- 2024-11-25 19:30:00ՔԿ նախկին նախագահի տեղակալ Արսեն Այվազյանը կհրավիրվի Հակակոռուպցիոն կոմիտե հարցաքննության. «Ժողովուրդ»
- 2024-11-25 10:31:00 ԱՄՆ-ն կարող է օգնել Հայաստանին, եթե ՔՊ-ն չխանգարի
- 2024-11-21 20:34:00Հայաստանը հայտնվել է թմրամոլների ձեռքում. շոկային բացահայտում
- 2024-11-18 10:46:00 Անսպասելի պաշտոնանկություններ. ո՞րն է իրական պատճառը
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում
Կապված ԱՄՆ ընտրությունների հետ՝ մի պահ ստվերում մնաց համատիեզերական այն իրադարձությունը, երբ Էջմիածին քաղաքում բացվեց Արամ Ասատրյանի անվան փողոց: Կասկածներ կան, որ ԱՄՆ ընտրություններն ու Թրամփի հաղթանակը հատուկ կազմակերպվել էին վերոնշյալ իրադարձությունը երկրորդ պլան մղելու համար, սակայն ինչքան էլ մղեն, միևնույն է՝ անվերջ չեն կարող մղել, մեկ է՝ վերադառնալու է:
Եվ հուրախություն մեզ՝ այսօր առիթ ընձեռվեց ինձ վերադառնալու այդ թեմային և գրել խոհերս նշված իրադարձության հետ կապված: Չէ, խոսքը ԱՄՆ նախագահի ընտրություններին չի վերաբերում, այլ ճիշտ հակառակը` Արամ Ասատրյանի անվան փողոցի բացմանը:
Միանգամից ասեմ, որ Հայաստանում էնքան ամբախ ու զամբախ մարդու են ժողովրդական կոչումներ տվել, էնքան բանակ չծառայածների են արիության տարբեր աստիճանի մեդալներ բաժանել, էնքան չար ու չաթալի են գեներալ ու ազգի հերոս կոչել, էնքան խուրդա ու խառը կանաչի են Պանթեոնում թաղել, որ նրանց շարքում Արամ Ասատրյանի անունով փողոց կոչելու մասին «վերևից» խոսելը մեղք է սեփական հոգու նկատմամբ, դեռ ավելին՝ էնքան պիղծ քահանաների են հոգևորական ծայրագույն աստիճաններ շնորհել, որ Արամ Ասատրյանը նրանց բոլորի մեջ սրբերի սուրբ կկոչվի և ամենաարժանավորը մնացած անվանակոչվածներից:
Հերիք է միայն հիշել, թե նույն Արամ Ասատրյանը պատերազմական տարիներին իր ուրախությամբ, ոգևորությամբ, շախով ու շուխով մարդկանց ինչպես էր ոգևորում ու, բանակից ստացված ամենօրյա գույժերին զուգահեռ՝ հպարտանում, թե՝ «հայ եմ ես, հայ ես դու, վայ քո ցավը տանեմ ես>...
