USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Ուրբաթ, 28 2025թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
Արխիվ
Օրվա Լուսանկար
«Հաց Բերողի» մահվան գործով փորձագետները դեռ չեն ժամանել. հայ մասնագետները սպասում են նրանց Pastinfo
2017-03-18 06:44:00
Տպել Տպել

Անձի դիակը դատաբժշկական փորձաքննության ենթարկելու համար որքան շուտ կատարվի, այնքան լավ, սակայն մահանալուց հետո 12 ժամից շուտ իրավունք չունեն դիահերձում կատարել: «Փաստինֆո»-ի թղթակցի խնդրանքով պարզաբանեց դիահերձարանի բաժնի վարիչ Շավարշ Գևորգյանը: 

Շավարշ Գևորգյանը նշեց, որ դիահերձում կատարելը նպատակահարմար է մահանալուց 12-ից 48 ժամվա ընթացքում, որպեսզի նորմալ արդյունքներ ստացվեն:

«Որքան թարմ, այնքան լավ, սակայն 12 ժամից ոչ պակաս, մինչև 12 ժամ իրավունք չունենք դիահերձում կատարելու»,-ասաց նա:

Դիակը հնարավոր է պահել երկար՝ մինչև 48 ժամ, սառնարանային պայմաններում, իսկ դրանից հետո հետզհետե տեղի են ունենում փոփոխություններ՝ բջջային կազմն է վերանում, ձևաբանական փոփոխություններ են տեղի ունենում, ինչն աղավաղում է պատկերը, և չես կարողանում հստակ կողմնորոշում կատարել և դատողություններ անել:

Նշենք, որ որպես Հաց Բերող հայտնի Արթուր Սարգսյանը մահացել է մարտի 16-ին, մահվան պատճառը պարզելու համար նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն, սակայն դիահերձումը դեռ չի կատարվել։

Տուժող կողմը միջնորդել է, որ փորձաքննության կատարմանը մասնակից լինեն միջազգային փորձագետներ։ «Փաստինֆո»-ի հարցմանն ի պատասխան՝ ՔԿ նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը հայտնեց, որ տուժողի իրավահաջորդին և նրա երեք ներկայացուցիչներին պարզաբանվել է ժամկետների սղությունը։

«Տուժողի իրավաջորդի ներկայացուցիչները ներկայացրել են միջնորդություն՝ փորձաքննության կատարմանը միջազգային փորձագետների ներգրավելու համար, ինչը բավարարվել է։ Թեկնածուներին առաջարկել են իրավահաջորդների ներկայացուցիչները, եւ ներկայումս աշխատանքային կարգով քննարկումներ են ընթանում՝ փաստաբանների հետ նրանցից գոնե մեկի ներկայությունը ապահովելու համար»,- ասաց Ս.Տռուզյանը։

Ըստ նրա՝ դիահերձումը կարող է սկսվել ցանկացած պահի, սակայն դեռ չեն ժամանել տուժողների իրավահաջորդի ներկայացուցիչների առաջարկած փորձագետները կամ նրանցից որեւէ մեկը։

 Աղբյուր` Փաստինֆո

Այս նյութը դիտել են - 1212 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Ամենաընթերցվածները
Օրվա Շաբաթվա Ամսվա
Facebook