USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Շաբաթ, 30 Նոյեմբերի 2024թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
2024-10-17 14:55:00 Շոու բիզնեսի ներկայացուցիչներից ով ինչքան հարկ է վճարել. Արտաշ Ասատրյանը Հայաստանում հարկ չի վճարելՇոու բիզնեսի ›››
Արխիվ
Օրվա Լուսանկար
«Օգնե՛ք որդուս: Նա չի կարող ծառայել: Եթե կարողանար՝ կծառայեր
2017-02-01 13:54:00
Տպել Տպել

Մայրը դիմում է վարչապետին ու Պնախարարին
henaran.am «Որդիս 95 թվի ծնված է ու զորոկոչվել է բանակ 2016 թվի օգոստոսի 29-ին: Իմ երեխեն զորակոչվել է 21 տարեկանում, քանի որ առողջական լուրջ խնդիրներ ունի և ոտքերը թույլ են: Նա հետազոտվել է 18 տարեկան հասակում և երեք տարով ազատվել է բանակից: Երեք տարիների ընթացքում բազմաթիվ անգամներ զինկոմիսարիատ եմ դիմել և ուղեգիր եմ խնդրել, որ որդուս տանեմ հետազոտման»,-
Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Շիրակի մարզի  Անիի տարածաշրջանի Սառնաղբյուր գյուղի բնակիչ Աիդա Մելիքյանը: Աիդա Մելիքյանի փոխանցմամբ՝ մանուկ հասակում որդուն՝ Ռաֆիկ Մելիքյանին սխալ պատվաստում են արել և նա ձեռք է բերել հիվանդություն: 
«Իմ տղայի ներվերի 70 տոկոսը չի գործում: Նա կյանքում սապոգ  չի հագել: Ես բազմիցս դիմել եմ Պաշտպանության նախարարին ու ոչ մի արձագանք չեմ ստացել: Դիմել եմ Մարդու իրավունքների պաշտպանին, որը հետևողականորեն արձագանքել է: Իմ տղան 4 սահմանափակմամբ վայեննի բիլետ են տվել ու տարան բանակ: Իմ երեխեն իր երդման արարողությանը չի մասնակցել՝ ոտքերը մինչև ծունկը ուռած էին: Տունս հենց հիմա գրավի տակ է, որովհետև տոկոսով փող եմ վերցրել, որ երեխուս հետևից հասնեմ»,-պարզաբանեց Աիդա Մելիքյանը: 
Մայրը նշում է, որ որդին չի կարողացել ֆիզիկական վարժությունը կատարել և ընկել է.
«Սպան քացով խփել է իմ տղայի դեմքին ու ասել՝ չէիր կարողանում պպզեիր չգայի՛ր բանակ: Տղաս էլ հայհոյել ու փախել է: Մի շաբաթ փախած է եղել: Քնած ժամանակ որդուս ոտքերը ծակծկել են ու նա չի զգացել: Առավոտյան տեսել է, որ ոտքերը լրիվ արյան մեջ են: Ընկերները ասել են՝ գիշերը ոտքերդ ծակելեն»: 
Մայրը նշում է, որ որդու զինգրքույկում նշված է, որ նա չի կարող ծառայել:

Նա դիմում է ՀՀ վարչապետին և Պաշտպանության նախարարին.« Օգնե՛ք որդուս: Նա չի կարող ծառայել: Եթե կարողանար՝ կծառայեր: Մի որդիս մասնակցել է ապրիլյան պատերազմին ու հպարտ եմ: Ես խնդրում եմ ընդունեք մեզ ու լսեք, այլապես ամեն ծայրահեղ քայլի ունակ եմ: Անգամ կհրաժարվեմ այս երկրից ու կդիմեմ աշխարհին»,-եզրափակեց Աիդա Մելիքյանը:

Այս նյութը դիտել են - 3121 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Ամենաընթերցվածները
Օրվա Շաբաթվա Ամսվա
Facebook