- 2025-02-25 22:56:00Ռոբերտ Քոչարյանն այն նախագահն էր, ում հետ պատվարժանորեն հաշվի էր նստում ամբողջ միջազգային հանրությունը՝ ներառյալ թշնամին
- 2025-02-25 22:18:00Եռաբլուրի հողերը վաճառել է Արմեն Սարգսյանը, գնել` Վաչագան Ղազարյանը. «Ժողովուրդ»
- 2025-02-25 15:05:00Ալեքսանդր Սարգսյանից և նրա ընտանիքի անդամներից բռնագանձման ենթակա գույքը՝ ըստ դատախազության․ միլիարդավոր դրամներ, բնակարաններ, մեքենաներ, հողամասեր. iravaban.net
- 2025-02-25 12:49:00ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՆ ՔՐԵԱԿԱՆ ՀԵՏԱՊՆԴՄԱՆ Է ԵՆԹԱՐԿՎՈՒՄ ԱՊՕՐԻՆԻ, ԵՆԹԱԴՐԱԲԱՐ՝ «ՊԱՏՎԵՐՈՎ»
- 2025-02-24 20:54:00ՔՊ-ում արցախցիներին հայ չե՞ն համարում
- 2025-02-24 20:16:00 Եթե սա տեղի ուենա, ապա Ոստիկանության վրա պետք է խաչ քաշել
- 2025-02-21 00:53:00«ԴՕԿ» կուսակցության պատվավոր նախագահ Վարդան Ղուկասյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում































