- 2025-02-25 22:56:00Ռոբերտ Քոչարյանն այն նախագահն էր, ում հետ պատվարժանորեն հաշվի էր նստում ամբողջ միջազգային հանրությունը՝ ներառյալ թշնամին
- 2025-02-25 22:18:00Եռաբլուրի հողերը վաճառել է Արմեն Սարգսյանը, գնել` Վաչագան Ղազարյանը. «Ժողովուրդ»
- 2025-02-25 15:05:00Ալեքսանդր Սարգսյանից և նրա ընտանիքի անդամներից բռնագանձման ենթակա գույքը՝ ըստ դատախազության․ միլիարդավոր դրամներ, բնակարաններ, մեքենաներ, հողամասեր. iravaban.net
- 2025-02-25 12:49:00ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՆ ՔՐԵԱԿԱՆ ՀԵՏԱՊՆԴՄԱՆ Է ԵՆԹԱՐԿՎՈՒՄ ԱՊՕՐԻՆԻ, ԵՆԹԱԴՐԱԲԱՐ՝ «ՊԱՏՎԵՐՈՎ»
- 2025-02-24 20:54:00ՔՊ-ում արցախցիներին հայ չե՞ն համարում
- 2025-02-24 20:16:00 Եթե սա տեղի ուենա, ապա Ոստիկանության վրա պետք է խաչ քաշել
- 2025-02-21 00:53:00«ԴՕԿ» կուսակցության պատվավոր նախագահ Վարդան Ղուկասյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում































ԱԺ դահլիճը ոչ թե կիսադատարկ էր, այլ գրեթե դատարկ, երբ մեկնարկեց ՀՀ վերահսկիչ պալատի 2017-ի գործունեության տարեկան ծրագրի նախագիծը:
Թե ընդդիմադիր, թե իշխանական պատգամավորները գնացել էին գործերով, հավանաբար նախընտրական նախապատրաստությունների, վերջին քառօրյայի մեկնարկից մեկ ժամ հետո դահլիճում մեկ ձեռքի վրա կարելի էր հաշվել պատգամավորներին:
Նախագիծն էլ բնականաբար ներկայացնելու էր եկել ոչ թե ՎՊ ղեկավար Իշխան Զաքարյանը, այլ նրա տեղակալ, ՀՅԴ-ական Արա Նռանյանը: «Ասույթ կա ԱԺ-ում, որը ֆիլմից է գալիս՝ որտե՞ղ է Ցոլակ Դարբինյանը»,-հարցրեց ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանն:
Պատգամավորը հետաքրքրվեց նաեւ՝ կարո՞ղ են Սահմանադրությամբ հիմնավորել, թե ինչու է Իշխան Զաքարյանը ԱԺ-ում նախագիծը ներկայացնելու փոխարեն նախընտրական հարցերով զբաղված:
Արա Նռանյանը պատասխանեց. «Պարոն Զաքարյանը գտնվում է արձակուրդում եւ հիմա զբաղված է նախընտրական հարցերով»: Ամեն անգամ մի պատճառաբանությամբ Իշխան Զաքարյանը չի գալիս ԱԺ ու չի մոտենում ամբիոնին. «Ախր չի տեղավորվում ոչ տրամաբանության, ոչ օրենքի մեջ: Ամեն անգամ մի բան պիտի ասեք, մի դեպքում՝ տատիկս էր հիվանդ, մյուս դեպքում՝ ավտոբուսից ուշացա, հետո՞: Չէ՞ որ սա ԱԺ է, ներկայացնում եք ծրագիրը, հաշվետվությունները՝ առանց առաջին դեմքի: Պատասխանը, թե որտեղ է Ցոլակ Դարբինյանը, բոլորն էլ գիտեն»:
Հերմինե Նաղդալյանն հիշեցրեց, թե անցյալ տարի Իշխան Զաքարյանը ԱԺ եկել է, եւ Նռանյանն էլ օրենքով սահմանված կարգով է փոխարինում նրան: Խորհրդարանում Իշխան Զաքարյանի փնտրտուքով պատգամավորները սկսեցին զբաղվել ՎՊ նախագահի աղմկահարույց հաշվետվությունից հետո, դա 2013թ.-ն էր, երբ Իշխան Զաքարյանը ԱԺ ամբիոնից ինքնամոռաց զեկուցում էր, որ բյուջեի 70 տոկոսը ռիսկային է, այն թալանում ու լափում են:
Դրանից հետո նա արժանացավ Սերժ Սարգսյանի նախատինքին, ով Զաքարյանին հիշեցրեց, որ ինքը գնահատականներ տալու իրավունք չունի, ընդամենը արձանագրող է: Դրանից հետո Իշխան Զաքարյանի իզն ու թոզը չերեւաց ԱԺ-ում: Սառույցը հալվեց անցած տարի, իսկ ներկայումս նա Ծառուկյան դաշինքում առանցքային դերակատարում է ստանձնել, ղեկավարելու է նախընտրական շտաբը ու այդ պատճառով էլ արձակուրդ է մեկնել:Հարկ է նշել, որ նոր Սահմանադրության համաձայն խորհրդարանական ընտրություններից հետո մի շարք ինստիտուտների թվում փոփոխության է ենթարկվելու նաեւ ՎՊ-ն, փոխվելու է անգամ կառույցի անվանումը՝ դառնալով Հաշվեքննիչ պալատ:
Պատգամավոր Թեւան Պողոսյանը այս փոփոխության մասին հիշեցրեց՝ հետաքրքրվելով, թե արդյոք իմաստ ունի հիմա ծրագիր ներկայացնել . «Խոսվում է, որ նրանից հետո չի լինելու ծրագիր՝ որևէ մասերից բաղկացած, այլ ամբողջ բյուջեն է լինելու ձեր ուսումնասիրության առարկան, չե՞ք համարում, որ այս ներկայացումը, չասեմ՝ անտեղի է, բայց գաղափարն այն պետք է լինի, որ այդ օրվանից սկսած ձեզ համար ամբողջ բյուջեն և բոլոր բյուջետային ծրագրերը պետք է դառնան ստուգման առարկա»։
Արա Նռանյանը պատասխանեց, որ այս ծրագիրը կազմելու չափանիշերից էին սոցիալական նշանակության կարևորագույն հարցերը, որոնք առկա են հասարակությունում, այդ թվում՝ լրատվամիջոցների և հանրային տարբեր շերտերի բարձրացրած հարցերը։«Կապված նրա հետ, թե իմաստ ունի՞ այս ծրագիրը, թե՞ ոչ։ Ծրագիրը մենք ունենալու ենք, երբ ուժի մեջ կմտնի հաշվեքննիչ պալատի մասին օրենքը, տարեկան ծրագիրը հաստատվելու է արդեն հաշվեքննիչ պալատի խորհրդի կողմից։ Այսինքն՝ ասել, որ հետո ծրագիր չի լինելու, այդպես չէ, այն լինելու է, և այդ ծրագրի կատարողականի վերաբերյալ ԱԺ-ին հաշվեքննիչ պալատը ներկայացնելու է հաղորդում։ Մենք շահագրգռված ենք, որ այս ծրագիրը հաստատվի, որպեսզի մենք օր առաջ սկսենք աշխատել, որովհետև ժամանակը գնում է, իսկ տարվա ծրագիր մեզ պետք է»,- նշեց Ա. Նռանյանը։
Պողոսյանը խորհուրդ տվեց նաեւ հետամուտ լինել մամուլի հրապարակումներին: «Դրանով ձեր ծրագիրն ապահովեք»: Թ. Պողոսյանը հորդորեց Վերահսկիչ պալատին՝ անակնկալներ մատուցել և ոչ թե՝ ստուգումներ անցկացնել միայն որոշակի ոլորտներում, որովհետև, երբ ծրագիրը հաստատվում է, այդ ոլորտի մարդիկ Պողոսյանի խոսքով՝ հասկանում են, որ այս տարի Վերահսկիչը գալու է, ու սկսում են համապատասխան ձևով թղթերը սիրունացնել, գեղեցկացնել։
«Փորձեք շատ հաճախ լինել սյուրպրիզ, թե որ ոլորտը կմտնեք, ինչի համար կստուգեք», ասաց Պողոսյանը հավելելով. «Ապրիլյան պատերազմից հետո պարզվեց, որ մեր շատուշատ նախկինում վիրավորված զինծառայողների սայլակները չէին ժամանակին տրամադրում, կամ դա վատ իրավիճակով էր կատարվում. Ես ձեզ կոչով եմ դիմում ու խնդրում եմ ուսումնասիրել մամուլում եղած բոլոր դեպքերը և ստուգել հենց որակական խնդիրը»: Նշենք, որ վերջին ժամանակները խոսակցություններ կան, թե ՀՅԴ-ն ցանկանում է ՎՊ-ն, այսինքն, Արա Նռանյանին պատրաստում են Իշխան Զաքարյանի փոխարինող, վերջինը , ի դեպ, բավական ինքնավստահ էր դրսեւորվում:
Անի Սահակյան

