USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Երեքշաբթի, 26 Նոյեմբերի 2024թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
2024-10-17 14:55:00 Շոու բիզնեսի ներկայացուցիչներից ով ինչքան հարկ է վճարել. Արտաշ Ասատրյանը Հայաստանում հարկ չի վճարելՇոու բիզնեսի ›››
Արխիվ
Օրվա Լուսանկար
Նախագահ Թրամփի վարչակազմն առաջին պատժամիջոցները սահմանեց Իրանի դեմ
2017-02-05 19:37:00
Տպել Տպել

Mideast Israel Iran

Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլա Ահմա Խաթամին քննադատեց Միացյալ Նահանգների՝ նոր պատժամիջոցների սահմանումը՝ ընդգծելով, որ դրանք խախտում են միջուկային համաձայնագրի կետերը:

«Միջուկային համաձայնագրում, ինչպես ասում են մեր պաշտոնյաները, չկա ոչ մի խոսք այն մասին, որ Իրանը չպետք է անցկացնի հրթիռային փորձարկումներ: Ամերիկացիներն ասում են, որ այդ փորձարկումները խախտում են միջուկային համաձայնագիրը, բայց համաձայնագիրը խախտում է Ամերիկան»,-ասել է այաթոլան:

Պատժամիջոցներն ընդգրկում են այն անձանց անունները, ովքեր Իրանին մատակարարում են բալիստիկ հրթիռների տեխնոլոգիաներ: Իրանի, Լիբանանի, Չինաստանի և Էմիրությունների քաղաքացիներ և ընկերություններ հայտնվել են սև ցուցակում: Նրանց արգելվում է գործունեություն ծավալել ԱՄՆ-ում կամ ԱՄՆ-ի քաղաքացիների հետ:

Ըստ Associated Press գործակալության՝ նոր պատժամիջոցները չեն անդրադառնում նախագահ Օբամայի օրոք միջուկային համաձայնագրի արդյունքում պատժամիջոցների մեղմացմանը:

Այս պատժամիջոցները նախագահ Թրամփի վարչակազմի առաջին պատժամիջոցներն են Իրանի դեմ: Սա նախագահ Թրամփի՝ Թեհրանի դեմ ավելի կոշտ դիրքորոշման արտացոլումն է: Նախընտրական քարոզարշավի օրերին նախագահ Թրամփը մեղադրել է Օբամայի վարչակազմին Իրանի նկատմամբ մեղմ դիրքորոշման մեջ և խոստացել ավելի կոշտ դիրքորոշում որդեգրել՝ ընտրվելու պարագայում:

amerikayidzayn.com

Այս նյութը դիտել են - 2201 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Facebook