ՀՀ ոստիկանության հասարակության հետ կապերի բաժնի հարգելի պետ Աշոտ Ահարոնյան, Դուք, հավանաբար, չեք մոռացել որ ստանձնել եք ինձ` լրագրողիս, մեքենա վարելու կանոնները սովորեցնելու խոստումը: Նույնիսկ ճանապարհային երթևեկության կանոնների գիրք եք ուղարկել ինձ:
Հիշո՞ւմ եք: Մենք էլ ենք հիշում:
Մենք համեստորեն ընդունեցինք այդ նվերը` մտածելով, որ ոստիկանություն է, ինչքան չլինի` մեզնից մի քանի կանոն ավել կիմանա:
Ի՞նչ եք կարծում, մեզ և ձեզ` թերթին ու ոստիկանությանը, ի՞նչ մնաց դրանից հետո: Հանկարծ չասեք, որ օրնիբուն դրած ճանապարհային երթևեկության կանոններ ենք կարդում: Չէ, մեզ մնաց շփումը, գեղեցիկ հիշողությունը, հայրենի իրավապահների հետ բոլորովին այլ հարթակում կայացած մարդկային երկխոսությունը:
Սակայն, տեսնում եմ, որ դա Ձեզ, հարգելի գործընկեր, ոգևորել է, մղել նոր նվաճումների, սակայն, համազգեստը, որի մեջ եք, նեղություն է տալիս նոր բնագիծը նվաճելու Ձեր մեծ ցանկությանը: Կփորձեմ օգնել, բա ո՞ր օրվա բարեկամներն ենք:
Ուրեմն գամ այնտեղից, որ մեր և ձեր կողմից շատ հարգված Ահարոն Ադիբեկյանը երբեք ոստիկանությունում հարցախույզ չի անում ընտրություններից առաջ:
Այսինքն` միլպետներին չի հարցնում` ո՞ւմ կտայիք ձեր ձայնը, եթե այս կիրակի լինեին ընտրություններ: Կասե՞ք թե ինչն է պատճառը: Ես գիտեմ պատասխանը, իսկ Դուք դեռ պետք է երկար մտածեք պատասխանելու համար: Ադիբեկյանը չի սիրում անիմաստ հարցումներ անցկացնել, մանավանդ երբ արդյունքը նրան հայտնի է էս գլխից:
Ահա ձեր ֆեյսբուքյան էջում, մեր բարեկամությունը խորացնելու բարի նպատակով այսպիսի ոսկեղենիկ տողեր եք գրել. «Լրատվամիջոցներից մեկը, մեղմ ասած, տարօրինակ «ընդհանրացում» է արել, թե «ամենուր աշխատակազմերին ուղղորդում են դեպի ՀՀԿ, անգամ՝ ոստիկանության համակարգում»:
Ինչո՞ւ է Ձեզ թվում, որ այդ «ընդհանրացումը» տարօրինակ է:
Արդյոք հայտնի ճշմարտություն չէ՞, որ Հայաստանում անիմաստ է ոստիկանությունում, բանակում, ուժային մյուս կառույցներում անհեթեթ հարցախույզեր անցկացնելը:
Սա մի կողմ:
Իսկ ինչո՞ւ է Ձեզ թվում, որ մամուլը տոգորվում է ոստիկանության անունը մեկ անգամ ավել հոլովելու ցանկությամբ: Քավ լիցի: Մեր մտքով չէր անցել, որ Հայաստանում կգտնվեն խելագարներ, ովքեր պարապությունից դրդված` ոստիկանությանը կսկսեին բզբզել:
Հայտնի խոսք կա` ոստիկանից ու բժշկից հեռու:
Այնպես որ ոստիկանության մասին մենք գրում ենք ոչ թե զավեշտալի նպատակով, այլ ծայր անհրաժեշտությունից դրդված:
Դուք մեզ կոչ եք անում ոստիկանության մասին գրել այն ու այնպես, ինչպես դա անում է police.am կայքը:
Այ այստեղ մտածելու հերթը իմն է:
Եղբայր, դուք ոստիկանությո՞ւն եք, թե՞ գիտությունների ակադեմիա, կամ համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետի «լենինյան թոշակառու»:
Մնում է` մի հատ էլ ժուռնալիստիկայի գիրք ուղարկեք մեզ, որ անելիքներս իմանանք:
Բայց ասեմ, որ police.am-ը նույնպես լրատվամիջոց է և ազատ լինելու իրավունք ունի: Սակայն, չգիտես ինչու, այդ կայքում մեր ոստիկանությունը ներկայացված է այն փափլիկ արջուկի տեսքով, որին կարելի է գրկել ու չկշտանալ նրան հպվելուց:
Նույն լրատվամիջոցը, որը դուք ակնարկում եք, այսինքն` «Հրապարակը» մեկ անգամ չէ, որ անդրադարձել է ոստիկանության աշխատանքին: Եղել են դեպքեր, որ մեր հրապարակումը ոստիկանությանը մղել է համակարգի կտրուկ «վիրահատությունների»:
Այդպիսի դեպքեր էլի կլինեն, այսինքն մենք շարունակելու ենք աշխատել: Հարևաններին էլ, ինչպես ասում են` չեն ընտրում: Ուրեմն` ի գործ և ոչ թե` ի Ֆեյսբուք անիմաստ մանկավարժությամբ զբաղվելու:
Սա էլ իմացեք` ինչպես Ձեր թանկագին ուշադրությունից չի վրիպում մեր ամեն մի հրապարակում, այնպես էլ մենք ենք ուշադիր մեր մասին եղած կարծիքների հանդեպ: Եվ այս արձագանքն էլ դրա վառ ապացույցն է: Տա աստված, որ մի օր էլ ընտրություններից առաջ հարցախույզ անցկացնեն ՀՀ ուժային կառույցներում, ինչպես դա անում էին ԱՄՆ նախագահի ընտրությունների ժամանակ: Ի դեպ` պարզվեց, որ շարքայիններն ու կրտսեր սպայական կազմը համակրում է Թրամփին, իսկ գեներալիտետը` իշխանության ներկայացուցչին` Հիլարի Քլինթոնին:
Մեծամասնությունը հաղթեց, բացի այդ պարզվեց, որ ԱՄՆ զինուժն ու ոստիկանությունը կողմնորոշված, ուղղորդված չէ:
Ցավում եմ, բայց նույնը պնդել հայրենի ուժային կառույցների և մասնավորապես ոստիկանության մասին ուղղակի անհնար է:
Մեր դեպքում բնականն այդ կառույցների ուղղորդվածությունն է, անբնականը` այն, ինչ Դուք եք ասում, պարոն Ահարոնյան:
Էդիկ Անդրեասյան
Նյութի աղբյուրը ` hraparak.am

