- 2025-02-24 20:54:00ՔՊ-ում արցախցիներին հայ չե՞ն համարում
- 2025-02-24 20:33:00«Ժողովուրդ». ՔՊ-ում լուռ դժգոհություն է հասունացել Ալեն Սիմոնյանի թքելու և Սամվելին խոշտանգելու դեպքերով
- 2025-02-24 20:16:00 Եթե սա տեղի ուենա, ապա Ոստիկանության վրա պետք է խաչ քաշել
- 2025-02-21 00:53:00«ԴՕԿ» կուսակցության պատվավոր նախագահ Վարդան Ղուկասյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում































ՀՀԿ խորհրդի նիստում որոշվել է նախընտրական շտաբի ղեկավարի անունը, սակայն այն առայժմ հանրությունից թաքուն է պահվում: Քննարկվել է նաև ցուցակը, սակայն այս մասով ևս հրապարակավ ոչինչ չի ասվել՝ լայն դաշտ թողնելով ինտրիգներին և տեղեկատվական արտահոսքերին:
ՀՀԿ խորհրդի նիստից հետո ՀՀԿ մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը փոխանցել է նիստը վարող Սերժ Սարգսյանի հիմնական մեսիջները: Նախ իշխող ուժը պատրաստ է փոխել ընտրությունների օրը՝ հաշվի առնելով, որ ապրիլի 2-ին կլրանա ապրիլյան քառօրյա պատերազմի առաջին տարին: Եթե այս հարցով քաղաքական մյուս ուժերը ևս համաձայնության գան, ապա որոշումը կկայացվի:
Շարմազանովը Սերժ Սարգսյանի անունից պարզաբանումներ է տըել նաև շրջանառվող քաղաքական տարբեր ինտրիգների մասին, որոնցից առաջինը նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի՝ կուսակցությունից դուրս գալու մասին որոշումն է, և երկրորդը՝ Գագիկ Ծառուկյանի կեղծ ընդդիմադիր կամ իշխանական պրոյեկտ լինելու մասին շահարկումներն են. «Ծառուկյանի մասով. որ ասում են՝ ՀՀԿ-ի պրոյեկտն է, կեղծ ընդիմություն է, նման բան չկա և չի կարող լինել: Հավատացե՛ք Աստծուն, ես ինչ ասում եմ՝ նախագահի ելույթից եմ ասում»,- հայտարարել է Շարմազանովը:
Սա իրականում ուշագրավ իրողություն է. փաստացի Սերժ Սարգսյանը երկու տարի առաջ Ծառուկյանին հեռացրեց քաղաքականությունից, իսկ այժմ նրան հռչակում է ընդդիմություն, մինչդեռ ինքը՝ Ծառուկյանն անձամբ նման բան չի արել և դեռևս չի հայտարարել իր՝ ընդդիմություն լինելու մասին: Թեպետ Շարմազանովը բավականին փորձ արդեն կուտակել է, սակայն ամեն դեպքում ինքնաբերաբար մատնել ու ջրի երես է հանել պլանը:
Համաձայնվեք, չտեսնված ու չլսված բան է, երբ իշխանությունը ստիպված է հանրությանը համոզել, որ այսինչ կամ այնինչ ուժը կեղծ ընդդիմություն չէ, ոչ էլ իշխանական պրոյեկետ է:
Ի վերջո Գագիկ Ծառուկյանն ու ԲՀԿ-ն պետք է որոշեն՝ իրենք ինչպիսի պրոյեկտ են: Գուցե այս մարդիկ ցանկություն ունեն սատարե՞լ Սերժ Սարգսյանին ու կիսում են ՀՀԿ վարած քաղաքականությունը, ինչո՞ւ է ՀՀԿ-ն ԲՀԿ-ի փոխարեն հայտարարում, թե վերջինս ում պրոյեկտն է:
Ինչ վերաբերում է նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի՝ ՀՀԿ-ից հեռանալուն և ընդհանրապես ՀՀԿ-ից սպասվող արտահոսքին: Ըստ Շարմազանովի՝ Սերժ Սարգսյանը նման խոսակցությունները անհեթեթություն է որակել. «ՀՀԿ-ն կենդանի օրգանիզմ է, կարող է մի քանի հոգի էլ դուրս գան, առաջին անգամ չէ:
Վերջին ամիսներին ՀՀԿ-ին անդամագրվել է, ոչ թե 7 հազար, այլ 11 հազար մարդ»,– հայտարարել է նա և ավելացրել, որ Հովիկ Աբրահամյանի հրաժարականի հայտարարության տեքստում քաղաքական դրդապատճառ չկա, և նրա գնալով՝ ՀՀԿ-ն չի թուլացել. «Հանրապետականը դրանից թուլացա՞վ, իհարկե ոչ, ավելի վճառակա՞ն է, այո՛:
Մենք նախագահի գլխավորութամբ գնում ենք դեպի ընտրություն>>,- նշել է նա: Շարմազանովն ու ՀՀԿ ղեկավարը այս իմաստով, իհարկե ճիշտ են ՝ՀՀԿ-ին կարող էր ոչ թե 11 հազար, այլ անգամ 110 հազար մարդ անդամագրված լինել, որովհետև ՀՀԿ-ն այս պահին իշխող ուժ է, և ջանասիրաբար գործադրում է բոլոր լծակները՝ մարդկանց դարձնելով կուսակցական:
Բայց թե այդ կուսակցականներից քանիսն են գաղափարական կուսակցական, քանիսը կմնան կուսակցության շարքերում, երբ ՀՀԿ-ն կորցնի իշխանությունը՝ կարծես թե ենթադրելի է: Բայց խնդիրն այստեղ բոլորվին այլ է՝ Հովիկ Աբրահամյանի շարքային կուսակցական չէր, նա ՀՀԿ նախագահի առաջին տեղակալն էր և տևական ժամանակ լրջագույն դերակատարում է ունեցել կուսակցության ներքին և քաղաքական կյանքում:
Նա եղել է ՀՀԿ նախընտրական շտաբի պետը՝ 2008, 20012 և 2013 թվականների նախագահական և խորհրդարանական ընտրությունների ժամանակ: Զբաղեցրել է երկրի ամենաազդեցիկ պաշտոնները՝ վարչապետ, ԱԺ նախագահ, նախագահի աշխատակազմի ղեկավար: Ուզենք թե չուզենք՝ նրան հեռացմամբ կուսակցությունը որոշակի ճաքեր տվել է, և շատ պարզ ցույց է տալիս, որ կուսակցությունն ունի ներքին կռիվներ ու լուրջ բախումներ:
ՀՀԿ խորհրդի կազմից դուրս է մնացել 9 մարդ, իսկ Հովիկ Աբրահամյանի փոխարեն ՀՀԿ նախագահի առաջին տեղակալ է ընտրվել վարչապետ Կարեն Կարապետյանը: Մյուս տեղակալները Մուշեղ Լալայանը, Գալուստ Սահակյանն ու Արմեն Աշոտյանն են:
Ինքը՝ Հովիկ Աբրահամյանը, հրաժարականի հայտարարութան մեջ հայտարարել էր, որ իր տեղն անշուշտ բաց չի մնա ՀՀԿ-ում. « կգան նորերը, միգուցե ավելի խելացի կամ նպատակասլաց, բայց շատ կցանկանայի, որ լինեն առնվազն նույնքան հայրենասեր և պետականամետ»,- նշել էր ՀՀԿ նախկին փոխնախագահը: Հիմա փաստորեն Հովիկ Աբրահամյանի տեղը ՀՀԿ-ում տրվել է Կարեն Կարապետյանին. հետաքրքիր է՝ հայրենասեր ու պետականամետ լինելու կասկածանքի ակնարկը ներկա վարչապետի՞ն էր վերաբերում:
Հայկ Դավթյան

