- 2025-01-15 13:17:00Ի՞նչ կտա Հայաստանին Ռազմավարական գործընկերության մասին ԱՄՆ-ում ստորագրված կանոնադրությունը
- 2025-01-14 18:55:00Հերթական հարվածը՝ բանակին. Սուրեն Պապիկյանի ծպտունը կլսվի՞
- 2025-01-14 18:40:00«Ժողովուրդ».Գործարարների բողոքը Փաշինյանի աշխատակազմի ղեկավարի և խորհրդականի դեմ շարունակվում է
- 2025-01-13 15:33:00Մհերին դաշնակ լինելը նենց էր սազում, ոնց խաչքարի հետևում կանգնած եկեղեցին ու լեռները. էությամբ էր.Arthur Suqoyan
- 2025-01-11 23:12:00Փաշինյանը միտումնավոր այլասերում է մատաղ սերնդի գիտակցությունը
- 2025-01-11 16:33:00Գոնե երկու բառով ցավակցիր. Ռոբերտ Մարգարյան
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում
ՀՀԿ-ն շարունակում է զարմացնել: Բոլորը, տարված լինելով «չորացող առվակներով» և ընդամենը մեկ-երկու բնակավայր (չէ, հո չե՞նք ասում՝ Արարատի ու Կոտայքի մարզերը) ոռոգող վտակներով, չնկատեցին ամենակարևորը. ի դեմս բնապահպանական այս ասքի՝ ՀՀԿ-ն «ազատագրվեց» բավականին մեծ բալաստից:
Լինենք անկեղծ` մինչ այժմ ՀՀԿ-ում «վտակներն ու առուները» խառնել, ալքիմիայի է ենթարկել, լայնամասշտաբ «զորավարժություններ» է իրականացրել, ընդդիմության հետ բազմաբևեռ խաղեր տվող, դրանք հմտորեն մանիպուլյացնող մեկ անձ: Եվ այդ անձը, գաղտնիք չէ, Հովիկ Աբրահամյանն էր: Ով, եթե էլ ավելի անկեղծ, միշտ էլ հաջողել է… վերջնահաշվում:
Կլինի՞ դեժավյու այս անգամ ևս: Հաշվենք: Առաջնահերթ արձանագրմամբ. այն, ինչ արեց Հովիկ Աբրահամյանն այս անգամ, խոր ապահաշվարկ ուներ` սկզբի համար: Քանզի երկու օրվա ՀՀԿ-ից «դուրս» եկած ցանկացած ոք, էլ չենք ասում տևական տարիներ գրեթե երկրորդ դեմքի կարգավիճակ ունեցող մեկը, պատասխանատվության ու վարքականոնի առումով`
ա) պետք է իր նախկին կուսակցության ու նրա առաջնորդի հետ, որը նաև երկրի առաջին դեմքն է, չխոսեր ֆեյսբուքյան ասուլիսով, մանավանդ որ դա երբեք իր ժանրում չի եղել,
բ) չպետք է .խոսեր «ռաբիսի» այն խոր մակարդակով, որն ուղղակի ֆարսի էր նման, եթե այդքան ողբերգական չլիներ: Հասկանալի է, Հովիկ Աբրահամյանը դիտմամբ սրում է ինտրիգը` հերոսանալու համար ՀՀԿ-ի բողոքական թևի առաջ, որտեղից այդպես էլ որևէ մեկը չհամարձակվեց հետևել իրեն ու դուրս գալ կուսակցությունից` հանուն Արգամիչի: Նա հերոսանում էր նաև մնացյալ` ՀՀԿ չսիրող ուժերի և գործիչների համար:
Պատայի՞ն է Հովիկ Աբրահամյանի համար իրավիճակը: Այս պահին` այո, որովհետև, ինչպես Սեյրան Օհանյանին ու Վարդան Օսկանյանին, նորօրյա «հերոսին» նույնպես «նոն-ստոպ» հարցերի շարք է սպասում` թե՛ Մարտի մեկի, թե՛ ստեղծված շտաբի, թե՛ ընտրական կեղծարարությունների, թե՛ տապալված տնտեսության, թե՛ ձեռք բերած առաջին «միլիոնի», թե՛ մնացածի մասով: Էլ չենք ասում, որ «շատ առաջ» գնալու դեպքում, ինչպես օրերս նկատել էր լրատվամիջոցներից մեկը, կստացվի, որ Հովիկ Աբրահամյանը կրակի հետ է խաղում:
Ասել է` հակընդդեմ «գետը» կարող է առնվազն հեղեղ, եթե ոչ ցունամի սարքել նրա գլխին:
Ի դեպ, այս ամենում կար անչափ հետաքրքիր մեկ օրինաչափություն ևս. կյանքում առաջին անգամ Հովիկ Աբրահամյանը խաղաց իր դեմքով, իր ձեռքերով: Որպես օրինաչափություն, նա ցայս խաղացել է այլոց միջոցով: ՈՒ թե քիչ էլ անկեղծ լինենք, ապա այս անգամ կարծես իրենով խաղացին:
