- 2025-02-04 12:48:00Դինուլիկի հակաարցախյան վանդալիզմը՝ Էջմիածնում
- 2025-02-03 12:04:00Հանքերի թալան, գործադուլ և Փաշինյանի խայտառակությունը. Realpolitik
- 2025-02-01 20:18:00Թրամփը հրաժարվում է Նիկոլ Փաշինյանից
- 2025-01-29 22:11:00 ԴՕԿ կուսակցության հիմնադիր Վարդան Ղուկասյանի հայտարարությունից հետո որոշ արվեստագետներ չեն ցանկացել որ նա այցելի իրենց տուն
- 2025-01-29 16:02:00Նիկոլ Փաշինյանին հաջողվել է փակել մտավորականության բերանը. ե՞րբ ոգին կհաղթի նյութին
- 2025-01-25 23:08:00Նիկոլ Փաշինյանն ուրանում է Հայոց Ցեղասպանությունը
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում
Երկար տարիներ ի վեր ամերիկահայ համայնքը դժգոհ է Արցախի վերաբերյալ Միացյալ Նահանգների քաղաքականությունից:
Ամեն անգամ, երբ Ադրբեջանը կրակ է բացել Հայաստանի և Արցախի վրա, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Ջեյմս Ուորլիքը և նրա նախորդները, թաքնվելով չեզոքության քողի տակ, մեղքը բարդել են հակամարտության երկու կողմերի վրա: Նման անարդար մոտեցումը խրախուսել է Ալիևին ավելի սաստկացնելու իր հարձակումները:
Նման արյունալի հարձակումները վերացնելու կամ գոնե նվազագույնի հասցնելու համար, Կոնգրեսի 85 անդամներ վերջերս համատեղ նամակ ստորագրեցին, կոչ անելով Օբամայի վարչակազմին իրականացնել հետևյալ երեք քայլերը երկու երկրների միջև սահմանի վերաբերյալ. նախ՝ դուրս բերել դիպուկահարներին, երկրորդ՝ ավելացնել միջազգային մոնիտորների թիվը, և երրորդ՝ տեղադրել կրակոցների ուղղությունը ճշտող սարքավորումներ: Զարմանալի չէ, որ Ադրբեջանը մերժել է բոլոր երեք առաջարկները, իսկ Հայաստանը, Արցախը և Մինսկի խմբի միջնորդները (Ֆրանսիա, Ռուսաստան և Միացյալ Նահանգներ) ընդունել են դրանք:
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդ Ռոյսն անցյալ շաբաթ դռնփակ ճեպազրույց ունեցավ դեսպան Ուորլիքի հետ, իր և կոնգրեսական Էլիոթ Էնգելի կողմից նախաձեռնած առաջարկների իրականացման կապակցությամբ: Մինչև այդ դռնփակ հանդիպման կայացումը, Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը տարածել էր տասը հարցեր դեսպան Ուորլիքի համար: Քանի որ հայտնի չէ՝ այդ հարցերը բարձրացվել են կոնգրեսական ճեպազրույցի ընթացքում, թե ոչ, ապա պետք է խնդրել Օբամայի վարչակազմին հրապարակավ արձագանքել այդ տասը հարցերին, որպեսզի բոլորը տեղյակ լինեն Արցախյան հակամարտության վերաբերյալ նրա դիրքորոշմանը:
Պաշտոնական պատասխանի ստացումն ապահովելու համար ես առաջարկում եմ այս հարցերը տեղադրել Սպիտակ տան կայքէջի «Առաջարկություններ» բաժնում: Կայքում նշված է, որ Օբամայի վարչակազմը 60 օրվա ընթացքում հանդես կգա պաշտոնական պատասխանով ցանկացած առաջարկության վերաբերյալ, որը տեղադրվելուց հետո 30 օրվա ընթացքում կհավաքի 100 հազարից ավելի ստորագրություն,: Ադրբեջանցիներն արդեն օգտվել են այս բացառիկ հնարավորությունից՝ Սպիտակ տան կայքում տեղադրելով երկու հակահայկական առաջարկության, որոնք համապատասխանաբար հավաքել են 105686 և 126828 ստորագրություն: Ինչպես և սպասվում էր, Սպիտակ տունը հանդես է եկել հայտարարությամբ ի պատասխան ադրբեջանական երկու առաջարկությունների:
Ստորև ներկայացված են Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի տասը հարցերը, որոնք որպես առաջարկություն պետք է տեղադրել Սպիտակ տան կայքէջում.
