- 2024-11-25 19:30:00ՔԿ նախկին նախագահի տեղակալ Արսեն Այվազյանը կհրավիրվի Հակակոռուպցիոն կոմիտե հարցաքննության. «Ժողովուրդ»
- 2024-11-25 10:31:00 ԱՄՆ-ն կարող է օգնել Հայաստանին, եթե ՔՊ-ն չխանգարի
- 2024-11-21 20:34:00Հայաստանը հայտնվել է թմրամոլների ձեռքում. շոկային բացահայտում
- 2024-11-18 10:46:00 Անսպասելի պաշտոնանկություններ. ո՞րն է իրական պատճառը
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում
«Սասնա ծռեր» հիմնադրամի հոգաբարձումների խորհրդում խնդիրներ են առաջացել: Շուրջ 10 օր առաջ խորհրդից դուրս է եկել «Սասնա ծռեր» խմբի անդամներ Արեգ եւ Սերգեյ Կյուրեղյանների հայրը՝ Արմենակ Կյուրեղյանը, երեկ էլ այդ մասին հայտարարեց Հիմնադիր խորհրդարանի անդամ Ժիրայր Սեֆիլյանի կինը՝ Նանոր Սեֆիլյանը:
Հիշեցնենք, որ «Սասնա ծռեր» հիմնադրամը ստեղծվել էր «Հիմնադիր խորհրդարանի» անդամ, կենսաբանական գիտությունների թեկնածու Ֆելիքս Հայրապետյանի կողմից՝ ՀՀ-ում քաղաքական հայացքների համար հալածվածներին, քաղբանտարկյալներին եւ նրանց ընտանիքներին աջակցելու նպատակով: Հիմնադրամում ընդգրկվել էին Նանոր Սեֆիլյանը, Արմենակ Կյուրեղյանը, Եղիշե Պետրոսյանը, Թեհմինե Ենոքյանը, Արուսյակ Հայրապետյանը:
Արմենակ Կյուրեղյանը այսօր մեզ հետ զրույցում չցանկացավ մեկնաբանել խորհրդից դուրս գալու որոշումը՝ ընդգծելով, որ խորհուրդը դեռ գործ ունի անելու, ինչին չի ուզում խանգարել: Սակայն ավելի վաղ նա մեզ հետ զրույցում ասել էր, որ ինքը որեւէ գումար չի ուզում, քանի որ իր տղաները դեմ են դրան:
Ինչ վերաբերում է Նանոր Սեֆիլյանին, ապա վերջինս ֆեյսբուքյան գրառմամբ այսօր բացատրել է հիմնադրամի հոգաբարձուների խորհրդից դուրս գալու պատճառները.
«1. Ինձ համար դժվար է աշխատել մի հիմնադրամում, որի անունը Սասնա Ծռեր է և որը հայտարարում է, որ չի հարում ոչ մի քաղաքական կուսակցության կամ գաղափարի, բայց իր էջում դնում է հղումներ, հարցազրույցներ, կոչեր, որոնք ամբողջովին քաղաքական են և հիմնականում Սասնա Ծռերի գաղափարներին չեն համընկնում և երբեմն, նույնիսկ, հակասում են Սասնա Ծռերի քաղաքական հայացքներին: Ինչպես նաև դժվար է լինել հոգաբարձուների մի խորհրդում, որտեղ անդամների միջև գոյություն ունեն քաղաքական լուրջ տարակարծություններ:
2. Չեմ կարող աշխատել Սասնա Ծռեր հիմնադրամում, որտեղ թափանցելիությունը լրիվ ապահովված չէ բոլոր անդամների համար: Հատկապես նկատի ունեմ Շվեյցարիայում բացված PayPall հաշվեհամարին, որը մինչև վերջ իմ համար պարզ չէր՝ ում անունով բացված լինելու հանգամանքը, որի արդյունքում բոլորս տեսանք Շանթ Ոսկերիչյանի բարձրացրած հարցը եւ դրանից բխող բոլոր վեճերը:
Հիմնադրամի խորհուրդի անդամները պետք էր որ մեկը մյուսին նկատմամբ և հատկապես նվիրատուների նկատմամբ հարգանքով վերաբերվեին և պետք չէր պարտադրել կամքը. մի բան որի հետ չէի կարող համակերպվել և որ այս բոլոր պատճառների արդյունքում չէի պատրաստվում իմ թույլ առողջությունը առավել ևս վնասել, որի համար հրաժարական տվեցի»,- գրել է Նանոր Սեֆիլյանը:
Հիմնադրամում իր գործունեությունը շարունակող երաժիշտ Եղիշե Պետրոսյանը մեր զրույցում որոշ պարզաբանումներ տվեց: Անդրադառնալով Նանոր Սեֆիլյանի հայտարարության քաղաքական տարաձայնությունների մասին՝ Պետրոսյանն ասաց, որ իր կարծիքով հիմնադրամը չպիտի քաղաքական կողմնորոշում ունենա:
«Կարող է համակրել ինչ-որ ուժի, բայց քաղաքական միավոր չի կարող լինել, որովհետեւ սա հիմնադրամ է ամեն դեպքում, լոյալ պետք է լինի»,- նշեց երաժիշտը:
Հարցին՝ այդ մասով տարաձայնություններ կա՞ն, Պետրոսյանը պատասխանեց. «Իհարկե, ո՞նց կարող են չլինել: Տարաձայնության թեմա էր՝ վճարե՞լ որոշ քաղբանտարկյալների ազատ արձակման համար անհրաժեշտ գրավները, թե՞ ոչ: Մենք հոգաբարձուներով տարաձանություններ ունեինք, չէինք ուզում, որ այդ բեռն էլ մեզ վրա ընկնի, բայց վճարեցինք: Արդյունքում տուժեց ընտանիքներին հասանելիք գումարի չափը կամ հերթականությունը: Ուզում եմ ասել, որ դրանք բոլորը գոռգոռալու կամ կուրծք ծեծելու թեմաներ չեն, սովորական աշխատանքային իրավիճակ է, կարող է ցանկացած տարաձայնություն լինել: Ես էլ շատ բաների հետ համաձայն չեմ, բայց աշխատանք է, որը կատարվում է: Ես իմ հասանելիքն անում եմ, որովհետեւ այդ ընտանիքներին անտեսելն անբարոյական կլինի մեր կողմից: Նրանց աշխատող ուժը կամ ընտանիքի ղեկավարը բացակա են: Դա է ինձ պահում այդ հիմնադրամում: Կրկնում եմ՝ տարաձայնություններ կլինեն ցանկացած ընտանիքում, իսկ ես այդ հիմնադրամը համարում եմ համախոհների ընտանիք: Այդ տարաձայնությունները բզբզելով վնասվում է ընդհանուր գործը»:
Խոսելով հիմնադրամի թափանցելիության մասին՝ Պետրոսյանն ընդգծեց, որ իր համոզմամբ այդ հարցում թյուրըմբռնում կա: «Աշխատանքի մեջ կարող է լինել փոքրիկ թերացում, այն թերացումները, որ լինում են, շտկելու բան է: Ոչինչ հնարավոր չէ զրոյից ստերիլ սարքել: Ինչ վերաբերում է PayPall հաշվեհամարին. Հայաստանն այն երկրներից է, որոնք իրենցից բան չեն ներկայացնում բանկային համակարգում եւ PayPall համակարգով օնլայն փոխանցումները Հայաստանը չի սպասարկում: Ուստի կատարվել է հետեւյալը. բացվել է PayPall հաշիվ, մարդը միանգամից վճարում է անում եւ տեսնում է, որ իր վճարումը կատարվեց: Եվ քանի որ դա միանգամից մեզ մոտ ցույց չի տալիս, տարաձայնություններ է առաջացնում, որ թափանցիկ չի մեզ համար: Ուստի մենք որոշեցինք փակել այդ հաշիվը, մինչեւ որ ինչ-որ լուծում գտնենք: Սա է ոչ թափանցիկության տպավորոււթյուն ստեղծած հարցը»,- պարզաբանեց «Սասնա ծռեր» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամը:
