USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Ուրբաթ, 17 2025թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
Արխիվ
Օրվա Լուսանկար
«Կամասուտրա ժամացույցը» և դեղահաբերը. Ոստիկանությունը խուսափում է պատասխաններ տալուց. Newsbook
2017-08-09 14:23:00
Տպել Տպել

«Սասնա ծռեր» խմբի՝ ՊՊԾ գնդի գրավման ժամանակ խմբի տղաները 5-րդ Հատուկ գումարատակի հրամանատարի տեղակալ Գ. Վ. Հակոբյանի աշխատասենյակից հայտնաբերել էին «կամասուտրա ժամացույց»:

NewsBook-ը ՀՀ ոստիկանության լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանից ճնշտեց՝ արդյոք դրա համար ծառայողական քննություն սկսվե՞լ է, թե՝ ոչ, վերջինս անլուրջ համարեց մեր հարցը և պատասխանեց. «Նվերը, որը նրան գուցե նվերել է իր ծառայակից ընկերը ու դարակում դրված է եղել, չի կարող դրա համար ծառայողական քննություն սկսել, դրա համար մարդուն պատասխանատվության չեն կանչում»:

Մեր ճշտմանը՝ այսինքն ժամացույցը դարակո՞ւմ է եղել, Ահարոնյանը նշեց, որ հստակ չգիտի՝ այն որտեղ է եղել: «Ես չեմ ասում՝ որտեղ է եղել: Ես չեմ էլ տեսել, որ այն պատից կախված է եղել: Եթե ես հստակ իմանամ, թե դա որտեղ է եղել, եթե դա ի ցույց դրված է եղել, այո՛, զուտ բարոյական առումով, կարծում եմ, որ ճիշտ չի եղել: Չեմ բացառում, որ դա ընկերը նվիրած լինի»,- նկատեց նա:  Ոստիկանության լրատվության վարչության պետը նաև զարմացավ, որ դրա համար հրամանատարի տեղակալի կարելի է նկատողություն անել. «Ինչի՞ համար: Ես չեմ տեսել աշխատասենյակում նման բան կախված»:

Հիշեցնենք, որ հուլիսի 29-ի գիշերը ոստիկանությունը բռնություն կիրառեց Սարի թաղում և Խորենացի փողոցում խաղաղ ցույց իրականացնող քաղաքացիների, ինչպես նաև՝ լրագրողների հանդեպ, ինչի հետևանքով շատերը լուրջ վնասվածնքերով տեղափոխվեցին հիվանդանոցներ: 

Լրագրողների տեսախցիկները ֆիքսել էին, որ այդ օրը քաղաքացիական հագուստով ոստիկաններն ինչ-որ հաբ են ընդունում և անցնում ոստիկանական պատից այն կողմ:

Ըստ լրատվամիջոցներից մեկի հետաքննության՝ դա Ամֆետամին կոչվող հաբ է, որը դեռևս հին ժամանակներում կիրառվել է ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի և Ճապոնիայի զինված ուժերի կողմից՝ որպես խթանիչ և ակտիվությունը բարձրացնող միջոցներ:Շարունակությունը՝ «NewsBook.am »-ում:

Այս նյութը դիտել են - 13901 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Facebook