- 2024-11-25 19:30:00ՔԿ նախկին նախագահի տեղակալ Արսեն Այվազյանը կհրավիրվի Հակակոռուպցիոն կոմիտե հարցաքննության. «Ժողովուրդ»
- 2024-11-25 10:31:00 ԱՄՆ-ն կարող է օգնել Հայաստանին, եթե ՔՊ-ն չխանգարի
- 2024-11-21 20:34:00Հայաստանը հայտնվել է թմրամոլների ձեռքում. շոկային բացահայտում
- 2024-11-18 10:46:00 Անսպասելի պաշտոնանկություններ. ո՞րն է իրական պատճառը
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում
Քաղաքականության մեջ, այդ թվում և ներհայաստանյան, ամենահաճախ հնչող կոչերն, անկասկած, վերաբերում են ժողովրդավարության հաստատմանը. չկա իրեն հարգող քաղաքական ուժ, որը Հայաստանում իր լուծելիք խնդիրների շարքում չդասի ժողովրդավարական արժեքների հանրահռչակումը:
Ընդ որում՝ ամենահետաքրքականն այն է այստեղ, որ ժողովրդավարական արժեքներից հաճախ խոսում են նրանք, որոնց ուղղակի մեղավորությամբ է նաև, որ այսօր Հայաստանում զգալի հետընթաց է նկատվում հատկապես ժողովրդավարության ասպարեզում:
Որքան էլ կարող է տարօրինակ հնչել, փաստ է, սակայն, որ մեր երկրում ժողովրդավարական արժեքներից ամենահաճախ խոսող կուսակցությունը ՀՀԿ-ն է՝ մի ուժ, որի գերիշխանության տարիներին բացի հետընթացից Հայաստանն, ըստ էության, որևիցե նշանակալից ձեռքբերում չի ունեցել ոչ միայն ժողովրդավարության զարգացման իմաստով, այլև՝ գրեթե բոլոր:
Ինչպես հայտնի է, ՀՀԿ-ի ներսում գործող տոտալիտար բարքերի մասին իսկական լեգենդներ են շրջանառվում. այստեղ մեկ մարդու գերիշխանություն է, ու այս ավանդույթը գալիս է, թերևս, սովետական ժամանակներից. ՀՀԿ-ն այսօր, ըստ էության, հանդես է գալիս կոմունիստական կուսակցության դերում, ուր մթնոլորտ ձևավորողն ու զարգացման ուղի նախանշողը խիստ սահմանափակ թվով մարդիկ են, ու մյուսներին վերապահված է ընդամենը կատարողի դեր:
Երբ Կարեն Կարապետյանն ու նորեկ կադրերը՝ հանձինս մի շարք նորանշանակ նախախարների, հայտարարեցին ՀՀԿ մտնելու մասին, հասարակության մեջ կամ գոնե դրա մի հատվածի մոտ առաջացան հույսեր, թե վերոհիշյալ ավանդույթին վերջապես փորձ է արվելու վերջ տալ, ու ՀՀԿ-ն բացելու է իր պատմության նոր էջը:
Այնինչ շուտով պարզ դարձավ, որ նորաթուխ կուսակցականները հանդես էին գալու ոչ թե թելադրողի, այլ ընդամենը կամակատարի դերում, ու այն կարգերը, որ կուսակցությունում գործում էին մինչև Կարապետյանի ու նրա թիմի հանրապետականացումը, շարունակում են գործել և այսօր:
Այս իմաստով՝ չափազանց խոսուն պետք է համարել, թերևս, գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանի վերջին ճեպազրույցը լրագրողների հետ, որի ընթացքում պատասխանելով լրագրողներից մեկի հարցին, թե արդյո՞ք նա լինելու է ՀՀԿ-ի ցուցակում, թե՞ ոչ, պատասխանել է՝ առաջարկ չի եղել, ինքը ոչ մի բան չի որոշում, հանձնարարականների է սպասում ՀՀԿ-ից, որպեսզի կատարի դրանք:
Համաձայնե՛ք՝ ավելի, թող ներվի ասել, անողնաշար պատասխան դժվար կարելի էր ակնկալել մեկից, ում զբաղեցրած պաշտոնը, որն, ի դեպ, նախևառաջ քաղաքական է, ամենևին էլ վերջինը չէ իր նշանակությամբ. Վերջիվերջո նախարար մարդ է ու կարող էր սեփական կարծիքի իրավունք ունենալ:
Հետևաբար՝ կարելի է երկու հիմնական եզրակացություն կատարաել՝ կա՛մ Իգնատի Առաքելյանը քաղաքականությունից այնքան հեռու է, որ բացի կամակատար լինելուց այլ բանի ընդունակ չէ, կա՛մ նման պատասխանով փորձել է հնարավորինս արագորեն գլուխը պրծացնել «շառոտ» հարցադրումից՝ վախենալով հետևանքներից:
Ակնհայտ է, որ այս երկու տարբերակներն էլ, ճիշտ լինելու դեպքում, ոչ մի կերպ իրենց շահեկանությամբ չեն առանձնանում...
