USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Հինգշաբթի, 30 2025թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
Արխիվ
Օրվա Լուսանկար
Ոստիկանները ինձ հրում էին երկաթե պատնեշին, ասում էի՝ մի հրեք, ողնաշարս կկոտրվի. ցուցարարը հայտնվել է հիվանդանոցում.«Հրապարակ»
2017-06-08 10:10:00
Տպել Տպել

Այսօր «Սասնա ծռեր» զինված խմբի անդամներից 14 հոգու առաջին դատական նիստն էր։ Խմբի համակիրները, գաղափարակիցները Ազատության հրապարակից մինչեւ Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան գնացին երթով՝ «Սասնա ծռեր» խմբի անդամների անունները վանկարկելով։

Դատարանի բակում լարված իրավիճակ էր ստեղծվել, երթի մասնակիցները ցանկանում էին մտնել դատարան, սակայն նրանց ոստիկանները թույլ չէին տալիս։ Ցուցարարներից մի կնոջ ինքնազգացողությունը տեղում վատացավ եւ շտապ օգնություն կանչեցին։

Քիչ առաջ «Հրապարակ»-ի հետ կապ հաստատեց կինը՝ Գոհարիկ Աբրահամյանը՝ նշելով, որ ինքն այժմ գտնվում է Էրեբունի բժշկական կենտրոնում, ստացել է սալջարդ․ «Հիվանդանոցում ինձանից գումար պահանջեցին, մի հետազոտության համար 8 հազար դրամ, ես ուզում էի հրաժարվեի, բայց տղաներն ասացին, որ ոստիկանները ճզմեն, դու գումա՞ր տաս։

Հիմա անվճար հետազոտել են, սպասում ենք պատասխանին։

Շատ ցավեր ունեմ ողնաշարի շրջանում, գլխապտույտ ունեմ, ամբողջ մարմինս թույլ է։ Ոստիկանները երկու պատ էին կազմել, ես երկաթե պատնեշների ետեւում էի, ու իրենք սկսեցին հրել։ Ասում եմ՝ մի հրեք, ողնաշարս կկոտրվի, սրանք նայում են իմ դեմքին եւ ձայն չեն հանում։ Մի կապիտան ինձ հետեւից ասում է՝ ձեզ ետեւից են հրում, բայց իմ հետեւում երկաթի պատնեշներն են»։

Գոհարիկ Աբրահամյանի խոսքով՝ դեռ չգիտի դիմելու է ոստիկանություն, թե ոչ։ Ինքը մինչեւ հունիսի 20-ն է Հայաստանում, դրանից հետո այդ հարցերով կզբաղվի իր փաստաբանը։

Ոստիկանությունից մեզ հայտնեցին, որ նման ահազանգ չեն ստացել։

Նյութի աղբյուրը ` hraparak.am

Այս նյութը դիտել են - 8869 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Facebook