Հ.Գ. Քիչ առաջ խնդրին անդրադարձել է նաեւ «Սասնա ծռեր» խմբի խոսնակ Սյուզան Սիմոնյանը: «Երբ Հիմնադրամը սկսեց գործել և հայտարարեց, որ ինքը չի հարում որևէ քաղաքական շարժման կամ խմբի, դա էլ փորձեցի ընդունել և հասկանալ, բայց երբ այդ նույն հիմնադրամը բացողների մի մասը սկսեց քարկոծել, ծաղրել Ծռերին եւ Հիմնադիրին, ոչ միայն զարմանք ապրեցի, այլ նաեւ տարակուսանք, թե ինչ նպատակ են հետապնդում Սասնա Ծռերի անվան օգտագործումը եւ միևնույն ժամանակ այդ ծաղրն ու թունոտ գրառումները Ծռերի և նրանց գաղափարակից ընկերների վերաբերյալ...Ի վերջո ծիծաղելի է քարկոծել նրանց, ում օգնում ես: Անբարո է, բացել հիմնադրամ օգտագործելով մի խմբավորման անուն, որը ամիսներ առաջ հերոսաբար նայեց մահվան աչքերին, և այսօր գտնվում է անազատության մեջ, անբարո է նրա անունը օգտագործելով նրան ծաղրելն ու քարկոծելը: Ավելի ազնիվ է հրաժարվելը այդ անունից, և դրանից հետո ազատ եք ձեր գաղափարները քարոզել:
Գիշերային պաշտոնանկություններ
Սպիտակ տանը կկայանա Բայդենի և Թրամփի հանդիպումը
Շոու բիզնեսի ներկայացուցիչներից ով ինչքան հարկ է վճարել. Արտաշ Ասատրյանը Հայաստանում հարկ չի վճարել
Գողության դեպք՝ Արմավիրի մարզում․ պատուհանից մուտք են գործել Էջմիածնի «Սուրբ Գայանե» եկեղեցի, կոտրել գանձանակը և այնտեղից գողացել գումարը
Հայաստանը պատրաստ է ամբողջությամբ բարելավել հարաբերությունները Թուրքիայի հետ. Միրզոյան
Սանոսյան եղայրների սկանդալային կոռուպցիոն գործարքները.Հայկական Ժամ
Սոցցանցերում տարածվել է Նիկոլ Փաշինյանի և Արշակ Կարապետյանի նամակագրությունից մի հատված
Հանցավոր խումբ Երևանում․ կեղծ լիազորագրերով վաճառել են ՀՀ-ում չգտնվող քաղաքացիների բնակարանները
Ալեն Սիմոնյանի քավորին իշխանությունն օգնում է, բնությունը՝ խանգարում. Ծաղկաձորի «Պալլադան» խնդիրներ ունի. «Ժողովուրդ»
Փիառային «դեսանտ» Լոս Անջելեսում․ «Փաստ»
Մեծամորի քաղաքապետը Mercedes 222 Maybach-ով վթարի է ենթարկվել
ՔՊ-ի կողմն անցած ավագանու անդամը 8.7 միլիոն դրամի չհիմնավորված եկամուտ է արտացոլել.Lurer
Ձերբակալվել է Ալեն Սիմոնյանի եղբոր կինը
Արթուր Վանեցյանի եղբայր Կարեն Վանեցյանին Մոսկվայում բերման են ենթարկել.Factor
Մանկապարտեզների տնօրեններին տարել են ԱԱԾ հարցաքննության. նոր մանրամասներ. «Ժողովուրդ»
«Ֆեյքերի ՊՈԱԿ»-ի նախկին տնօրենի ունեցվածքը.armlur
Ալեն Սիմոնյանը դատի է տվել էդգար Ղազարյանին. Armlur.am
Տերյան 66-ում Սերժ Սարգսյանի դստերը բնակարան են նվիրել տատերն ու պապերը. պատասխանողի ներկայացուցիչ
Դատախազությունն ուսումնասիրում է Սամվել Բաբայանի հայտարարությունը
Արցախի Տեղեկատվական շտաբը տեղեկացնում է
Էջմիածնում քաոս է, քաղաքապետն աշխատանքի չի գալիս. «Ժողովուրդ»
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մոնարխի Արմենն ու իր փեսան շտաբներ են բացել ՔՊ-ի համար. թաղապետի թիկնապաների հետքերով. «Ժողովուրդ»
«Կիսաբաց լուսամուտներ» թոք շոուիի փորձագետը Հայկ Մարությանի թիմակից. «Ժողովուրդ»
Ստամբուլի որոշ թաղամասեր հեղեղված են..