USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
, 01 Դեկտեմբերի 2024թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
2024-10-17 14:55:00 Շոու բիզնեսի ներկայացուցիչներից ով ինչքան հարկ է վճարել. Արտաշ Ասատրյանը Հայաստանում հարկ չի վճարելՇոու բիզնեսի ›››
Արխիվ
Օրվա Լուսանկար
Շարմազանովյան սպառնալիքներն ու «պատվիրանները»՝ իշխանության «տականքի» առանցքում
2016-11-17 15:31:00
Տպել Տպել


Ազգային ժողովը 102 կողմ, 3 դեմ ձայներով առաջին ընթերցմամբ ընդունեց Կառավարության կողմից ներկայացված և արդեն մեկ շաբաթ մեծ աղմուկ բարձրացրած «ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» եւ կից ներկայացված օրենքների նախագծերը, ըստ որի աշխատող յուրաքանչյուր քաղաքացի պետք է ամսական 1000 դրամ վճարի զինծառայողների օգնության հիմնադրամին:

Այն, որ իշխանության յուրաքանչյուր նախաձեռնություն ԱԺ-ում արժանանում է հավանության, վաղուց հաստատված իրողություն է, սակայն այս պարագայում Վիգեն Սարգսյանի՝ 1000 դրամ հավաքելու նախաձեռնությունը լույս սփռեց իշխանության տրամադրության ու ներսում առկա տարատեսակ խնդիրների վրա՝ սկսած Վիգեն Սարգսյանից մինչև իշխանության պատգամավոր ու գեներալ:

Նախ բարոյական կողմը. յուրաքանչյուր քաղաքացու սեփական միջոցից գումար վերցնելը պետք է սկսվի քաղաքացուց գումար խնդրելով, և ոչ թե օրենքով ու պարտադրելով: Իսկ իշխանությունը երիցս ապացուցել է՝ որտեղ պարտադրանք կա, կանգ առնելու մեխանիզմները վերանում են՝ իրենց տեղը զիջելով պոռոտախոսությանն ու պոպուլիզմին: Սա այն դեպքն էր, որ որոշ իշխանավորներ պարզապես պետք է լռեին, և այդ լռողների առաջին շարքում պետք է լիներ, օրինակ, Աժ փոխնախագահ Է. Շարմազանովը, ով ոչ միայն բանակում չի ծառայել, այլև մոտիկից չի շոշափել զիվորական ,,կամուֆլյաժը,, :

ՈՒ հիմա Շարմազանովը ոչ միայն 1000 դրամ հավաքելու քրիստոնեական արժանիքն է առանձնացնում, այլև նապոլեոնյան սպառնալիք հնչեցնում, որ եթե մենք չպահենք մեր բանակը, ստիպված կլինենք պահել ուրիշի բանակը: 18 տարեկան մեր զինվորը 1000 անգամ ՀՀԿ-ական Շարմազանովին ու տարատեսակ ճանապարհներով հարստացած իր կուսակիցներին ապացուցել է, որ ինչքան էլ լավ չեն բանակի պայմանները, բայց, միևնույնն է, առանց այդ 1000 դրամի էլ հայ զինվորը անվարան կանգնած է ու կանգնելու է հակառակորդի դեմ դիմաց:

ՈՒրեմն, որտեղի՞ց բանակում չծառայած հանրապետական Շարմազանովին այն համոզմունքը, որ եթե մենք տուրք չտանք, քրիստոնեաբար չմոտենանք, 1000 դրամ չհավաքենք, ուրեմն կպահենք ուրիշի բանակը:

Իսկ ուր էր կորել նույն ՀՀԿ-ականի քրիստոնեական խիղճը, տուրքը, երբ ապրիլյան քառօրյա պատերազմում զոհված և, օրինակ, Գյումրիի ազատամարտիկների եղբայրական գերեզման-պանթեոնում հուղարկավորված հերոս տղաների շիրիմների հողաթմբերի վրայով ամիսներ շարունակ մեքենաներ էին անցնում, տարածքում անգամ արգելապատնեշներ տեղադրված չէին:

Ինչո՞ւ ՀՀԿ- ական Շարմազանովը նույն ՀՀԿ-ի սիրասուն քաղաքապետ Բալասանյանին քրիստոնեաբար չէր հորդորում վերջ տալ հերոսների շիրիմների անարգանքին:

Եվ ընդհանրապես, այդ ի՞նչ մեխանիզմ է աշխատում ՀՀԿ օրգանիզմում, որ հենց նախընտրական շրջանում է գլուխ բարձրացնում՝ տուրք տալու, խղճով վարվելու , քրիստոնեաբար մոտենալու կեղծ ախտանիշով: Վիգեն Սարգսյանը երևի թե կարծել էր՝ ընտրություններից առաջ այս նախաձեռնությամբ մի լավ նվեր կանի իր ապագա ու սիրելի կուսակցությանը՝ մարած հեղինակությանը կայծ տալու համար:

Մինչդեռ կայծից բոց բռնկվեց և ի՜նչ բոց, որ անգամ ՀՀԿ-ականները չդիմացան ու բարձրաձայնեցին՝ երկիրը թալանել են:

Իսկ թե ովքեր են թալանել, ոչ ոք հրապարակայնորեն անուն չի հնչեցնում՝ կամ վախից, կամ էլ ինչպես ասում են՝ իրենք «գործ տվող» չեն:

Այն, որ վախը կա ու շատ է, հաստատեց անգամ ՀՀԿ-ական գեներալ Սեյրան Սարոյանը, ով բաց տեքստով ասաց, թե անգամ դատախազն է վախենում անուններ տալուց: Հենց այստեղ բացվում է ողջ կծիկը. եթե գլխավոր դատախազն է գործում վախի մթնոլորտում, ուրեմն կոռուպցիայի ու ստվերի դեմ ՀՀԿ-ի՝ անգամ քրիստոնեաբար պայքարը կեղծ կլինի:

Եվ այս պարզունակ մեթոդաբանությունը հասկանալով՝ իշխանությունը որոշել է կիրառել ամենահեշտ տարբերակը՝ հավաքել պարտադրելով, ըմբոստացողներին էլ ասել՝ դու «տականք» ես:

politinfo.org

Այս նյութը դիտել են - 2958 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Ամենաընթերցվածները
Օրվա Շաբաթվա Ամսվա
Facebook