USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Շաբաթ, 30 Նոյեմբերի 2024թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
2024-10-17 14:55:00 Շոու բիզնեսի ներկայացուցիչներից ով ինչքան հարկ է վճարել. Արտաշ Ասատրյանը Հայաստանում հարկ չի վճարելՇոու բիզնեսի ›››
Արխիվ
Օրվա Լուսանկար
«ՀԺ»․Կհետապնդե՞ն․ Իշխան Զաքարյանի կինը մի քանի դպրոցական շենք է սեփականաշնորհել
2017-01-26 01:09:00
Տպել Տպել

«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է.

«Երեւանի քաղաքապետարանին մոտ կանգնած մեր աղբյուրների փոխանցմամբ, քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը՝ ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանի կինը, վերջին տարիներին մի քանի դպրոցական շենք է սեփականացրել:

Նույն աղբյուրները հայտնում են, որ տիկին Սողոմոնյանն այդ դպրոցների աշակերտներին բաժանել է այլ դպրոցների վրա, այնուհետեւ ազատված շենքը գնել: Նա այդ տեղում մասնավոր դպրոց է հիմնել:

Օրինակ, ինչպես նշում են մեր աղբյուրները, նրան է պատկանում Վարդանանք կրթահամալիրը:

Նույն շրջանակները նշում են, թե չի բացառվում, որ իշխանությունները փորձեն ուսումնասիրել այդ սեփականաշնորհումների օրինականությունն այն բանից հետո, երբ Սողոմոնյանը սառեցրեց Հանրապետական կուսակցությանն իր անդամակցությունը, իսկ նրա ամուսինը հայտարարեց, որ կանգնելու է Գագիկ Ծառուկյանի կողքին:

Մենք փորձեցինք տիկին Սողոմոնյանից մեկնաբանություն ստանալ թե՛ դպրոցների սեփականաշնորհման, թե՛ դրանց նկատմամբ պատկան մարմինների հնարավոր ուշադրության վերաբերյալ, բայց նա մեր հեռախոսազանգերին չպատասխանեց»:

Մանրամասները` թերթի այսօրվա համարում:

Այս նյութը դիտել են - 1636 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Ամենաընթերցվածները
Օրվա Շաբաթվա Ամսվա
Facebook