USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Ուրբաթ, 29 Նոյեմբերի 2024թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
2024-10-17 14:55:00 Շոու բիզնեսի ներկայացուցիչներից ով ինչքան հարկ է վճարել. Արտաշ Ասատրյանը Հայաստանում հարկ չի վճարելՇոու բիզնեսի ›››
Արխիվ
Օրվա Լուսանկար
Շփման գծի տարբեր ուղղություններով անընդհատ զորքերի տեղաշարժեր են..«ՀԺ»
2016-12-12 22:54:00
Տպել Տպել

 

«Քաղաքագետ Տիգրան Աբրահամյանը, որն օրերս Է վերադարձել Արցախից, երեկ մեր թղթակցի հետ զրույցում նկատել Է, որ հակառակորդն իսկապես ակտիվ Է և այդ ակտիվությանը միայն ինժեներական աշխատանքներով կամ դիպուկահարների աշխուժությամբ չի արտահայտվում։

«Շփման գծի տարբեր ուղղություններով անընդհատ զորքերի տեղաշարժեր են, փոքր մասշտաբի զորավարժություններ, կուտակումներ։ Այս ամենն ինքնին նոր լարվածություն Է ստեղծում։ Երբ բացակայում են բանակցությունները՝ ավտոմատ կերպով աճում Է մարտական գործողությունների վերսկսման հավանականությանը։ Ամեն դեպքում Ադրբեջանում այդ ուղղությամբ լուրջ նախապատրաստական աշխատանքներ տեսանելի են»,– ասել Է Աբրահամյանը։

Հարցին փաստորեն, իրավիճակի սրում եք կանխատեսում, ե՞րբ կարող Է դա տեղի ունենալ, ըստ ձեզ, և ինչի՞ Է սպասում Ադրբեջանը, քաղաքագետը պատասխանել Է. «Ադրբեջանը վերադասավորումների փուլում Է պայմանավորված և տնտեսական, և քաղաքական, և ռազմական գործոններով, բայց այն, որ Ադրբեջանն առաջնագծում լուրջ նախապատրաստական աշխատանքներ Է իրականացնում, հիմք Է տալիս ասելու, որ հաջորդ տարի իրավիճակային նոր փոփոխություններ կարելի Է սպասել։ Այդ իմաստով որքանո՞վ Է պատրաստ մեր բանակը հետաքրքրվել Է մեր թղթակիցը։

«Երբ խոսում ենք հակառակորդի գործողությունների, տեղաշարժերի մասին, պետք Է նկատի ունենալ, որ զինված ուժերը ևս համապատասխան ջանքեր Է գործադրում ոչ միայն հակառակորդի շարժը իր տեսանելիության դաշտում պահելու, այլև հնարավոր լարվածությունը լիցքաթափելու ուղղությամբ։ Վերջին 1-2 ամիսների ընթացքում դիվերսիոն գործողությունների մի քանի միջադեպեր են կանխվել։

Դիվերսիոն գործողությունների փորձերը Էականորեն նվազել են, ինչը պայմանավորված Է շփման գծում դիտարկում իրականացնող հատուկ սարքավորումների տեղակայմամբ»,– պատասխանել Է Աբրահամյանը»,–գրում է «Հայկական ժամանակ» թերթը։

Այս նյութը դիտել են - 1096 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Ամենաընթերցվածները
Օրվա Շաբաթվա Ամսվա
Facebook