USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
, 22 Դեկտեմբերի 2024թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
Արխիվ
Օրվա Լուսանկար
6 ամիս երկրից դուրս գտնվելու դեպքում կկորցնեք գրանցումը, եթե չդիմեք հյուպատոսարան dialogue.am
2017-03-12 01:59:00
Տպել Տպել

6 ամիս երկրից դուրս գտնվելու դեպքում կկորցնեք գրանցումը, եթե չդիմեք հյուպատոսարան

Քաղաքացիներից շատերը հանգամանքների բերումով հաճախ  ստիպված են լինում փոխել բնակավայրը, և շատ դեպքերում չգիտեն՝ ում դիմել և ինչպես: Այս հարցը մեզ են ուղղել  մեծաթիվ երիտասարդներ, ովքեր ուսման, աշխատանքի նպատակով մայրաքաղաք տեղափոխվելուց հետո որոշել են փոխել նաև բնակության (հաշվառման) վայրը։

«Սոցիալական իրավունք» շարքը հերթական իրազեկմամբ անդրադառնում է  քաղաքացու հաշվառման կարգին և մեկնաբանությանը:

11005_am_7
«Բնակչության պետական ռեգիստրի մասին»  օրենքով՝ եթե  քաղաքացին փոխել է բնակության վայրը և  ցանկանում է նոր վայրում հաշվառվել, ապա նա այլևս անհրաժեշտություն չունի դիմել  նախկին հաշվառման վայր: Այսուհետ գործում է մեկ պատուհանի սկզբունքը, որով պարզեցվել է քաղաքացու նոր վայրում հաշվառվելու գործընթացը:

Մշտական բնակության վայրը փոխելիս անձը պարտավոր է 7-օրյա ժամկետում գրավոր տեղեկացնել այն համայնքի տեղական ռեգիստրին (Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչություն), որտեղ գտնվում է նրա նոր կացարանը, քանի որ  բնակիչը կարող է հաշվառվել միայն մեկ կացարանում: Այս  կարգից օգտվում են ինչպես ՀՀ-ում  բնակվող անձինք (անկախ քաղաքացիությունից), այնպես էլ օտարերկրյա պետություններում բնակվող Հայաստանի  քաղաքացիները:

 Բնակիչը պարտավոր է  համապատասխան տեղական ռեգիստրին տրամադրել իր մշտական բնակության վայրի (կացարանի) հասցեն:

Սահմանված է երեք փաստական հիմք՝ ըստ բնակության վայրի հաշվառվելու համար, որոնցից առնվազն մեկը բավարարելու դեպքում, անձի դիմումը բավարարվում է.

  • Հաշվառվող անձը բնակելի տարածության սեփականատերն է կամ  օրենսդրությամբ սահմանված կարգով ունի օգտագործման իրավունք: Տվյալ պարագայում անձը հաշվառվում է, եթե ներկայացնում է սեփականության կամ օգտագործման իրավունքի վկայականը (օրդեր):
  • Եթե հաշվառվող անձը չունի սեփականության իրավունքը հաստատող փաստաթուղթ, ապա բնակելի տարածության սեփականատիրոջ (սեփականատերերի)   գրավոր համաձայնության հիման վրա նրան տրվում է  հաշվառվելու  իրավունք: 
  • Եթե հաշվառվող անձը բնակելի տարածքի սեձականատերը չէ, չունի օգտագործման իրավունք և միաժամանակ չի կարողանում ներկայացնել սեփականատիրոջ գրավոր համաձայնությունը, ապա բնակության փաստը ստուգվում է ոստիկանության կողմից,դիմումը ստանալուց հետո ոչ ուշ, քան 5 աշխատանքային օրվա ընթացքում:

​Դիմումի հետ քաղաքացին ռեգիստրում պարտավոր է ներկայացնել միաժամանակ  ներքոհիշյալ փաստաթղթերը՝ 

  • անձնագիր
  • հանրային ծառայությունների համարանիշը  (սոցիալական քարտ)
  • կացության կարգավիճակը կամ փախստականի կարգավիճակը հաստատող փաստաթուղթ