Իրապես այդ մարդը իր մեծ առաքելությունը կատարեց մեր երկրի ու մեր ազգի առջև, և դեռ քիչ էլ է պարզապես նրա անունով փողոց կոչելը: Ապագայում պետք է դպրոց էլ անվանակոչեն, պուրակ էլ, և ընդհանրապես ժամանակն է մարդկանց տարբերակել ոչ թե իրենց՝ «վույ մե, նայեք ես ինչքան ինտելիգենտ եմ, իսկ ինքը՝ ինչքան ռաբիս», այլ թե մարդ ինչքան ծառայություն է մատուցել մեր երկրին:
Թեմայից դուրս մի պատմություն հիշեցի, որի մասին գրել էի դեռ սրանից մի քանի տարի առաջ։
Ինտերնետի անծայրածիր տարածքում փնտրում էի Ռեգինա Ղազարյանի լուսանկարը, ում շնորհիվ փրկվել է Չարենցի գրական ժառանգության մոտ երեսուն տոկոսը՝ շուրջ 15000 տող ստեղծագործություն, այն էլ այնպիսի ստեղծագործություններ, առանց որոնց ոչ միայն չէինք ճանաչի իրական Չարենցին, այլև հայ գրականությունն անվերականգնելի կորուստ կունենար, ու ցավոք սրտի չգտա ոչ միայն Ռեգինայի լուսանկարը այլ նաև այն կտավների նկարները, որոնք ստեղծել է տաղանդավոր նկարչուհին:
Փնտրտուքներիս մեջ պատահական հանդիպեցի մի փաստաթղթի, որտեղ նշվում է, որ 1995 թվականին Ռեգինա Ղազարյանին շնորհվել է Երևանի պատվավոր քաղաքացու տիտղոս: Այս փաստաթղթից տեղեկացա, որ 1991 թվականից մինչև 1998 թվականը, Երևանի պատվավոր քաղաքացիներ են դարձել ընդամենը ութ հոգի՝ ԳՐԻԳՈՐ ՄԻՆԱՍՅԱՆ, ՄԱՐԿՈՍ ԳՐԻԳՈՐՅԱՆ, ՌԵԳԻՆԱ ՂԱԶԱՐՅԱՆ
ՎԱՉԵ ՄԱՆՈՒԿՅԱՆ, ՍԱՐԳԻՍ ՀԱԿՈԲՅԱՆ, ՇԱՌԼ ԱԶՆԱՎՈՒՐ, ԱՆԴՐԵՅ ԲԻՏՈՎ, ՍԱՐԳԻՍ ՀԱԿՈԲՅԱՆ, իսկ 98-ի հեղաշրջումից մինչև 2008-ի սպանդը ընկած տասնամյակի ընթացքում Երևանի պատվավոր քաղաքացի է դարձել շուրջ վաթսուն հոգի, ու նրանց մեջ կան այնպիսի «տաղանդներ», ինչպիսիք են Ալեքսանդր Լուկաշենկոն, Ալեքսանդր Կիրակոսյանը, Ֆադեյ Սարգսյանը, Զորի Բալայանը, Աշոտ Ղազարյանը, Արամայիս Սահակյանը ու այլ «պատվավոր» դեմքեր: 2008-ից հետո այդ տիտղոսին արժանացել է շուրջ տասը հոգի, որոնց թվում են Հովհաննես Զանազանյանը, Վարազդատ Մկրտչյանը
(Երևան քաղաքի Նորք-Մարաշ վարչական շրջանի ղեկավար), Հենրիկ Մխիթարյանը... Հարցն այն չէ, թե ով է արժանի, կամ ով՝ անարժան, պարզապես ցավս այն է, որ Հայաստանում տեղի է ունենում մասսայական էժանացում՝ տիտղոսների, պարգևների, կոչումների, շքանշանների, ու ազգովի խուրդվելով՝ չենք էլ հասկանում, որ մի քանի տարուց Կոմիտասի անվան Պանթեոնում կարող են թաղվել (Աստված նրանց երկար կյանք տա) Թաթան, Սպիտակցի Հայկոն, Թաթուլը, Գեղամյանը, Արթուր Բաղդասարյանը... Չնայած հիմա էլ նրանցից «պակաս» դեմքեր թաղված չեն Սարյանի, Կոմիտասի ու Իսահակյանի կողքին:
Ցավս մի փոքր սփոփելու համար փորձեցի Հայաստանի Սովետական Հանրագիտարանում (1981) գտնել Ռեգինա Ղազարյանի մասին որևէ տեղեկություն, սակայն այնտեղ էլ էր բացակայում նրա անունը:
Մենք խոսում ենք հայոց նորագույն պատմություն կեղծելուց, սակայն աչքիս՝ ոչ միայն նորագույնն է կեղծված, այլև միջինն ու հնագույնն էլ հետը վերցրած, ու այս կեղծիքի միջից ազգովի ինչպես պետք է դուրս գանք, ես դժվարանում եմ ասել, սակայն երբ Ռեգինայի փրկած Չարենցի ստեղծագործություններն եմ ընթերցում, անմիջապես վերանում է այդ կեղծիքը, ու մեջս աննկարագրելի մի հույս է առաջանում, որ «Լույսի» ուժով ամեն ինչ էլ հնարավոր է:
Կրկին թեմայից դուրս. եթե ձեզանից որևէ մեկն ունի Ռեգինայի լուսանկարը, թող որևէ կերպ ուղարկի ինձ, իսկ Արամ Ասատրյանի դեպքում՝ «Սուրբ Սարգիս ես կգնամ, երկու հատ մոմ կվառեմ, մեկը լինենք անբաժան, մեկն էլ Աստված մեզ պաշտպան»...