Եռաբլուրի հողերը վաճառել է Արմեն Սարգսյանը, գնել` Վաչագան Ղազարյանը. «Ժողովուրդ»

Ալեքսանդր Սարգսյանից և նրա ընտանիքի անդամներից բռնագանձման ենթակա գույքը՝ ըստ դատախազության․ միլիարդավոր դրամներ, բնակարաններ, մեքենաներ, հողամասեր. iravaban.net

Հյուրանոցները պարտադիր պետք է ունենան մուսուլմանական աղոթատեղիներ, հակառակ դեպքում կզրկվեն լիցենզիաներից.Լուսինե Գևորգյան

Արամ Ա. Կաթողիկոսը Կոչ Ուղղեց Նախագահ Թրամփին՝ Ատրպէյճանի Մօտ Միջամտելու՝ Հայ Գերիները Ազատ Արձակելու Համար.asbarez

Արման Սահակյանն ու իր թիմով թալանը. Mitk.am

Ձերբակալվել է Գալուստ Սահակյանի որդին` Արման Սահակյանը

«Սերժ Սարգսյանը լկտի ստեր է տարածում իմ մասին». Անդրանիկ Թևանյան

Վահան Կոստանյանն ընդունել է, որ «Գարեգին Նժդեհը ֆաշիստ է»․ սկանդալային միջադեպ 168 zham

Գիշերային պաշտոնանկություններ

Սպիտակ տանը կկայանա Բայդենի և Թրամփի հանդիպումը

Շոու բիզնեսի ներկայացուցիչներից ով ինչքան հարկ է վճարել. Արտաշ Ասատրյանը Հայաստանում հարկ չի վճարել

Գողության դեպք՝ Արմավիրի մարզում․ պատուհանից մուտք են գործել Էջմիածնի «Սուրբ Գայանե» եկեղեցի, կոտրել գանձանակը և այնտեղից գողացել գումարը

Հայաստանը պատրաստ է ամբողջությամբ բարելավել հարաբերությունները Թուրքիայի հետ. Միրզոյան

Սանոսյան եղայրների սկանդալային կոռուպցիոն գործարքները.Հայկական Ժամ

Սոցցանցերում տարածվել է Նիկոլ Փաշինյանի և Արշակ Կարապետյանի նամակագրությունից մի հատված

Հանցավոր խումբ Երևանում․ կեղծ լիազորագրերով վաճառել են ՀՀ-ում չգտնվող քաղաքացիների բնակարանները

Ալեն Սիմոնյանի քավորին իշխանությունն օգնում է, բնությունը՝ խանգարում. Ծաղկաձորի «Պալլադան» խնդիրներ ունի. «Ժողովուրդ»

Փիառային «դեսանտ» Լոս Անջելեսում․ «Փաստ»

Մեծամորի քաղաքապետը Mercedes 222 Maybach-ով վթարի է ենթարկվել

ՔՊ-ի կողմն անցած ավագանու անդամը 8.7 միլիոն դրամի չհիմնավորված եկամուտ է արտացոլել.Lurer

Ձերբակալվել է Ալեն Սիմոնյանի եղբոր կինը

Արթուր Վանեցյանի եղբայր Կարեն Վանեցյանին Մոսկվայում բերման են ենթարկել.Factor

Մանկապարտեզների տնօրեններին տարել են ԱԱԾ հարցաքննության. նոր մանրամասներ. «Ժողովուրդ»

«Ֆեյքերի ՊՈԱԿ»-ի նախկին տնօրենի ունեցվածքը.armlur





