- 2024-11-25 19:30:00ՔԿ նախկին նախագահի տեղակալ Արսեն Այվազյանը կհրավիրվի Հակակոռուպցիոն կոմիտե հարցաքննության. «Ժողովուրդ»
- 2024-11-25 10:31:00 ԱՄՆ-ն կարող է օգնել Հայաստանին, եթե ՔՊ-ն չխանգարի
- 2024-11-21 20:34:00Հայաստանը հայտնվել է թմրամոլների ձեռքում. շոկային բացահայտում
- 2024-11-18 10:46:00 Անսպասելի պաշտոնանկություններ. ո՞րն է իրական պատճառը
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում
ԴԱՀԿ ծառայությունը հաղորդագրություն է տարածել, նշելով, որ ծառայողական քննություն է նշանակվել Արդարադատության նախարարության ԴԱՀԿ ապահովող ծառայության տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրման և համակարգի ավտոմատացման բաժնի պետ, արդարադատության գնդապետ Գագիկ Հարությունյանի նկատմամբ:
Գագիկ Հարությունյանը խմբագրությանն է ուղարկել իր «զեկուցագիրն» ուղղված՝ նախագահ Սերժ Սարգսյանին, վարչապետ Կարեն Կարապետյանին եւ արդարադատության նախարար Արփինեն Հովհաննիսյանին․
«14.11.2016թ. 09։05 սահմաններում Անձնակազմի կառավարման բաժնի պետ արդարադատության գնդապետ Լ. Սիմոնյանին անձամբ հանձնել եմ զեկուցագիրս աշխատանքից ազատվելու վերաբերյալ, վկայականս և անցագրային քարտս։ Ծառայողական մեքենան, 2 բանալիները և տեխանձնագիրը անձամբ հանձնել եմ Տնտեսական բաժնի պետ արդարադատության մայոր Ա. Սաֆարյանին։
Իմ կողմից կայացված որոշման վրա իր խորը ազդեցությունն է թողել ՀՀ Գլխավոր հարկադիր կատարողի ժամանակավոր պաշտոնակատար Ա.Հարությունյանի կողմից հրապարակավ Հանրապետության Գերագույն Գլխավոր հրամանատարին ակնհայտ սուտ զեկույցը առ այն, որ պարտապաններին իրազեկման համար մշակված տելեգրամ համակարգի ԴԱՀԿբոտը դեռ գտնվում է թեստային փուլում, այինինչ այն շահագործման է հանձնվել դեռևս 2015 թվականի դեկտեմբերից։
Ակնհայտ սուտ գրություն է ուղարկվել նաև Արդարադատության նախարարին Ձեր կողմից տրված հանձնարարականները չկատարելու սուտ պատճառաբանություններով, մասնավորապես 20,000,000 դրամ և 3,000,000 դրամ անհրաժեշտ լինելու մասին։ Այինչ իմ կողմից բազմիցս զեկուցվել է, որ ՍՄՍ-ով ծանուցումների մեխանիզմ մշակելու և ներդնելու համար անհրաժեշտ է ընդամենը մաքսիմում 10 օր և ոչ մի լումա։
Ա. Հարությունյանի վերաբերմունքը Տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառմանը, ավելի ճիշտ այդ վերաբերմունքի իսպառ բացակայությունը դրսևորվել է բազմիցս, օրինակ, երբ խափանվել էր Անձնակազմի կառավարման բաժնի կողմից շահագործվող մոդուլի սերվեր համակարգչի հիշողությունը, զեկուցեցի այդ մասին Ա. Հարությունյանին, իսկ նա որոշոց, որ «առանց դրա էլ կինի»։ Ա. Հարությունյանի կառավարման ողջ ընթացքում որևէ նոր բան տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրման տեսանկյունից ծառայությունում չի իրագործվել։
Բազմիցս առաջարկել եմ, որ անհրաժեշտ է իրագործել Քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալություն հարցումները էլեկտրոնային եղանակով իրականացնելու մեխանիզմը, որը իր անմիջական ազդեցությունը ունի կատարողական վարույթների ժամկետների պահպանման վրա։