Եռաբլուրի հողերը վաճառել է Արմեն Սարգսյանը, գնել` Վաչագան Ղազարյանը. «Ժողովուրդ»

Ալեքսանդր Սարգսյանից և նրա ընտանիքի անդամներից բռնագանձման ենթակա գույքը՝ ըստ դատախազության․ միլիարդավոր դրամներ, բնակարաններ, մեքենաներ, հողամասեր. iravaban.net

Հյուրանոցները պարտադիր պետք է ունենան մուսուլմանական աղոթատեղիներ, հակառակ դեպքում կզրկվեն լիցենզիաներից.Լուսինե Գևորգյան

Արամ Ա. Կաթողիկոսը Կոչ Ուղղեց Նախագահ Թրամփին՝ Ատրպէյճանի Մօտ Միջամտելու՝ Հայ Գերիները Ազատ Արձակելու Համար.asbarez

Արման Սահակյանն ու իր թիմով թալանը. Mitk.am

Ձերբակալվել է Գալուստ Սահակյանի որդին` Արման Սահակյանը

«Սերժ Սարգսյանը լկտի ստեր է տարածում իմ մասին». Անդրանիկ Թևանյան

Վահան Կոստանյանն ընդունել է, որ «Գարեգին Նժդեհը ֆաշիստ է»․ սկանդալային միջադեպ 168 zham

Գիշերային պաշտոնանկություններ

Սպիտակ տանը կկայանա Բայդենի և Թրամփի հանդիպումը

Շոու բիզնեսի ներկայացուցիչներից ով ինչքան հարկ է վճարել. Արտաշ Ասատրյանը Հայաստանում հարկ չի վճարել

Գողության դեպք՝ Արմավիրի մարզում․ պատուհանից մուտք են գործել Էջմիածնի «Սուրբ Գայանե» եկեղեցի, կոտրել գանձանակը և այնտեղից գողացել գումարը

Հայաստանը պատրաստ է ամբողջությամբ բարելավել հարաբերությունները Թուրքիայի հետ. Միրզոյան

Սանոսյան եղայրների սկանդալային կոռուպցիոն գործարքները.Հայկական Ժամ

Սոցցանցերում տարածվել է Նիկոլ Փաշինյանի և Արշակ Կարապետյանի նամակագրությունից մի հատված

Հանցավոր խումբ Երևանում․ կեղծ լիազորագրերով վաճառել են ՀՀ-ում չգտնվող քաղաքացիների բնակարանները

Ալեն Սիմոնյանի քավորին իշխանությունն օգնում է, բնությունը՝ խանգարում. Ծաղկաձորի «Պալլադան» խնդիրներ ունի. «Ժողովուրդ»

Փիառային «դեսանտ» Լոս Անջելեսում․ «Փաստ»

Մեծամորի քաղաքապետը Mercedes 222 Maybach-ով վթարի է ենթարկվել

ՔՊ-ի կողմն անցած ավագանու անդամը 8.7 միլիոն դրամի չհիմնավորված եկամուտ է արտացոլել.Lurer

Ձերբակալվել է Ալեն Սիմոնյանի եղբոր կինը

Արթուր Վանեցյանի եղբայր Կարեն Վանեցյանին Մոսկվայում բերման են ենթարկել.Factor

Մանկապարտեզների տնօրեններին տարել են ԱԱԾ հարցաքննության. նոր մանրամասներ. «Ժողովուրդ»

«Ֆեյքերի ՊՈԱԿ»-ի նախկին տնօրենի ունեցվածքը.armlur







