USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Չորեքշաբթի, 15 2025թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
Արխիվ
Օրվա Լուսանկար
Նախարար դառնալն անբարոյական է
2016-12-23 09:32:00
Տպել Տպել

Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանի մահից հետո այդ պաշտոնը դեռ թափուր է մնում:

Ճիշտ է, նշանակվել է ժամանակավոր պաշտոնակատար, սակայն բոլորն էլ հասկանում են, որ հավակնորդը դրսից կլինի, և այդ պատճառով էլ տարբեր թեկնածուների անուններ են շրջանառում՝ հնարավորից մինչև անհնար, նույնիսկ այնքան անհնար, որ ինչ-որ պահի նախկին ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի անունն էլ հայտնվեց այդ ցուցակում:

 Ամենայն հավանականությամբ, անհնարների շարքում պիտի դասել նաև Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանին: Սակայն նրա պարագայում հետաքրքիրը ոչ այնքան մարզպետի անձն է, որքան նրա արձագանքը: Բանն այն է, որ երբ լրագրողները Նալբանդյանից հետաքրքրվել են՝ արդյո՞ք նրան այդպիսի առաջարկ եղել է, մարզպետը տվել է այսպիսի պատասխան. «Ես երբեք նման բան չեմ ասել, բայց խնդրում եմ, այս պահին այդ կարգի անբարոյական հարցեր մեք տա»:

Չի բացառվում, որ Լոռու մարզպետն իր անսպասելի արձագանքով ցանկացել է շեշտել հարգանքը վախճանված նախարարի հիշատակի հանդեպ:

Բայց և չի բացառվում, որ Արթուր Նալբանդյանը հատուկ վերաբերմունք ունի նախարարական աշխատանքի նկատմամբ և այն համարում է ոչ ավելի, ոչ պակաս՝ անբարոյական:

Իսկ եթե դա այդպես է, ապա պետք է ակնկալել, որ մի օր էլ նա կանկեղծանա ու նաև կտեղեկացնի, թե բարոյականության սանդղակի վրա ինչ տեղ է զբաղեցնում մարզպետի պաշտոնը:

shame.am

Այս նյութը դիտել են - 1189 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Facebook