USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Չորեքշաբթի, 15 2025թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
Արխիվ
Օրվա Լուսանկար
«Ժամանակ». Հովիկ Աբրահամյանի քաղաքապետ որդին հրաժարական կտա Armtimes
2017-01-30 22:22:00
Տպել Տպել

«Ժամանակ» թերթը գրում է. «Առաջիկա օրերին Արտաշատի քաղաքապետի պաշտոնից հրաժարական կտա նաեւ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի որդին՝ Արգամ Աբրահամյանը:

Հայտնի է, որ Հովիկ Աբրահամյանի՝ ՀՀԿ-ից դուրս գալուց հետո նրա ազգականներն ու բարեկամները լքում են իրենց պաշտոնները: Երեկ հայտնի դարձավ, որ Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանն է հրաժարականի դիմում գրել:
Ավելի վաղ Հովիկ Աբրահամյանի փեսան էր ազատվել Զվաթնոցի մաքսատան ղեկավարի պաշտոնից:

Չի բացառվում, որ հրաժարականի որոշումներ կայացնեն մարզի Նորաշեն, Մխչյան, Արեւշատ եւ Դիտակ համայնքների ղեկավարները, որոնք Հովիկ Աբրահամյանի հայտարարությունից հետո հրավիրվել էին ՀՀ ոստիկանության Արարատի մարզային վարչություն:

Նշենք, սակայն, որ Արգամ Աբրահամյանը քաղաքապետի պաշտոնից հեռանալով չի զրկվելու դիրքից: Նրա աները՝ Գագիկ Ծառուկյանը, որոշել է փեսային իր ցուցակով ԱԺ տանել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Այս նյութը դիտել են - 1305 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Facebook