- 2024-11-25 19:30:00ՔԿ նախկին նախագահի տեղակալ Արսեն Այվազյանը կհրավիրվի Հակակոռուպցիոն կոմիտե հարցաքննության. «Ժողովուրդ»
- 2024-11-25 10:31:00 ԱՄՆ-ն կարող է օգնել Հայաստանին, եթե ՔՊ-ն չխանգարի
- 2024-11-21 20:34:00Հայաստանը հայտնվել է թմրամոլների ձեռքում. շոկային բացահայտում
- 2024-11-18 10:46:00 Անսպասելի պաշտոնանկություններ. ո՞րն է իրական պատճառը
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում
Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի հետ լրատվամիջոցների ներկայացուցչների հանդիպումից լրատվամիջոցների ներկայացուցիչների մեջ ամենից շատ մի դրվագ է տպավորվել: Վիգեն Սարգսյանն ասել է, որ պատրաստվում է այս շաբաթ դիմում ներկայացնել ՀՀԿ` իրեն կուսակցության շարքերն ընդունելու խնդրանքով: Դեռեւս հանդիպումն ընթացքի մեջ էր, երբ այս տեղեկությունը դուրս եկավ հանդիպման սրահից եւ հանրության սեփականությունը դարձավ:
Զարմանալի է, թե ինչու հայկական լրատվամիջոցների ֆանտաստիկ հավաստի աղբյուրները մինչեւ այժմ որեւէ մեկին չէին հայտնել պաշտպանության նոր նախարարի ՀՀԿ-ական դառնալու մտադրության մասին: Սա իսկապես զարմանալի է, որովհետեւ մեր լրատվամիջոցների հավաստի աղբյուրները տիրապետում են անգամ այնպիսի ինտիմ մանրամասների, ինչպես որեւէ քաղաքական գործչի գլխում սեփական հետագա գործունեության վերաբերյալ տեղի ունեցող խմորումներն են, հաշվարկները, երբեմն նույնիսկ`ապրումները:
Օրինակ, արդեն մի քանի ամիս բոլորս սրտի տրոփյունով հետեւում ենք, թե ինչպես է պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը որոշում որեւէ կուսակցության նախագահ դառնալ, հետո տատանվում է` իսկ արժե՞ արդյոք, եւ վճռում` լավ էլ արժե, մի պահ ահաբեկվում է իշխանությունների իր դեմ ունեցած կոմպրոմատներից, բայց կրկին չի ընկրկում, թեեւ ի վերջո գալիս է այն եզրակացության, որ ամեն դեպքում ճիշտը ՀՀԿ-ին անդամակցելն է:
Մեծ հափշտակությամբ կարդում ենք նաեւ Սերժ Սարգսյանի եւ Սեյրան Օհանյանի զրույցից դրվագներ, որտեղ Օհանյանին նրբորեն հասկացվում է, որ իր տիկնոջ`զգեստների եւ ծաղկեփնջերի նույնականացմամբ նկարվելու սովորույթը խնդրահարույց է, իսկ նախարարը հերոսաբար կանգնում է կնոջ մեջքին: Սեյրան Օհանյանը միակը չէ:
Օրերս հավաստի աղբյուրները թարմ լուրեր փոխանցեցին Գագիկ Ծառուկյանի`քաղաքականություն վերադառնալու գործընթացից: Ըստ այդմ Սերժ Սարգսյանը Ծառուկյանին այդ առիթով ասել է` ուզում ես վերադարձիր, չես ուզում մի վերադարձիր:
Ընդհանրապես հանրային հետաքրքրություն ներկայացնող բոլոր անձանց վերաբերյալ հավաստի աղբյուրները միշտ այսպիսի կարեւոր տեղեկատվություններ են փոխանցում: Եվ հիմա պարզ չէ, ո՞ւմ թերացումն է, որ չենք իմացել, թե երբ եւ ինչպես է Վիգեն Սարգսյանի գլխում ծագել ՀՀԿ-ին անդամակցելու միտքը եւ ինչ մետամորֆոզների է ենթարկվել. աղբյուրների՞, թե՞ լրատվամիջոցների: Ինչ-որ մեկն ակնհայտորեն իր գործը լավ չի կատարել:
Եւ երեկ ԶԼՄ-ներից շատերը ստիպված էին վերլուծել, թե ինչու է Վիգեն Սարգսյանը նման քայլի գնացել, ինչ է դա նշանակում եւ այլն: Պետք է ասել, որ այդ վերլուծությունները շատ ավելի հետաքրքիր էին, քան հավաստի աղբյուրներից ստացածները կլինեին:
Իհարկե, աշխարհի բոլոր լրատվամիջոցներն են օգտվում անանուն աղբյուրներից, եւ նրանցից ստացած տեղեկատվությունը երբեմն ամենաարժեքավորն է լինում: Բայց յուրաքանչյուր ԶԼՄ այդպիսի արտադրանք թողարկում է ամիսը երկու անգամ, թող լինի`շաբաթը մեկ անգամ: Ընդ որում, որքան հեղինակավոր է լրատվամիջոցը, այնքան քիչ է պատահում այդ ժանրի լուրը, ինչն էլ իր հերթին նվազեցնում է սխալվելու հավանականությունը:
