USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Ուրբաթ, 17 2025թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
Արխիվ
Օրվա Լուսանկար
«Սասնա ծռերին» ծեծի ենթարկելու օպերացիան ղեկավարել է ուղեկցող գումարտակի հրամանատարը Armtimes
2017-06-29 16:50:00
Տպել Տպել

«Armtimes.am »-ը  գրում է.

Երեկ Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի նկուղում «Սասնա ծռեր» խմբի հինգ անդամների՝ Գագիկ Եղիազարյանին, Արայիկ Խանդոյանին, Արեգ Կյուրեղյանին, Սմբատ Բարսեղյանին եւ Մխիթար Ավետիսյանին ծեծի ենթարկելու օպերացիան ղեկավարել է Երեւան քաղաքի վարչության ուղեկցող գումարտակի հրամանատար, փոխգնդապետ Ղազարյանը:

Այս մասին իրենց պաշտպաններին հայտնել են «Սասնա ծռեր» խմբի անդամ Գագիկ Եղիազարյանը եւ Մխիթար Ավետիսյանը: Նրանք պատմել են, որ հենց փոխգնդապետն է եղել առաջին ծեծողն ու «օպերացիան» ղեկավարողը: Մասնավորապես, Գագիկ Եղիազարյանի պաշտպան Լուսինե Հակոբյանը մեր զրույցում պատմեց. «Գագիկ Եղիազարյանն այդ փոխգնդապետին նույնականացրել է Շենգավիթի դատարանում տեղի ունեցած նիստի ժամանակ Սեֆիլյանին քաշելով դահլիճից հեռացնող փոխգնդապետի հետ: Այդ անձն է եղել այպես կոչված օպերացիայի պատասխանատուն, երբ որ Գագիկ Եղիազարյանը պահանջել է, որպեսզի ընկերներին չհարվածեն եւ բռնության չենթարկեն, այդ անձը մի 10 ուղեկցողների հետ միասին մուտք է գործել Եղիազարյանի խուց եւ սկսել ծեծի ենթարկել նրան»,- պատմեց փաստաբանը:

Մխիթար Ավետիսյանի պաշտպան Ինեսա Պետրոսյանը, որն այսօր է տեսակցել իր պաշտպանյալին, մանրամասներ պատմեց երեկ տեղի ունեցած միջադեպից: «Միջադեպի ժամանակ Մխիթար Ավետիսյանը դիմել է փոխգնդապետ Ղազարյանին եւ ասել է, նայեք՝ տեսեք, եթե խնդիր չկա, լուծեք այս հարցը (խոսքը Արեգ Կյուրեղյանի ձեռքից վեցրված գրության մասին է), այդ պահին փոխգնդապետը հրել է, բրթել-գցել Ավետիսյանին, մյուսները քարշ տալով տարել են նրան»,- փաստաբանին պատմել է Մխիթար Ավետիսյանը:

 
Այս նյութը դիտել են - 8425 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Facebook