Հիշեք, հաշվառումը չի առաջացնում  բնակելի տարածության սեփականության, ինչպես նաև օգտագործման իրավունք:​

Ինչպե՞ս է կատարվում հաշվառման գործընթացը…

notary-service-1-1

Բնակության նոր վայրում հաշվառվող անձանց անհատական տվյալները  պետական ռեգիստր մուտքագրվում են՝ դիմումը ստանալուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում: Փաստաթղթերը կարող է ներկայացնել ոչ միայն դիմումատուն, այլ նաև լիազորված անձի կողմից:
 

Ուշադրություն.  այն անձինք, ովքեր 6 ամիս (183 օր) և  ավելի գտնվում են ՀՀ տարածքից դուրս,  բնակության 183 օրը լրանալուց հետո 15-օրյա  ժամկետում այդ մասին պարտավոր են գրավոր տեղեկացնել ՀՀ համապատասխան հյուպատոսական հիմնարկին կամ դիվանագիտական ներկայացուցչությանը, որն էլ իր հերթին 7-օրյա ժամկետում  Արտաքին գործերի նախարարության միջոցով տեղեկացնում է կենտրոնական ռեգիստրինԻսկ ՀՀ քաղաքացիություն ձեռք բերած, բայց այստեղ մշտական բնակության վայր չունեցող և մշտապես կամ առավելապես օտարերկրյա պետությունում բնակվող անձը Հայաստանի քաղաքացու անձնագրի իրավունքով բնակչության պետական ռեգիստրում հաշվառվում է օտարերկրյա պետության  բնակության վայրի հասցեով:

Ի դեպ, զինապարտ քաղաքացիները  օտարերկրյա պետությունում մշտական բնակության   հասցեով կարող են հաշվառվել միայն տարածքային զինկոմիսարիատի կողմից՝ զինապարտի անհատական հաշվառման քարտում համաձայնության վերաբերյալ նշագրում անելուց հետո, որը 3 աշխատանքային օրվա ընթացքում  փոխանցում է տեղական ռեգիստոր:

Ո՞ր դեպքերում է հնարավոր  քաղաղաքացուն հանել հաշվառումից

Բնակելի տարածության նկատմամբ օգտագործման իրավունք ունեցող անձը իրավասու չէ այլ անձանց հանելու հաշվառումից, մինչդեռ սեփականատերը լիազորված է այդ իրավունքով:Սեփականատիրոջ դիմումի հիման վրա, տեղական ռեգիստրը  տեղեկատվական բազայից էլեկտրոնային եղանակով պարզում է տվյալ բնակելի տարածության նկատմամբ սեփականության, ինչպես նաև օգտագործման իրավունք ունեցող անձանց ցանկը: Եթե դիմումում նշված անձը տվյալ բնակելի տարածության նկատմամբ չունի սեփականության կամ օգտագործման իրավունք, ապա հաշվառումից հանվում է:  

Ի դեպ,  եթե հաշվառվելիս բոլոր սեփականատերերի գրավոր համաձայնությունը պարտադիր է, ապա հաշվառումից հանելու դեպքում մեկ սեփականատիրոջ դիմումը բավարար է, մյուսների համաձայնությունը չի պահանջվում:
Եթե բնակելի տարածության նկատմամբ գրանցված է քաղաքացու բնակ. տարածության օգտագործման իրավունք, ապա սեփականատերը իրավասու չէ նրան հանելու հաշվառումից: 

Հաշվառումից հանելուց հետո տեղական ռեգիստրը 3 աշխատանքային օրվա ընթացքում ծանուցում է հաշվառումից հանված անձին` ծանուցման մեջ նշելով հաշվառումից հանելու ժամկետը, իրավական հիմքը:


Ձեր իրավունքն իրացնելիս խոչընդոտների հանդիպելու դեպքում կամ  հավելյալ տեղեկատվություն ստանալու համար կարող եք դիմել՝

հոդվածի հեղինակին      +374 93 63 06 93

Պատրաստեց՝ Լաուրա Մամյանը

www.dialogue.am

Այս նյութը դիտել են - 7987 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Ամենաընթերցվածները
Օրվա Շաբաթվա Ամսվա
Facebook