USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Երկուշաբթի, 02 Դեկտեմբերի 2024թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
2024-10-17 14:55:00 Շոու բիզնեսի ներկայացուցիչներից ով ինչքան հարկ է վճարել. Արտաշ Ասատրյանը Հայաստանում հարկ չի վճարելՇոու բիզնեսի ›››
Արխիվ
Օրվա Լուսանկար
ՀՀԿ-ական 13 պաշտոնյա կուսակցությունից դուրս գալու դիմում է ներկայացրել Aravot
2017-02-01 17:00:00
Տպել Տպել

Արարատի մարզպետարանում ու Արտաշատի քաղաքապետարանում բարձր պաշտոններ զբաղեցնող տասներեք աշխատակից ՀՀԿ-ից դուրս գալու դիմում է այսօր ներկայացրել:

Այս մասին Aravot.am-ին ասաց Հանրապետականի գործադիր մարմնի անդամ, կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադևոսյանը: Ըստ նրա ՀՀԿ-ն խնդիր չունի:

«Հարգելիս, եթե ծանոթանաք այն վիճակագրությանը կամ հաշվառման տվյալներին, որ ունենք, որեւէ արտառոց կամ ինչ-որ մի իրադարձություն չէ: Մեր կուսակցական ընկերներն են, ազատ են իրենց դիրքորոշումն արտահայտելիս, դա նրանց իրավունքն է, արտահայտել են ու վերջ: Դա նրանց գիտակցաբար ընդունված որոշումն է, պարզապես գրել են, որ դադարեցնում են անդամակցությունը կուսակցությանը»,- ասաց պարոն Թադեւոսյանը:

ՀՀԿ-ից դուրս գալու դիմում ներկայացրածներն են Արարատի նախկին մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը, ՀՀԿ խորհրդի անդամ, ՀՀԿ Արարատի տարածքային խորհրդի նախագահ Կարինե Պողոսյանը, Սամվել Մինասյանը, Հենրիկ Աբրահամյանը, Արտաշատի փոխքաղաքապետ Գագիկ Պողոսյանը, Արարատի մարզպետարանի Կրթության, սպորտի և մշակույթի վարչության պետ Հասմիկ Գասպարյանը, Արտաշատի թիվ 5 դպրոցի տնօրեն, ՀՀԿ Արարատի տարածքային կառույցի կանանց խորհրդի նախագահ Ռուզան Հայրապետյանը, Գեղանուշ Սայադյանը:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

aravot.am

Այս նյութը դիտել են - 1382 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Ամենաընթերցվածները
Օրվա Շաբաթվա Ամսվա
Facebook