USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Երեքշաբթի, 26 Նոյեմբերի 2024թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
2024-10-17 14:55:00 Շոու բիզնեսի ներկայացուցիչներից ով ինչքան հարկ է վճարել. Արտաշ Ասատրյանը Հայաստանում հարկ չի վճարելՇոու բիզնեսի ›››
Արխիվ
Օրվա Լուսանկար
Բաքուն ճգնում է մեղքը բարդել հայկական կողմի վրա. Սենոր Հասրաթյան Armtimes
2016-12-29 12:13:00
Տպել Տպել

Այսօր՝ դեկտեմբերի 29-ին, ֆեյսբուքյան իր էջում Արցախի ՊԲ մամուլի քարտուղար Սենոր Հասրաթյանը գրառում է կատարել, մասնավորապես, նշելով, որ Բաքուն ճգնում է կատարվածի մեղքը բարդել հայկական կողմի վրա եւ, միաժամանակ, հերքել իր կրած 7 կորստի փաստը:

«Որ Ադրբեջանի պաշտպանության նախարարության կողմից այսօր Տավուշի ուղղությամբ իր իսկ նախաձեռնած դիվերսիոն հետախուզական գործողության շուրջ տարածված հաղորդագրություններում պաշտոնական Բաքուն ճգնում է կատարվածի մեղքը բարդել հայկական կողմի վրա եւ, միաժամանակ, հերքել իր կրած 7 կորստի փաստը, հասկանալի է:

Հասկանալի է նաեւ մեկ զինվորի ճակատագիրն անհայտ լինելու մասին բավական ուշացումով նրա կողմից արված հայտարարության իմաստը... Սակայն անհասկանալի, անիմաստ ու այնքան մերկապարանոց են ադրբեջանական կողմի բոլոր այն ճամարտակությունները, որ տարիներ շարունակ արվում են սեփական բանակի ամենազորության մասին ու տակավին մնում ձախողված գործողությունների ստրուկը»,- գրել է Հասրաթյանը:

armtimes.com

Այս նյութը դիտել են - 2277 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Facebook