Դժվար է ասել երբվանից, բայց հայկական ԶԼՄ-ների արտադրանքի առյուծի բաժինը կազմում է հավաստի աղբյուրներից ստացված տեղեկատվությունը: Դրանք, որպես կանոն, ճիշտ դուրս չեն գալիս, բայց կարծես որեւէ մեկին դա առանձնապես չի հուզում:
Օրինակ, կարելի է ամսվա ընթացքում 4 անգամ գրել, որ հաջորդ ամիս համաներում է լինելու, որովհետեւ այդպես են փոխանցում նախագահական նստավայրի հավաստի աղբյուրները: Հաջորդ ամիս 5 անգամ գրել, որ համաներման հարցում խնդիրներ են առաջացել: Հետո նորից գրել, որ հավաստի աղբյուրները փոխանցում են, որ ամեն դեպքում համաներումը լինելու է, բայց թե կոնկրետ երբ, մի քիչ դժվարանում են ասել:
Ինչ վերաբերվում է պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի՝ ՀՀԿ-ին անդամագրվելու որոշմանը, ապա առայժմ ձեռնպահ կմնանք այդ մասին գրելուց եւ եւս մեկ-երկու օր կվայելենք տարբեր լրատվամիջոցների վերլուծություններն ու գնահատականները: Դրանք իսկապես հետաքրքիր են:
Պետք է միայն հուսալ, որ հավաստի աղբյուրները չեն շտապի բաց թողածը լրացնել եւ այսօրվանից լրատվական դաշտը չի ողողվի Վիգեն Սարգսյանի քայլի «իրական դրդապատճառների» մասին խիստ հավաստի տեղեկություններով:
Թեեւ չի կարելի բացառել, որ որոշ լրատվամիջոցների այնուամենայնիվ ուշագրավ մանրամասներ հայտնի կդառնան մի քանի ամիս առաջ այս հարցի շուրջ Սերժ Սարգսյանի եւ Վիգեն Սարգսյանի զրույցից, ասենք` «Վիգեն, որդիս, ուզում ես՝ անդամագրվիր, չես ուզում` էլի անդամագրվիր ՀՀԿ-ին, որովհետեւ դա անհրաժեշտ պայման է իմ իրավահաջորդը դառնալու ճանապարհին»:
Գիշերային պաշտոնանկություններ
Սպիտակ տանը կկայանա Բայդենի և Թրամփի հանդիպումը
Շոու բիզնեսի ներկայացուցիչներից ով ինչքան հարկ է վճարել. Արտաշ Ասատրյանը Հայաստանում հարկ չի վճարել
Գողության դեպք՝ Արմավիրի մարզում․ պատուհանից մուտք են գործել Էջմիածնի «Սուրբ Գայանե» եկեղեցի, կոտրել գանձանակը և այնտեղից գողացել գումարը
Հայաստանը պատրաստ է ամբողջությամբ բարելավել հարաբերությունները Թուրքիայի հետ. Միրզոյան
Սանոսյան եղայրների սկանդալային կոռուպցիոն գործարքները.Հայկական Ժամ
Սոցցանցերում տարածվել է Նիկոլ Փաշինյանի և Արշակ Կարապետյանի նամակագրությունից մի հատված
Հանցավոր խումբ Երևանում․ կեղծ լիազորագրերով վաճառել են ՀՀ-ում չգտնվող քաղաքացիների բնակարանները
Ալեն Սիմոնյանի քավորին իշխանությունն օգնում է, բնությունը՝ խանգարում. Ծաղկաձորի «Պալլադան» խնդիրներ ունի. «Ժողովուրդ»
Փիառային «դեսանտ» Լոս Անջելեսում․ «Փաստ»
Մեծամորի քաղաքապետը Mercedes 222 Maybach-ով վթարի է ենթարկվել
ՔՊ-ի կողմն անցած ավագանու անդամը 8.7 միլիոն դրամի չհիմնավորված եկամուտ է արտացոլել.Lurer
Ձերբակալվել է Ալեն Սիմոնյանի եղբոր կինը
Արթուր Վանեցյանի եղբայր Կարեն Վանեցյանին Մոսկվայում բերման են ենթարկել.Factor
Մանկապարտեզների տնօրեններին տարել են ԱԱԾ հարցաքննության. նոր մանրամասներ. «Ժողովուրդ»
«Ֆեյքերի ՊՈԱԿ»-ի նախկին տնօրենի ունեցվածքը.armlur
Ալեն Սիմոնյանը դատի է տվել էդգար Ղազարյանին. Armlur.am
Տերյան 66-ում Սերժ Սարգսյանի դստերը բնակարան են նվիրել տատերն ու պապերը. պատասխանողի ներկայացուցիչ
Դատախազությունն ուսումնասիրում է Սամվել Բաբայանի հայտարարությունը
Արցախի Տեղեկատվական շտաբը տեղեկացնում է
Էջմիածնում քաոս է, քաղաքապետն աշխատանքի չի գալիս. «Ժողովուրդ»
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մոնարխի Արմենն ու իր փեսան շտաբներ են բացել ՔՊ-ի համար. թաղապետի թիկնապաների հետքերով. «Ժողովուրդ»
«Կիսաբաց լուսամուտներ» թոք շոուիի փորձագետը Հայկ Մարությանի թիմակից. «Ժողովուրդ»
Ստամբուլի որոշ թաղամասեր հեղեղված են..