- 2024-11-25 19:30:00ՔԿ նախկին նախագահի տեղակալ Արսեն Այվազյանը կհրավիրվի Հակակոռուպցիոն կոմիտե հարցաքննության. «Ժողովուրդ»
- 2024-11-25 10:31:00 ԱՄՆ-ն կարող է օգնել Հայաստանին, եթե ՔՊ-ն չխանգարի
- 2024-11-21 20:34:00Հայաստանը հայտնվել է թմրամոլների ձեռքում. շոկային բացահայտում
- 2024-11-18 10:46:00 Անսպասելի պաշտոնանկություններ. ո՞րն է իրական պատճառը
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում
Կառավարության տարեվերջյան նիստում աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը ստիպված է եղել ներկայացնել բարեփոխումների փաթեթը:
Պատճառը նախորդ շաբաթվա վերջում կատարված կոռուպցիոն սկանդալն էր, որի արդյունքում ԱԱԾ կողմից ձերբակալվել են պաշտոնյաներ, մասնավորապես ՀՀ բժշկասոցիալական փորձաքննության գործակալության պետ Արմեն Սողոյանը: Նրան մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասով՝ պաշտոնատար անձ չհանդիսացող հանրային ծառայողի կողմից ապօրինի վարձատրություն ստանալը, որը պատժվում է ազատազրկմամբ` 5-10 տարի ժամկետով` գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա:
Կառավարության նիստից հետո Արտեմ Ասատրյանը, պատասխանելով հարցին, թե ինչու ԲՍՓ նախկին պետ Միշա Վանյանը, որի մոտ չարաշահումներ էին հայտնաբերվել, միայն աշխատանքից ազատվեց, մինչդեռ Արմեն Սողոյանը, որն առավել հայտնի է որպես պարկեշտ պաշտոնյա, ձերբակալվում է, Արտեմ Ասատրյանը պատասխանել է, որ գործը քննում են իրավապահ մարմինները, ուստի ինքը զերծ է մնում այլ գնահատականներից:
«Գործն իրավապահ մարմինների գործառույթների շրջանակում է, և մենք գիտենք, որ գործը քննության ընթացքում է: Իրավական գնահատականը կտան իրավապահները»,- ասել է նախարարը և հավելել, որ բարձր է գնահատում Արմեն Սողոյանի մասնագիտական և մարդկային որակները:
Ըստ Արտեմ Ասատրյանի՝ համակարգային փոփոխությունները, որոնց մշակումը սկսվել է 2014թ.-ից, պետք է ուժի մեջ մտնեին այս տարվա հունվարից:
Իսկ փոփոխություններին լայնորեն անդրադարձել է վարչապետ Կարեն Կարապետյանը և սոցապ նախարարին տվել մի շարք հանձնարարականներ. «Մենք ստեղծել էինք մի համակարգ, որտեղ աշխատունակ մարդը ցանկություն չունի աշխատանք փնտրելու, ամեն կերպ փորձում է սոցիալապես անապահով դաշտում հայտնվել:Եվ այդ իսկ պատճառով մեր սոցիալական նպաստների թիվն աճում էր, փաստ չէր, որ հասնում էր նրանց, ում որ կարիք կա, և մենք դեմոտիվացնում էինք մարդկանց աշխատելու կամ աշխատանք որոնելու ցանկությունը»:
Կարեն Կարապետյանն ասել է, որ բժշկասոցիալական փորձաքննության համակարգում պետք են արմատական բարեփոխումներ:
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանին հանձնարարություն է տրվել՝ տասնօրյա ժամկետում ներկայացնել առաջարկություններ՝ ոլորտի բոլոր բիզնես պրոցեսներում արմատական փոփոխություններ կատարելու վերաբերյալ:
Ըստ այդմ՝ պետք է տարանջատել դիմում ընդունելու և որոշում կայացնելու գործառույթները՝ պրակտիկորեն բացառելով քաղաքացիների անմիջական շփումները որոշում կայացնողների հետ, պետք է ձևավորել որոշումների կայացման կենտրոնացված մարմին, վերանայել հաշմանդամության սահմանում գործող չափորոշիչները՝ հստակ տարանջատելով հիվանդ լինելը և հաշմանդամություն ունենալը՝ յուրաքանչյուր կարգավիճակի համար սահմանելով քաղաքացուն անհրաժեշտ ծառայությունների ծավալը և սոցիալական երաշխիքների համակարգը: Վարչապետը նաև հատուկ շեշտել է, որ պետք է ձևավորել նոր անձնակազմ՝ փոխելով որակավորմանը ներկայացվող պահանջների թվաքանակի և վարձատրության մեխանիզմների վերաբերյալ:
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը հատուկ հանձնարարական է տրվել՝ նաև խստացնել աշխատանքային ստաժի հաշվառման համակարգը՝ բացառելով առանց հիմքերի տրված փաստաթղթերի կիրառումը:
Այս համակարգն իրականում չափազանց կոռումպացված է, և այստեղ հարցերի լուծման արդյունավետ մեխանիզմ գտնելը իրապես դժվար է: Վարչապետի մոտեցումը կոնկրետ մի հարցում, թե որոշում կայացնողն ու քաղաքացին որևէ շփում չպետք է ունենան, արդարացված է:
Ընդունելի է նաև այն թեզը, թե սոցապ նախարարությունը չպետք է զբաղվի մի գործով, որը չի կարողանում շատ լավ կատարել: Ըստ էության հաշմանդամությունը, որն ուղղակիորեն ասոցացվում է անաշխատունակության հետ, ավելի շատ առողջական իրավիճակ է արտացոլում, քան թե սոցիալական:
Նախարար Արտեմ Ասատրյանը տրված խիստ ժամկետներում ինչ մոդելներ է առաջարկելու՝ դժվար է ասել: Բայց ներկա համակարգը այնքան կեղտոտ է, որ այնտեղ մուտք ունեցողը մաքուր մնալու տարբերակ չունի:
Դավիթ Մանուկյան
Գիշերային պաշտոնանկություններ
Սպիտակ տանը կկայանա Բայդենի և Թրամփի հանդիպումը
Շոու բիզնեսի ներկայացուցիչներից ով ինչքան հարկ է վճարել. Արտաշ Ասատրյանը Հայաստանում հարկ չի վճարել
Գողության դեպք՝ Արմավիրի մարզում․ պատուհանից մուտք են գործել Էջմիածնի «Սուրբ Գայանե» եկեղեցի, կոտրել գանձանակը և այնտեղից գողացել գումարը
Հայաստանը պատրաստ է ամբողջությամբ բարելավել հարաբերությունները Թուրքիայի հետ. Միրզոյան
Սանոսյան եղայրների սկանդալային կոռուպցիոն գործարքները.Հայկական Ժամ
Սոցցանցերում տարածվել է Նիկոլ Փաշինյանի և Արշակ Կարապետյանի նամակագրությունից մի հատված
Հանցավոր խումբ Երևանում․ կեղծ լիազորագրերով վաճառել են ՀՀ-ում չգտնվող քաղաքացիների բնակարանները
Ալեն Սիմոնյանի քավորին իշխանությունն օգնում է, բնությունը՝ խանգարում. Ծաղկաձորի «Պալլադան» խնդիրներ ունի. «Ժողովուրդ»
Փիառային «դեսանտ» Լոս Անջելեսում․ «Փաստ»
Մեծամորի քաղաքապետը Mercedes 222 Maybach-ով վթարի է ենթարկվել
ՔՊ-ի կողմն անցած ավագանու անդամը 8.7 միլիոն դրամի չհիմնավորված եկամուտ է արտացոլել.Lurer
Ձերբակալվել է Ալեն Սիմոնյանի եղբոր կինը
Արթուր Վանեցյանի եղբայր Կարեն Վանեցյանին Մոսկվայում բերման են ենթարկել.Factor
Մանկապարտեզների տնօրեններին տարել են ԱԱԾ հարցաքննության. նոր մանրամասներ. «Ժողովուրդ»
«Ֆեյքերի ՊՈԱԿ»-ի նախկին տնօրենի ունեցվածքը.armlur
Ալեն Սիմոնյանը դատի է տվել էդգար Ղազարյանին. Armlur.am
Տերյան 66-ում Սերժ Սարգսյանի դստերը բնակարան են նվիրել տատերն ու պապերը. պատասխանողի ներկայացուցիչ
Դատախազությունն ուսումնասիրում է Սամվել Բաբայանի հայտարարությունը
Արցախի Տեղեկատվական շտաբը տեղեկացնում է
Էջմիածնում քաոս է, քաղաքապետն աշխատանքի չի գալիս. «Ժողովուրդ»
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մոնարխի Արմենն ու իր փեսան շտաբներ են բացել ՔՊ-ի համար. թաղապետի թիկնապաների հետքերով. «Ժողովուրդ»
«Կիսաբաց լուսամուտներ» թոք շոուիի փորձագետը Հայկ Մարությանի թիմակից. «Ժողովուրդ»
Ստամբուլի որոշ թաղամասեր հեղեղված են..