1) Ի՞նչ հատուկ քայլեր է ձեռնարկել (եթե այդպիսիք կան) Միացյալ Նահանգների կառավարությունը, ապահովելու համար Ռոյս-Էնգելի խաղաղության հաստատմանն ուղղված առաջարկները, մասնավորապես դիպուկահարների չտեղակայման, դիտորդների ավելացման և շփման գծի երկայնքով կրակոցների ուղղությունը ճշտող համակարգերի տեղադրման վերաբերյալ համաձայնության գալու առնչությամբ:
2) ԱՄՆ Պետդեպարտամենտը շատ համարձակ և բացահայտ էր, թե իր կարծիքով, հայկական կողմը ինչ զիջումների պետք է գնա: Արդյոք ԱՄՆ կառավարությունը պատրա՞ստ է այս հանրային դիվանագիտությանը համապատասխան նույնքան բացահայտ և հստակ պահանջներ ներկայացնել Ադրբեջանին:
3) Որո՞նք են այն հատուկ փաստերը, իրավական փաստարկները և քաղաքական նկատառումները, որոնք հանգեցրել են մեր կառավարության կողմից Կոսովոյի, սակայն ոչ Լեռնային Ղարաբաղի, պաշտոնական ճանաչմանը:
4) Արդյոք Ադրբեջանի կառավարության ներքին հալածանքների և կոռուպցիայի մասին տվյալները որևէ կերպ ազդո՞ւմ են, թե ինչպես է մեր կառավարությունը նայում Ադրբեջանի ձգտմանը՝ տարածելու իր իշխանությունը Լեռնային Ղարաբաղի վրա:
5) Ինչո՞ւ Ադրբեջանի կողմից Ջուղայի միջնադարյան հայկական գերեզմանատան լիովին փաստագրված (և տեսանկարահանված) ոչնչացումը այդպես էլ երբեք չնշվեց Պետդեպարտամենտի Մարդու իրավունքների կամ կրոնական ազատության մասին զեկույցներում:
6) Ո՞րն է ԱՄՆ կառավարության ներկայիս պահանջը (եթե այդպիսին կա) ազատ արձակված և մինչ օրս չզղջացող կացնահարող մարդասպան Ռամիլ Սաֆարովին կրկին բանտարկելու վերաբերյալ:
7) Ո՞րն է ԱՄՆ քաղաքականությունը Ադրբեջանի կառավարության կողմից ԱՄՆ-ի հայկական ծագում ունեցող քաղաքացիների ճանապարհորդական սահմանափակումների վերաբերյալ:
8) Ինչպիսի՞ն է ԱՄՆ քաղաքականությունը ՆԱՏՕ-ի անդամ երկրների, հատկապես Թուրքիայի նկատմամբ, որը արդի հարձակողական զենքեր է վաճառում կամ փոխանցում Ադրբեջանին:
9) Ի՞նչ հատուկ սահմանափակումներ գոյություն ունեն ճանապարհորդության և կապի առնչությամբ Միացյալ Նահանգների քաղաքացիների և պաշտոնատար անձանց և Լեռնային Ղարաբաղի միջև: Ի՞նչ հիմնավորումներ կան այս ազատությունների որևէ սահմանափակման համար: Որո՞նք են նման սահմանափակումների (եթե այդպիսիք կան) թվացյալ օգուտները:
10) Ձեր կարծիքով, ի՞նչ օգուտներ են հետապնդվում (եթե այդպիսիք կան) ԱՄՆ պաշտոնական հանրահայտ զսպվածությամբ՝ Ադրբեջանի բացահայտ հակահայկական սադրանքները, սպառնալիքները և միջսահմանային հարձակումները վիճարկելիս:
Կարծում եմ, որ լայն հնչեղություն ստացած առաջարկությունը կարող է 100 հազարից շատ ավելի ստորագրություն հավաքել Սպիտակ տան կայքում տեղադրման օրվանից 30 օրվա ընթացքում, հատկապես, եթե նշանավոր անձանց բազմաթիվ հետևորդները նեցուկ կանգնեն այս առաջարկությանը:
Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր
Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի
Սփյուռքի առաջ՝ Գրիշա Սանդալյանի Հաղորդման հյուրն է «ԴՕԿ» կուսակցության պատվավոր նախագահ Վարդան Ղուկասյանը
Հանքերի թալան, գործադուլ և Փաշինյանի խայտառակությունը. Realpolitik
Ժողովուրդը դե՞մ է բոլորին. Հայաստանում քաղաքական ճգնաժամ է. Realpolitik
Արման Սահակյանն ու իր թիմով թալանը. Mitk.am
Ձերբակալվել է Գալուստ Սահակյանի որդին` Արման Սահակյանը
Կալիֆորնիայի հարավում նոր անտառային հրդեհ է բռնկվել
Սփյուռքի առաջ ԴՕԿ կուսակցության պատվավոր նախագահ Վարդան Ղուկասյանն է
Թրամփն ու իր կինը մինչև ուղղաթիռ ճանապարհեցին Ջո Բայդենին ու նրա կնոջը
«Ազատություն» ռադիոկայանի Գյումրիի թղթակիցն իր ռեպորտաժում ապատեղեկատվություն է տարածել. Վարդան Ղուկասյանի մասին
Գոնե երկու բառով ցավակցիր. Ռոբերտ Մարգարյան
Լոս Անջելեսի ողբերգական ահռելի հրդեհները իրականության թաքնված բազում շերտեր են բացահայտել
«Սերժ Սարգսյանը լկտի ստեր է տարածում իմ մասին». Անդրանիկ Թևանյան
Ինչու՞մն է, այնուամենայնիվ, Մարգարիտա Խլղաթյանի բացառիկությունը
Հրազդանում Սասունի տղեն Կադիրովն է, իսկ ինքը՝ հող հանձնողը
Վահան Կոստանյանն ընդունել է, որ «Գարեգին Նժդեհը ֆաշիստ է»․ սկանդալային միջադեպ 168 zham
Սենսացիա։Աղազարյանը խոստովանել է,որ Նիկոլը գործել է Սերժ Սարգսյանի ցուցումով...
Թրամփը կարգելի հայերին գալ ԱՄՆ
Գիշերային պաշտոնանկություններ
Սպիտակ տանը կկայանա Բայդենի և Թրամփի հանդիպումը
Ուզում եմ այսօր սրտանց գոհունակությունս և շնորհակալությունս հայտնել Գևորգյանների հրաշք ընտանիքի անդամներին.Հայկուշ Նազինյան
Շոու բիզնեսի ներկայացուցիչներից ով ինչքան հարկ է վճարել. Արտաշ Ասատրյանը Հայաստանում հարկ չի վճարել
Միքայել Համբարձումյանը՝ ԱԱԾ նախկին ղեկավարից փաստաբանական ընկերության հիմնադիր
Գողության դեպք՝ Արմավիրի մարզում․ պատուհանից մուտք են գործել Էջմիածնի «Սուրբ Գայանե» եկեղեցի, կոտրել գանձանակը և այնտեղից գողացել գումարը
Արևմտյան թեմի կրթության միօրյա օջախները՝ Շաբաթօրյա վարժարանները