար
Հմայակ Հովհաննիսյանը խումհարի մեջ է...
2016-01-09 20:09:00
Տպել Տպել

Հմայակ Հովհաննիսյանը խումհարի մեջ է

Հմայակ Հովհաննիսյանը խումհարի մեջ է

Քաղաքագետների միության նախագահ, օրը մի ճամբար փոխող Հմայակ Հովհաննիսյանը վերջապես դուրս է եկել տոնական խումհարից և որոշել է ամփոփել, թե այս ընթացքում ինչ իրական արդյունքների է հասել իր նոր կացարանը՝ «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատը: Իր որոշմամբ ևս մեկ անգամ ապացուցելով, որ սթափեցումը լիակատար չէ, Հմայակն ինքն իր ձեռքով բավականին դժվար կացության մեջ է հայտնվել, քանի որ ասելու և ամփոփելու առանձնապես բան էլ չկա: Եվ նրան ուրիշ ոչինչ չի մնացել, քան ասել. «Մի կողմ դնենք այն հանգամանքը, որ ճտերին աշնանն են հաշվում և քաղաքական ուժի համար 100 օրերն այն ժամկետը չէ, երբ հնարավոր է եզրահանգումներ անել: Ի վերջո, երբ սպասումները մեծ են, հանրության մոտ առաջանում է առասպելական հրաշքի պահանջարկ, և նոր քաղաքական ուժը ստիպված է դա հաշվի առնել»:

Խեղճ Հմայակ: Միանգամից երեք պատվակ է մոգոնել դատարկությունն արդարացնելու համար: Սկզբում ճտերի շրջանում հաշվարկներ անելու ավանդույթն է ակնարկել՝ գործը հասցնելով մինչև աշուն, հետո հրաշքից է խոսել՝ մոռանալով, որ հրաշքը հրաշագործից կարելի է սպասել, այլ ոչ իրենցից, իսկ հետո էլ գանգատվել է, թե՝ ընդամենը 100 օրական ենք, մեզնից ի՞նչ եք ուզում:

Հմայակն իրավացի է, փրկության ճակատ ասվածը հազիվ 4 ամսվա կյանք ունի: Նրանից շատ բան չես պահանջի: Բայց Հմայակն էլ հո 4 ամսական չէ՞: Կամ բոլոր նրանք, ովքեր նավաբեկությունից փրկված բեկորների նման միշտ նետվում են առաջին պատահած ափը: Նրանք էլ հո նոր չե՞ն: Ժողովուրդը բոլորիդ էլ ճանաչում է, գիտի ձեր տեսակը, ձեր էությունը, ձեր անպտուղ ու աղմկոտ միջվայրը: Ու եթե հիմա չի հավատում, ապա չի հավատում ձեզ, ոչ թե նրան, ով 4 ամսական է: Դրա համար էլ կարիք չկա կաշվից դուրս գալ ինչ-որ հաշվետվությունների ու ամփոփումների համար: Գնացեք, շարունակեք նշել ձեր նոր տարին: Կիսատ շշերի պակաս չեք զգա:

 

Shame.am

Այս նյութը դիտել են - 1590 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Ամենաընթերցվածները
Օրվա Շաբաթվա Ամսվա
Facebook