Անքննարկելի ճշմարտություն է՝ եթե ցանկանում ես արժեքներ պրոպագանդել, ներկայանալ որպես ժողովրդավարական արժեքներ կրող ուժ կամ գոնե հասարակության աչքին թվալ այդպիսին, ապա պարտավոր ես ինքդ, առաջին հերթին, լինել դրանց կրողը:
Հանդիսանո՞ւմ է արդյոք Հանրապետականն այդպիսին այսօր. դժվար թե:
Դավիթ ԲԱԲԱՆՈՎ
Գիշերային պաշտոնանկություններ
Սպիտակ տանը կկայանա Բայդենի և Թրամփի հանդիպումը
Շոու բիզնեսի ներկայացուցիչներից ով ինչքան հարկ է վճարել. Արտաշ Ասատրյանը Հայաստանում հարկ չի վճարել
Գողության դեպք՝ Արմավիրի մարզում․ պատուհանից մուտք են գործել Էջմիածնի «Սուրբ Գայանե» եկեղեցի, կոտրել գանձանակը և այնտեղից գողացել գումարը
Հայաստանը պատրաստ է ամբողջությամբ բարելավել հարաբերությունները Թուրքիայի հետ. Միրզոյան
Սանոսյան եղայրների սկանդալային կոռուպցիոն գործարքները.Հայկական Ժամ
Սոցցանցերում տարածվել է Նիկոլ Փաշինյանի և Արշակ Կարապետյանի նամակագրությունից մի հատված
Հանցավոր խումբ Երևանում․ կեղծ լիազորագրերով վաճառել են ՀՀ-ում չգտնվող քաղաքացիների բնակարանները
Ալեն Սիմոնյանի քավորին իշխանությունն օգնում է, բնությունը՝ խանգարում. Ծաղկաձորի «Պալլադան» խնդիրներ ունի. «Ժողովուրդ»
Փիառային «դեսանտ» Լոս Անջելեսում․ «Փաստ»
Մեծամորի քաղաքապետը Mercedes 222 Maybach-ով վթարի է ենթարկվել
ՔՊ-ի կողմն անցած ավագանու անդամը 8.7 միլիոն դրամի չհիմնավորված եկամուտ է արտացոլել.Lurer
Ձերբակալվել է Ալեն Սիմոնյանի եղբոր կինը
Արթուր Վանեցյանի եղբայր Կարեն Վանեցյանին Մոսկվայում բերման են ենթարկել.Factor
Մանկապարտեզների տնօրեններին տարել են ԱԱԾ հարցաքննության. նոր մանրամասներ. «Ժողովուրդ»
«Ֆեյքերի ՊՈԱԿ»-ի նախկին տնօրենի ունեցվածքը.armlur
Ալեն Սիմոնյանը դատի է տվել էդգար Ղազարյանին. Armlur.am
Տերյան 66-ում Սերժ Սարգսյանի դստերը բնակարան են նվիրել տատերն ու պապերը. պատասխանողի ներկայացուցիչ
Դատախազությունն ուսումնասիրում է Սամվել Բաբայանի հայտարարությունը
Արցախի Տեղեկատվական շտաբը տեղեկացնում է
Էջմիածնում քաոս է, քաղաքապետն աշխատանքի չի գալիս. «Ժողովուրդ»
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մոնարխի Արմենն ու իր փեսան շտաբներ են բացել ՔՊ-ի համար. թաղապետի թիկնապաների հետքերով. «Ժողովուրդ»
«Կիսաբաց լուսամուտներ» թոք շոուիի փորձագետը Հայկ Մարությանի թիմակից. «Ժողովուրդ»
Ստամբուլի որոշ թաղամասեր հեղեղված են..