- 2025-02-25 22:56:00Ռոբերտ Քոչարյանն այն նախագահն էր, ում հետ պատվարժանորեն հաշվի էր նստում ամբողջ միջազգային հանրությունը՝ ներառյալ թշնամին
- 2025-02-25 22:18:00Եռաբլուրի հողերը վաճառել է Արմեն Սարգսյանը, գնել` Վաչագան Ղազարյանը. «Ժողովուրդ»
- 2025-02-25 15:05:00Ալեքսանդր Սարգսյանից և նրա ընտանիքի անդամներից բռնագանձման ենթակա գույքը՝ ըստ դատախազության․ միլիարդավոր դրամներ, բնակարաններ, մեքենաներ, հողամասեր. iravaban.net
- 2025-02-25 12:49:00ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՆ ՔՐԵԱԿԱՆ ՀԵՏԱՊՆԴՄԱՆ Է ԵՆԹԱՐԿՎՈՒՄ ԱՊՕՐԻՆԻ, ԵՆԹԱԴՐԱԲԱՐ՝ «ՊԱՏՎԵՐՈՎ»
- 2025-02-24 20:54:00ՔՊ-ում արցախցիներին հայ չե՞ն համարում
- 2025-02-24 20:16:00 Եթե սա տեղի ուենա, ապա Ոստիկանության վրա պետք է խաչ քաշել
- 2025-02-21 00:53:00«ԴՕԿ» կուսակցության պատվավոր նախագահ Վարդան Ղուկասյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում































Հայաստանի կուսակցությունները մեղվի նման բզզում են քաղաքական դաշտում իրենց համար գործընկեր, դաշնակից, տանիք ու ֆինանսավորող գտնելու համար, որպեսզի կարողանան մասնակցել ապրիլյան խորհրդարանական ընտրություններին: Հնարավոր նախընտրական դաշինքներն արդեն ուրվագծվում են, և դրանցից մեկն էլ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի շուրջ ձևավորվող ուժերն են. «Համախմբում», «Երրորդ հանրապետություն» Հայաստանի դեմոկրատական կուսակցություններն ու այլ կառույցներ:
Այս երեքի համախմբումը Ս.Օհանյանի շուրջ բավականին խոստումնալից էր, մինչ կհայտնվեր Գագիկ Ծառուկյանն ու կհայտարարեր, որ բացում է քաղաքականության փակված էջը:
Ինչ խոսք, Գ.Ծառուկյանը ստվերեց Ս.Օհանյանի մուտքը քաղաքականություն: Ու հիմա վերջինս փնտրտուքների մեջ է իր ու ընտրություններին մասնակցելու համար քաղաքական ուժեղ հենարան ու ֆինանսավորող գտնելու հույսով: Նա փորձ արեց Գ.Ծառուկյանի հետ նախընտրական դաշինք ստեղծել, բայց դա կարծես թե գոնե այս փուլում չի հաջողվում: Վերջինս ոչ միայն հնարավորինս կուշեղացներ Ս.Օհանյանին, այլև իր ֆինանսական հզոր միջոցներից կներդներ ընդհանուր նախընտրական գործընթացներում:
Իշխանական շրջանակներից մեզ հայտնի դարձավ, որ դեռ Հանրապետական կուսակցությունից դուրս չեկած՝ Ս.Օհանյանի հետ հանդիպել է Հովիկ Աբրահամյանը: Վերջինս, հիշեցնենք, ՀՀԿ-ից հեռանալու մասին իր հայտարարության մեջ շեշտել է, որ շարունակելու է քաղաքականությամբ զբաղվել: Հ.Աբրահամյանը Ս.Օհանյանի նման նույնպես իշխանություններից նեղացած է հեռացել, ընդ որում երկուսն էլ ունեն պաշտոնի հետ կապված չբավարարված ամբիցիաներ: Ս.Օհանյանը ցանկանում էր առնվազն մնալ պաշտպանության նախարարի պաշտոնում, բայց նա այլ ակնկալիքներ էլ ուներ. սահմանադրական փոփոխությունների բուռն շրջանում իշխանությունների ներկայացուցիչները հավատացնում էին, որ խորհրդարանական ընտրություններից հետո արդեն վարչապետի ամենահավանական թեկնածուն հենց նա է լինելու: Հակառակ պարագայում նրան էր բաժին ընկնելու առնվազն թուլացված լիազորություններով՝ ՀՀ նախագահի պաշտոնը: Բայց Ս.Օհանյանի, ավելի շուտ նրա կնոջ՝ Ռուզան Խաչատրյանի ամբիցիանները կործանեցին ամուսնու առաջընթացը հենց քաղաքական կարիերայի բարձրակետին:
Հ.Աբրահամյանի ամբիցիաները նույնպես գաղտնիք չէին, նա առնվազն ԱԺ նախագահի պաշտոն էր ուզում: Ընդ որում այս երկու պաշտոնյաները նախկինում՝ Հ.Աբրահամյանի՝ ԱԺ նախագահ և վարչապետ եղած ժամանակ լարված հարաբերություններ ունեին և միմյանց չէին հանդուրժում: Սակայն նրանց պաշտոնանկությունը, ընտրությունները, իրենց չբավարարված ամբիցիաներն ու իշխանություններից ունեցած դժգոհությունը կարող են երկուսին միավորելու հզոր խթան հանդիսանալ, ինչը կարծես թե իրականություն է դառնում: Ինչպես ասում են,՝ չկան հավերժ թշնամիներ, կան հավերժ շահեր:
Ս.Օհանյանը, սակայն, այլ գործընկերներ և ֆինանսական աղբյուրներ էլ ունի: Սկզբնական շրջանում երբ խոսվում էր, որ նա արդեն քաղաքականություն է մտնում, զուգահեռաբար խոսակցություններ էին շրջանառվում, որ նա Ռուսաստանից հովանավորներ և ֆինանսավորողներ ունի: Հիմա արդեն որոշակի կարծիքներ կան, որ նրան աջակցություն է ցուցաբերում Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը: Հիշեցնենք, որ Ա.Աբրահամյանի գրասենյակի նախկին ղեկավար, Դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գ.Սարգսյանը Ս.Օհանյանին սատարողներից է: Եվ սրանք պատահական կապեր չեն:
Բայց ինչպես Ծառուկյանի դեպքում, այդպես էլ Ա.Աբրահամյանին Սերժ Սարգսյանը զգուշացրել էր, որ իր համար ցանկալի չէ նրա քաղաքականություն մտնելը: Եվ ուղիղ մեկ տարի անց կրկին Երևանում Արա Արշավիրովիչը հակառակ հայտարարությունն արեց. «Ես ուզում էի և պատրաստվում էի մասնակցել այս ընտրություններին, բայց խնդիրներ առաջացան: Ուզում էի, որովհետև ես զգացի, որ ունեմ այն հնարավորությունները, որ կարող եմ ոչ ստանդարտ մոտեցումներով առաջ տանել մեր երկիրը, բայց խնդիրներ առաջացան, ես բավականին երկար բացակայեցի, հիմա էլ կարող է էտապներ լինեն, որ այստեղ չլինեմ, լինելու եմ արտասահմանում, որոշում եմ կայացրել չմասնակցել ընտրություններին»:
Բայց կարծես թե նա ստվերային կերպով որոշել է աջակցել Ս.Օհանյանին ու նրա շուրջը հավաքված ուժերին: Իսկ դատելով այն հանգամանքից, թե ովքեր են այդ ուժերը, խոսքը վերաբերում է հատկապես Վարդան Օսկանյանի «Համախմբում» կուսակցությանը, ապա կարելի է ասել, որ այս ուժերի ամենաթաքուն և հեռավոր թելը հասնում է մինչև նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Վերջինս իր տասնամյա հարկադիր պարապուրդից հետո այս անգամ էլ փորձում է այդ դաշինքին ակտիվացնել, ուժ տալ, որ իր համար քաղաքական հենարան ու վերադարձի հնարավորություն լինի:
Իզուր չի որ Ռ.Քոչարյանն անընդհատ ՌԴ է մեկնում, և այդ այցերը միայն այնտեղ իր գործնական խնդիրների հետ չէ որ կապ ունեն:
Այնտեղ նա հանդիպում է Ա.Աբրահամյանի հետ, ԼՂՀ պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանի հետ։
Վերջինիս մեր թվարկած այս պաշտոնյաների հետ միավորողը կրկին Ս.Սարգսյանից ունեցած դժգոհությունն է:
Ռ.Քոչարյանը Մոսկվայում հանդիպում է Ս.Օհանյանի հետ:
Իսկ վերջերս հայտնի դարձավ, որ Մոսկվա գնալու ճանապարհին նախկին նախագահի հետ հանդիպել է նաև Հ.Աբրահամյանը:
Ահա, Ս.Սարգսյանից նեղացածների այսպիսի ակումբ է գոյացել:

Եռաբլուրի հողերը վաճառել է Արմեն Սարգսյանը, գնել` Վաչագան Ղազարյանը. «Ժողովուրդ»

Ալեքսանդր Սարգսյանից և նրա ընտանիքի անդամներից բռնագանձման ենթակա գույքը՝ ըստ դատախազության․ միլիարդավոր դրամներ, բնակարաններ, մեքենաներ, հողամասեր. iravaban.net

Հյուրանոցները պարտադիր պետք է ունենան մուսուլմանական աղոթատեղիներ, հակառակ դեպքում կզրկվեն լիցենզիաներից.Լուսինե Գևորգյան

Արամ Ա. Կաթողիկոսը Կոչ Ուղղեց Նախագահ Թրամփին՝ Ատրպէյճանի Մօտ Միջամտելու՝ Հայ Գերիները Ազատ Արձակելու Համար.asbarez

Արման Սահակյանն ու իր թիմով թալանը. Mitk.am

Ձերբակալվել է Գալուստ Սահակյանի որդին` Արման Սահակյանը

«Սերժ Սարգսյանը լկտի ստեր է տարածում իմ մասին». Անդրանիկ Թևանյան

Վահան Կոստանյանն ընդունել է, որ «Գարեգին Նժդեհը ֆաշիստ է»․ սկանդալային միջադեպ 168 zham

Գիշերային պաշտոնանկություններ

Սպիտակ տանը կկայանա Բայդենի և Թրամփի հանդիպումը

Շոու բիզնեսի ներկայացուցիչներից ով ինչքան հարկ է վճարել. Արտաշ Ասատրյանը Հայաստանում հարկ չի վճարել

Գողության դեպք՝ Արմավիրի մարզում․ պատուհանից մուտք են գործել Էջմիածնի «Սուրբ Գայանե» եկեղեցի, կոտրել գանձանակը և այնտեղից գողացել գումարը

Հայաստանը պատրաստ է ամբողջությամբ բարելավել հարաբերությունները Թուրքիայի հետ. Միրզոյան

Սանոսյան եղայրների սկանդալային կոռուպցիոն գործարքները.Հայկական Ժամ

Սոցցանցերում տարածվել է Նիկոլ Փաշինյանի և Արշակ Կարապետյանի նամակագրությունից մի հատված

Հանցավոր խումբ Երևանում․ կեղծ լիազորագրերով վաճառել են ՀՀ-ում չգտնվող քաղաքացիների բնակարանները

Ալեն Սիմոնյանի քավորին իշխանությունն օգնում է, բնությունը՝ խանգարում. Ծաղկաձորի «Պալլադան» խնդիրներ ունի. «Ժողովուրդ»

Փիառային «դեսանտ» Լոս Անջելեսում․ «Փաստ»

Մեծամորի քաղաքապետը Mercedes 222 Maybach-ով վթարի է ենթարկվել

ՔՊ-ի կողմն անցած ավագանու անդամը 8.7 միլիոն դրամի չհիմնավորված եկամուտ է արտացոլել.Lurer

Ձերբակալվել է Ալեն Սիմոնյանի եղբոր կինը

Արթուր Վանեցյանի եղբայր Կարեն Վանեցյանին Մոսկվայում բերման են ենթարկել.Factor

Մանկապարտեզների տնօրեններին տարել են ԱԱԾ հարցաքննության. նոր մանրամասներ. «Ժողովուրդ»

«Ֆեյքերի ՊՈԱԿ»-ի նախկին տնօրենի ունեցվածքը.armlur