12.11.2016թ. Ա. Հարությունյանի աշխատասենյակում անցկացված խորհրդակցության ժամանակ նշեցի, որ չի կարելի անընդհատ ինչ-ինչ պատճառաբանություններ բերելով չիրագործել երկրի Գլխավոր Գերագույն հրամանատարի և Վարչապետի հրամանը։ Չի կարելի Տելեգրամի ԴԱՀԿբոտը ներկայացնել որպես հանձնարարականների կատարում, չի կարելի ստել, չի կարելի խաբել բոլորին։ Երկուշաբթի 14.11.2016թ. ներկայացրել եմ ազատմանս զեկուցագիրը, քանի որ չեմ կարող ծառայել ստախոսի ենթակայության տակ։
Հարգելի պարոն Նախագահ
Ինքս լինելով Պաշտպանության նախարարության գնդապետի որդի, կրելով գնդապետի ուսադիրներ, առաջնորդվելով սպայի պատվի և արժանապատվության սկզբունքով, քաջ գիտակցելով հայրենիքիս գլխին կախված վտանգը, խնդրում եմ անհետևանք չթողնել վերոգրյալը, քանի որ հայրենիքիս Գերագույն Գլխավոր հրամանատարին ակնհայտ սուտ զեկուցողը, իր անմիջական ղեկավարին Արդարադատության նախարարին ակնհայտ սուտ տեղեկություն գրավոր տվողը և Ձեր հրամանը չկատարողը չի կարող ղեկավարել սպայական անձնակազմ, չի կարող հանդիսանալ Հարկադիր կատարման ծառայության ղեկավար և ստել բոլորին։
Արդարադատության գնդապետ՝ Գագիկ Հարությունյան»
Գիշերային պաշտոնանկություններ
Սպիտակ տանը կկայանա Բայդենի և Թրամփի հանդիպումը
Շոու բիզնեսի ներկայացուցիչներից ով ինչքան հարկ է վճարել. Արտաշ Ասատրյանը Հայաստանում հարկ չի վճարել
Գողության դեպք՝ Արմավիրի մարզում․ պատուհանից մուտք են գործել Էջմիածնի «Սուրբ Գայանե» եկեղեցի, կոտրել գանձանակը և այնտեղից գողացել գումարը
Հայաստանը պատրաստ է ամբողջությամբ բարելավել հարաբերությունները Թուրքիայի հետ. Միրզոյան
Սանոսյան եղայրների սկանդալային կոռուպցիոն գործարքները.Հայկական Ժամ
Սոցցանցերում տարածվել է Նիկոլ Փաշինյանի և Արշակ Կարապետյանի նամակագրությունից մի հատված
Հանցավոր խումբ Երևանում․ կեղծ լիազորագրերով վաճառել են ՀՀ-ում չգտնվող քաղաքացիների բնակարանները
Ալեն Սիմոնյանի քավորին իշխանությունն օգնում է, բնությունը՝ խանգարում. Ծաղկաձորի «Պալլադան» խնդիրներ ունի. «Ժողովուրդ»
Փիառային «դեսանտ» Լոս Անջելեսում․ «Փաստ»
Մեծամորի քաղաքապետը Mercedes 222 Maybach-ով վթարի է ենթարկվել
ՔՊ-ի կողմն անցած ավագանու անդամը 8.7 միլիոն դրամի չհիմնավորված եկամուտ է արտացոլել.Lurer
Ձերբակալվել է Ալեն Սիմոնյանի եղբոր կինը
Արթուր Վանեցյանի եղբայր Կարեն Վանեցյանին Մոսկվայում բերման են ենթարկել.Factor
Մանկապարտեզների տնօրեններին տարել են ԱԱԾ հարցաքննության. նոր մանրամասներ. «Ժողովուրդ»
«Ֆեյքերի ՊՈԱԿ»-ի նախկին տնօրենի ունեցվածքը.armlur
Ալեն Սիմոնյանը դատի է տվել էդգար Ղազարյանին. Armlur.am
Տերյան 66-ում Սերժ Սարգսյանի դստերը բնակարան են նվիրել տատերն ու պապերը. պատասխանողի ներկայացուցիչ
Դատախազությունն ուսումնասիրում է Սամվել Բաբայանի հայտարարությունը
Արցախի Տեղեկատվական շտաբը տեղեկացնում է
Էջմիածնում քաոս է, քաղաքապետն աշխատանքի չի գալիս. «Ժողովուրդ»
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մոնարխի Արմենն ու իր փեսան շտաբներ են բացել ՔՊ-ի համար. թաղապետի թիկնապաների հետքերով. «Ժողովուրդ»
«Կիսաբաց լուսամուտներ» թոք շոուիի փորձագետը Հայկ Մարությանի թիմակից. «Ժողովուրդ»
Ստամբուլի որոշ թաղամասեր հեղեղված են..