Ովքե՞ր: «Մնացյալք», որոնք դեռ հմտորեն քողարկվում են: Որոնց «թաքուն» ուժից ոգևորված էլ խաղը կշարունակի Հովիկ Աբրահամյանը, որովհետև այլևս որևէ ջոկեր չունի այս մեծ խաղում, և իր հույսը, ինչպես ասել ենք, ֆորս մաժորն է, ինչի մասին, ի դեպ, օրերս ակնարկեց ոչ պակաս «գորշ» կարդինալ, խաղի մեջ առանձնապես չերևացող «Կամանդույուշչին»` Սամվել Բաբայանը. այն է` առջևում կարևոր զարգացումներ են լինելու:
Իհարկե, ինչպես Սեյրան Օհանյանի, այնպես էլ Հովիկ Արգամիչի դեպքում կարելի է բարոյախրատական լիքը «ասքեր» ձոնել, բայց քանի որ քաղաքականությունը հայտնի արհեստին միշտ հավասար է քայլում, հռետորաբանությունը մի կողմ թողնելով ասենք՝ իշխանությունից «քշված» այս երկուսն էլ խոսում և ցուցադրում են Ռուսաստանի անունից (մեկը հանդիպեց Մեդվեդևի հետ, մյուսը Շոյգուի մտերիմն է եղել):
Եվ այնուհանդերձ, չէր խանգարի նորելուկ ընդդիմադիրներ-ֆորսմաժորիստներին` յուրյանց ներամփոփման ու խոկման ժամին իրենք իրենց հարցնել.
-Իսկ ձեռնտո՞ւ է Ռուսաստանին տարածաշրջանային զարգացումների այս փուլում ֆորսմաժորը:
Իհարկե՝ ոչ:
Կարմեն ԴԱՎԹՅԱՆ
«Սերժ Սարգսյանը լկտի ստեր է տարածում իմ մասին». Անդրանիկ Թևանյան
Վահան Կոստանյանն ընդունել է, որ «Գարեգին Նժդեհը ֆաշիստ է»․ սկանդալային միջադեպ 168 zham
Գիշերային պաշտոնանկություններ
Սպիտակ տանը կկայանա Բայդենի և Թրամփի հանդիպումը
Շոու բիզնեսի ներկայացուցիչներից ով ինչքան հարկ է վճարել. Արտաշ Ասատրյանը Հայաստանում հարկ չի վճարել
Գողության դեպք՝ Արմավիրի մարզում․ պատուհանից մուտք են գործել Էջմիածնի «Սուրբ Գայանե» եկեղեցի, կոտրել գանձանակը և այնտեղից գողացել գումարը
Հայաստանը պատրաստ է ամբողջությամբ բարելավել հարաբերությունները Թուրքիայի հետ. Միրզոյան
Սանոսյան եղայրների սկանդալային կոռուպցիոն գործարքները.Հայկական Ժամ
Սոցցանցերում տարածվել է Նիկոլ Փաշինյանի և Արշակ Կարապետյանի նամակագրությունից մի հատված
Հանցավոր խումբ Երևանում․ կեղծ լիազորագրերով վաճառել են ՀՀ-ում չգտնվող քաղաքացիների բնակարանները
Ալեն Սիմոնյանի քավորին իշխանությունն օգնում է, բնությունը՝ խանգարում. Ծաղկաձորի «Պալլադան» խնդիրներ ունի. «Ժողովուրդ»
Փիառային «դեսանտ» Լոս Անջելեսում․ «Փաստ»
Մեծամորի քաղաքապետը Mercedes 222 Maybach-ով վթարի է ենթարկվել
ՔՊ-ի կողմն անցած ավագանու անդամը 8.7 միլիոն դրամի չհիմնավորված եկամուտ է արտացոլել.Lurer
Ձերբակալվել է Ալեն Սիմոնյանի եղբոր կինը
Արթուր Վանեցյանի եղբայր Կարեն Վանեցյանին Մոսկվայում բերման են ենթարկել.Factor
Մանկապարտեզների տնօրեններին տարել են ԱԱԾ հարցաքննության. նոր մանրամասներ. «Ժողովուրդ»
«Ֆեյքերի ՊՈԱԿ»-ի նախկին տնօրենի ունեցվածքը.armlur
Ալեն Սիմոնյանը դատի է տվել էդգար Ղազարյանին. Armlur.am
Տերյան 66-ում Սերժ Սարգսյանի դստերը բնակարան են նվիրել տատերն ու պապերը. պատասխանողի ներկայացուցիչ
Դատախազությունն ուսումնասիրում է Սամվել Բաբայանի հայտարարությունը
Արցախի Տեղեկատվական շտաբը տեղեկացնում է
Էջմիածնում քաոս է, քաղաքապետն աշխատանքի չի գալիս. «Ժողովուրդ»
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մոնարխի Արմենն ու իր փեսան շտաբներ են բացել ՔՊ-ի համար. թաղապետի թիկնապաների հետքերով. «Ժողովուրդ»