USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
, 24 Նոյեմբերի 2024թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
2024-10-17 14:55:00 Շոու բիզնեսի ներկայացուցիչներից ով ինչքան հարկ է վճարել. Արտաշ Ասատրյանը Հայաստանում հարկ չի վճարելՇոու բիզնեսի ›››
Արխիվ
Օրվա Լուսանկար
Հայաստանի վարկը զրոյից իջել է. Human Rights Watch-ի նամակից հետո Գևորգին պետք է բաց թողնեն
2016-01-09 21:51:00
Տպել Տպել

  • «ՀՀ քաղաքացին չի կարող վստահել ոստիկանությանը, որը քաղաքացիների հետ շփվելիս հայհոյում է և ապօրինի գործողություններ իրականացնում»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը:

    Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, Human Rights Watch-ը հանդես է եկել հայտարարությամբ, որով պահանջում է դատապարտել Գևորգ Սաֆարյանի ձերբակալությունը և ազատ արձակել նրան:

    Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանի խոսքով՝ վերջին մեկ տարվա ընթացքում միջազգային կառույցները բազմաթիվ հայտարարություններ են արել ոստիկանության բռնարարքների վերաբերյալ. ոստիկանությունը հայտնվել է ճգնաժամում: Իշխանությունները լրջորեն պետք է մտածեն, թե ինչու է ոստիկանությունը հոշոտում ՀՀ քաղաքացիներին, ովքեր փորձում են իրենց իրավունքներն իրացնել:

    «Պարզ էր, որ Գևորգ Սաֆարյանը անմեղ էր, և ոստիկանների գործողություններն ապօրինի էին: Վստահ եմ, որ նրան ազատ են արձակելու, ոչ մի հիմք չունեն նրան կալանքի տակ պահելու: Դա ուղղակի ոստիկանապետի ցանկությունն է: Հայաստանի հեղինակությունը զրոյից իջել է արդեն: Եվ որևէ մեկը չի մտածում, թե միջազգային կազմակերպություններն ինչքան կարող են հայտարարություններով հանդես գալ»,- նշեց իրավապաշտպանը և հավելեց, որ շատ լավ կլինի, որ ՀՀ քաղաքացիները սովորեն դատի տալ ապօրինի ոստիկանական արարքների դեպքում, իսկ միջազգային կառույցները պետք է մտածեն, թե ոստիկանության հետ համագործակցությունն ինչ է տալիս իրականության մեջ:

     Մանրամասները՝ տեսանյութում:

    •  
    •  
  •  

 

Այս նյութը դիտել են - 1708 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Ամենաընթերցվածները
Օրվա Շաբաթվա Ամսվա
Facebook