Եռաբլուրի հողերը վաճառել է Արմեն Սարգսյանը, գնել` Վաչագան Ղազարյանը. «Ժողովուրդ»

Ալեքսանդր Սարգսյանից և նրա ընտանիքի անդամներից բռնագանձման ենթակա գույքը՝ ըստ դատախազության․ միլիարդավոր դրամներ, բնակարաններ, մեքենաներ, հողամասեր. iravaban.net

Հյուրանոցները պարտադիր պետք է ունենան մուսուլմանական աղոթատեղիներ, հակառակ դեպքում կզրկվեն լիցենզիաներից.Լուսինե Գևորգյան

Արամ Ա. Կաթողիկոսը Կոչ Ուղղեց Նախագահ Թրամփին՝ Ատրպէյճանի Մօտ Միջամտելու՝ Հայ Գերիները Ազատ Արձակելու Համար.asbarez

Արման Սահակյանն ու իր թիմով թալանը. Mitk.am

Ձերբակալվել է Գալուստ Սահակյանի որդին` Արման Սահակյանը

«Սերժ Սարգսյանը լկտի ստեր է տարածում իմ մասին». Անդրանիկ Թևանյան

Վահան Կոստանյանն ընդունել է, որ «Գարեգին Նժդեհը ֆաշիստ է»․ սկանդալային միջադեպ 168 zham

Գիշերային պաշտոնանկություններ

Սպիտակ տանը կկայանա Բայդենի և Թրամփի հանդիպումը

Շոու բիզնեսի ներկայացուցիչներից ով ինչքան հարկ է վճարել. Արտաշ Ասատրյանը Հայաստանում հարկ չի վճարել

Գողության դեպք՝ Արմավիրի մարզում․ պատուհանից մուտք են գործել Էջմիածնի «Սուրբ Գայանե» եկեղեցի, կոտրել գանձանակը և այնտեղից գողացել գումարը

Հայաստանը պատրաստ է ամբողջությամբ բարելավել հարաբերությունները Թուրքիայի հետ. Միրզոյան

Սանոսյան եղայրների սկանդալային կոռուպցիոն գործարքները.Հայկական Ժամ

Սոցցանցերում տարածվել է Նիկոլ Փաշինյանի և Արշակ Կարապետյանի նամակագրությունից մի հատված

Հանցավոր խումբ Երևանում․ կեղծ լիազորագրերով վաճառել են ՀՀ-ում չգտնվող քաղաքացիների բնակարանները

Ալեն Սիմոնյանի քավորին իշխանությունն օգնում է, բնությունը՝ խանգարում. Ծաղկաձորի «Պալլադան» խնդիրներ ունի. «Ժողովուրդ»

Փիառային «դեսանտ» Լոս Անջելեսում․ «Փաստ»

Մեծամորի քաղաքապետը Mercedes 222 Maybach-ով վթարի է ենթարկվել

ՔՊ-ի կողմն անցած ավագանու անդամը 8.7 միլիոն դրամի չհիմնավորված եկամուտ է արտացոլել.Lurer

Ձերբակալվել է Ալեն Սիմոնյանի եղբոր կինը

Արթուր Վանեցյանի եղբայր Կարեն Վանեցյանին Մոսկվայում բերման են ենթարկել.Factor

Մանկապարտեզների տնօրեններին տարել են ԱԱԾ հարցաքննության. նոր մանրամասներ. «Ժողովուրդ»

«Ֆեյքերի ՊՈԱԿ»-ի նախկին տնօրենի ունեցվածքը.armlur