Առաքել Սեմիրջյան
Գիշերային պաշտոնանկություններ
Սպիտակ տանը կկայանա Բայդենի և Թրամփի հանդիպումը
Շոու բիզնեսի ներկայացուցիչներից ով ինչքան հարկ է վճարել. Արտաշ Ասատրյանը Հայաստանում հարկ չի վճարել
Գողության դեպք՝ Արմավիրի մարզում․ պատուհանից մուտք են գործել Էջմիածնի «Սուրբ Գայանե» եկեղեցի, կոտրել գանձանակը և այնտեղից գողացել գումարը
Հայաստանը պատրաստ է ամբողջությամբ բարելավել հարաբերությունները Թուրքիայի հետ. Միրզոյան
Սանոսյան եղայրների սկանդալային կոռուպցիոն գործարքները.Հայկական Ժամ
Սոցցանցերում տարածվել է Նիկոլ Փաշինյանի և Արշակ Կարապետյանի նամակագրությունից մի հատված
Հանցավոր խումբ Երևանում․ կեղծ լիազորագրերով վաճառել են ՀՀ-ում չգտնվող քաղաքացիների բնակարանները
Ալեն Սիմոնյանի քավորին իշխանությունն օգնում է, բնությունը՝ խանգարում. Ծաղկաձորի «Պալլադան» խնդիրներ ունի. «Ժողովուրդ»
Փիառային «դեսանտ» Լոս Անջելեսում․ «Փաստ»
Մեծամորի քաղաքապետը Mercedes 222 Maybach-ով վթարի է ենթարկվել
ՔՊ-ի կողմն անցած ավագանու անդամը 8.7 միլիոն դրամի չհիմնավորված եկամուտ է արտացոլել.Lurer
Ձերբակալվել է Ալեն Սիմոնյանի եղբոր կինը
Արթուր Վանեցյանի եղբայր Կարեն Վանեցյանին Մոսկվայում բերման են ենթարկել.Factor
Մանկապարտեզների տնօրեններին տարել են ԱԱԾ հարցաքննության. նոր մանրամասներ. «Ժողովուրդ»
«Ֆեյքերի ՊՈԱԿ»-ի նախկին տնօրենի ունեցվածքը.armlur
Ալեն Սիմոնյանը դատի է տվել էդգար Ղազարյանին. Armlur.am
Տերյան 66-ում Սերժ Սարգսյանի դստերը բնակարան են նվիրել տատերն ու պապերը. պատասխանողի ներկայացուցիչ
Դատախազությունն ուսումնասիրում է Սամվել Բաբայանի հայտարարությունը
Արցախի Տեղեկատվական շտաբը տեղեկացնում է
Էջմիածնում քաոս է, քաղաքապետն աշխատանքի չի գալիս. «Ժողովուրդ»
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մոնարխի Արմենն ու իր փեսան շտաբներ են բացել ՔՊ-ի համար. թաղապետի թիկնապաների հետքերով. «Ժողովուրդ»
«Կիսաբաց լուսամուտներ» թոք շոուիի փորձագետը Հայկ Մարությանի թիմակից. «Ժողովուրդ»
Ստամբուլի որոշ թաղամասեր հեղեղված են..