- 2024-05-16 19:29:00Ծակքարեցի ՔՊ-ականի մոր ոդիսականը. ինչպե՞ս կոպեկ-կոպեկ հավաքել 230000 դոլարը
- 2024-05-16 18:50:00«Հայաստան» դաշինքից պատգամավոր Գեղամ Նազարյանն իսկական դեբոշ է սարքել
- 2024-05-15 07:43:00Հերթական կեղծ ընդդիմադիրը
- 2024-05-13 20:01:00Սա ևս մեկ անգամ փաստում է, թե ինչ խորը փոսի մեջ ենք ազգովի հայտնվել
- 2024-05-13 00:28:00Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանը մի քանի շաբաթ հացադուլի մեջ է, իսկ Սաթիկ Սեյրանյանը՝ Սևանի սիգի պես լուռ է...
- 2024-05-07 15:00:00Ո՞վ է ասել, որ ամբողջ ձայնագրությունն են հրապարակել․ Փաշինյանը՝ Վանեցյանին որպես գործակալ օգտագործելու մասին
- 2024-05-07 11:20:00Ինչո՞ւ են իշխանությունները փորձում տավուշյան շարժումը կապել Քոչարյանի անվան հետ
- 2024-02-29 14:57:00«Վանոյի Արտակի»՝ Արտակ Գալստյանի որդին Վրաստանից հանձնվել է Հայաստանին․ ավելի քան 1 մլդ դրամի թմրամիջոցների վաճառք
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում
Հանրային հեռուստաընկերության ստեղծագործական խումբը բավականին բարդ ընտրություն է անցկացրել և արդյունքում ընտրել է այն երգը, որը Իվետա Մուկուչյանը կներկայացնի «Եվրատեսիլ-2016»-ին: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին տեղեկացրեց «Եվրատեսիլ»-ի հայաստանյան պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանը:
«Մենք արդեն առիթ ունեցել ենք նշելու, որ վերջին ամիսների ընթացքում ավելի քան 300 երգ ենք ստացել ամբողջ աշխարհից՝ ԱՄՆ-ից, Կանադայից, Շվեդիայից, Բելգիայից, Գերմանիայից և, իհարկե, Հայաստանից: Եվ պետք է նշեմ, որ իսկապես մեզ ոգեւորում էր մրցույթի եւ այս տարվա հայաստանյան մասնակցի նկատմամբ առկա հետաքրքրությունը: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բոլորին, ովքեր ակտիվորեն ուղարկել են մեզ տարբեր երգեր: Այնուամենայնիվ, Հանրային հեռուստաընկերության ստեղծագործական խումբը բավականին բարդ ընտրություն է անցկացրել, որի արդյունքում առանձնացրել էր լավագույն 2 երգերը՝ մեկը Շվեդիայից, մյուսը՝ Հայաստանից»,-տեղեկացրեց Գոհար Գասպարյանը:
«Եվրատեսիլ»-ի հայաստանյան պատվիրակության ղեկավարը նշեց, որ վերջնական երգն արդեն ընտրված է:
«Կարծում ենք, որ Իվետայի երկրպագուներին շատ չենք սպասեցնի: Երգը եւ տեսահոլովակը երկրպագուների դատին կհանձնվի միասին»,-շեշտեց Գոհար Գասպարյանը` հավելելով, որ այլ մանրամասների մասին հայտնի կդառնա առաջիկայում Հանրային հեռուստաընկերության եւ Իվետա Մուկուչյանի սոցիալական ցանցերի միջոցով:
Երբ Իվետա Մուկուչյանն առաջին անգամ լսել է երգը, այն միանգամից գրավել է իրեն եւ հասել հոգուն: «Ես չէի էլ կարող պատկերացնել, որ կլինի մի երգ, որը կկարողանա իմ մեջ նման զգացողություններ առաջացնել: Համոզված եմ, որ մենք շատ ճիշտ ընտրություն ենք կատարել: Իմ կատարումը շատ անկեղծ է լինելու, իսկ զգացողությունները՝ բխելու են սրտիս խորքից: Կարծում եմ, սա հենց այն է, ինչ հանդիսատեսն ուզում է տեսնել՝ անկեղծություն եւ իրական զգացողություններ»,- նշել է Իվետա Մուկուչյանը:
Խնկի բույրը սպանում է օդում ապրող բակտերիաներն ու միկրոբները
Մարկ Տվենը ոչ միայն գրող էր, այլև հրաշալի երգիծաբան և ուսուցիչ: Նա այս խորհուրդները տալիս է բոլոր նրանց, ովքեր ցանկանում են հաջողության հասնել կյանքում. Internest
Խոսքեր, որոնք չի կարելի ասել հայելու առջեւ
Երեք իր,որոնք պետք է հեռացնել տանից
Ցանկությունների ծառ. երազանք պահեք, ընտրեք միրգն ու իմացեք՝ ինչ է ձեզ սպասվում ապագայում
Ինչ չի կարելի անել Հրեղեն աքլորի ամանորյա գիշերը
Հարստության և հաջողության թալիսմաններ Աքաղաղի տարում
Այ այդե՜ս, ստորացրե՛ք հայաստանյան դպրոցը և Եվրատեսիլ ուղարկեք ռուսական «շկոլայի» երգիչներին
20 իր, որոնցից անհրաժեշտ է ազատվել մինչև Նոր տարի
Ինչպես տանից հանել բացասականը, հիվանդություններն ու գումար բերել
10 իր, որոնք դժբախտություն և աղքատություն են բերում
Հայ միլիոնատիրոջ հարսանիքը Լոս Անջելեսում․ Լուսանկարներ
Հայ հայտնիների իրական անունները
. «Միլիոնատեր լինելը վատ չէ, վատ է՝ ոչ սեփական քրտինքով, անազնիվ ձեւով միլիոնատեր դառնալը»։
Աստծո 15 հուշումները մարդուն.
26-ամյա երիտասարդը բացառիկ ձևի ամուսնության առաջարկություն է անում Սևանա լճում իր ընտրյալին
10 բույս, որ պետք է լինի յուրաքանչյուրի տանը (լուսանկարներ)
Կիրո Մանոյանը անդրադարձավ Քոչարյանի հարցազրույցին
ՄԱՐԴՈւ ԾՆՎԱԾ ԺԱՄԻ Ու ՃԱԿԱՏԱԳՐԻ ԿԱՊԸ
«Խելացի» բուժարար ծառը՝ ընկուզենին
Փողի տիեզերական 3 օրենքները
Սենյակային ծաղիկները՝ ըստ Կենդանակերպի նշանի
Մաշկի խնամքի հնարքներ, որոնցից արժե խուսափել (տեսանյութ)
Ծնվել է Անի Դաշյանի առաջնեկը (Photo)