Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
, 02 2025թ.
- 2025-02-01 23:07:00Փաշինյանը գրեթե ամեն օր անձամբ է հարձակվում մեր ազգի և պետության արժեհամակարգային հիմքերի և խորհրդանիշների վրա՝ կատարելով թուրք-ադրբեջանական թշնամու գործը.Արմեն Այվազյան
- 2025-02-01 20:18:00Թրամփը հրաժարվում է Նիկոլ Փաշինյանից
- 2025-02-01 16:21:00Նիկոլ Փաշինյանը պարզաբանել է, թե ինչու Ալիևին չի պատասխանում. վա՞խ,թե՞ քաղաքական հաշվարկ
- 2025-02-01 16:00:00Վարդան Ղուկասյանը խորին շնորհակալություն եմ հայտնում բոլորին, ովքեր այսօր կանգնեցին Ղարիբ Բաբայանի կողքին
- 2025-01-31 12:43:00Ժողովուրդը դե՞մ է բոլորին. Հայաստանում քաղաքական ճգնաժամ է. Realpolitik
- 2025-01-29 22:11:00 ԴՕԿ կուսակցության հիմնադիր Վարդան Ղուկասյանի հայտարարությունից հետո որոշ արվեստագետներ չեն ցանկացել որ նա այցելի իրենց տուն
- 2025-01-29 16:02:00Նիկոլ Փաշինյանին հաջողվել է փակել մտավորականության բերանը. ե՞րբ ոգին կհաղթի նյութին
- 2025-01-25 23:08:00Նիկոլ Փաշինյանն ուրանում է Հայոց Ցեղասպանությունը
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում
2025-02-01 00:48:00
Պահանջում ենք ՀՀ իրավապահ ›››
2025-01-31 03:08:00
Ճիշտ աշխատող ուժայինների ›››
2025-01-30 23:41:00
Աբազյանը մոլորեցնող պատասխան է հրապարակում.Վարդան Ղուկասյան ›››
2025-01-30 21:23:00
Անահիտ Ավանեսյանի տգեղ խաբսը. ›››
2025-01-29 17:10:00
Ազատվելով թուրքական ›››
2025-01-28 11:59:00
Իշխանությունը «Կարգին ›››
2025-01-28 11:36:00
Սասուն Միքայլեյյանը պղծում է Վազգեն Սարգսյանի հիշատակը ›››
2025-01-27 15:29:00
«...եթե սրանք Ծիծեռնակաբերդում ›››
2025-01-27 15:06:00
Արման Սահակյանն ու իր թիմով թալանը. Mitk.am ›››
2025-01-27 13:10:00
Նիկոլ Փաշինյանը պոկ չի գալիս ›››
2025-01-27 10:31:00
Թրամփը հրամանագիր է ստորագրել, ›››
2025-01-25 22:27:00
Նիկոլ Փաշինյանը լատենտ, բայց ›››
2025-01-24 14:55:00
Եթե ՄԻՊ-ն ուզում է դաշտը մաքրել ›››
2025-01-24 11:31:00
40 բարձր պաշտոնյաներ, ովքեր չեն ›››
2025-01-23 13:58:00
Ձերբակալվել է Գալուստ Սահակյանի որդին` Արման Սահակյանը ›››
2025-01-23 12:07:00
Կալիֆորնիայի հարավում նոր անտառային հրդեհ է բռնկվել ›››
2025-01-23 11:24:00
ԵՄ չե՞նք գնում. Փաշինյանը «զադնի ›››
2025-01-23 10:51:00
Նիկոլ Փաշինյանը չի հասկանում, որ ›››
2025-01-22 12:35:00
Գագիկ Ծառուկյանը, հավանաբար, ›››
2025-01-22 11:52:00
Իշխանական նոր ›››
Արխիվ
Օրվա Հարցը
Հայկազ Մակարյանը ներողություն կխնդրի լրագրողից՝ 2 տարբեր դատական հայցերի վճռով
2021-08-31 00:23:00
Օրվա Հարցը
Օրվա Հարցը
Զգուշացնում եմ, լսեք արա, ինձ հանկարծ չփորձեք հունից հանել. 18+
2018-06-18 02:08:00
Օրվա Հարցը
Երբ ստորությունը սահմաններ չունի.....18+
2019-02-28 14:35:00
Օրվա Լուսանկար
Անմահության մարտիկները
2017-04-17 23:14:00
2020-11-14 00:14:00
Սփյուռքում ապրող նիկոլապաշտ հայեր՝ բերաններդ փակեք և մի վայրահաչեք. Ռազմիկ Մարտիրոսյան
Սփյուռքում ապրող նիկոլապաշտ հայեր, իսկը ժամանակն ա,
2023-03-05 20:48:00
«Մամ ջան»… Հռիփսիմե Հակոբյանը սիրով կանանց տոնին ընդառաջ մեր գեղեցկուհի մայրերին նվիրել է իր նոր երգը
Music - @GuroGasparyan Lyrics
- Avet Barseghyan Arrangement
- Karen Sevak Mix & Mastering
2018-02-09 17:58:00
Կոստանդին Պետրոսյան «ՀԱՅԱՍՏԱՆ»
Կոստանդին Պետրոսյան «ՀԱՅԱՍՏԱՆ»
Published on Feb 17,
2018-02-08 14:35:00
Նորայր Ժամհարյան և Թամարա Ժամհարյան «Իմ հասակը»
«Իմ հասակը»
ՇԱՏ ԳԵՂԵՑԻԿ ԵՐԳ ՄԵՐ ՍԻՐԵԼԻ
2017-10-04 14:37:00
ՊՐԵՄԻԵՐԱ. ԱՐՄԵՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ԵՒ ՀԱԿՈԲ ՀԱԿՈԲՅԱՆ - «ԱՐԴՅՈՔ ՈՎՔԵՐ ԵՆ»
ՊՐԵՄԻԵՐԱ. ԱՐՄԵՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ԵՒ ՀԱԿՈԲ ՀԱԿՈԲՅԱՆ
«ԱՐԴՅՈՔ ՈՎՔԵՐ ԵՆ»
2017-09-19 13:23:00
ԼԻԱՆԱ - «Շնորհավոր Լինի»
ԼԻԱՆԱ - «Շնորհավոր Լինի»
Liana-Shnorhavor Lini
Director: Aren
Միակ ճանաչված ձեւաչափը ԵԱՀԿ ՄԽ-ն է
2016-01-22 15:03:00
Տպել
Երեկ Ստրասբուրգում ավարտվել է ԵՄ-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի (ԽՀՀ) հերթական՝ 16-րդ նիստը, որին մասնակցել է ՀՀ ԱԺ պատվիրակությունը, որի կազմում են ԱԺ պատգամավորներ Սամվել Ֆարմանյանը (պատվիրակության ղեկավար), Ալեքսանդր Արզումանյանը, Աղվան Վարդանյանը, Նիկոլ Փաշինյանը, Վահե Էնֆիաջյանը, Էդմոն Մարուքյանը եւ Լեւոն Դոխոլյանը, հայտնում են ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից։
HHpress-ի փոխանցմամբ, Քննարկումներ են ծավալվել Հայաստան-ԵՄ հարաբերությունների հեռանկարների, այդ հարաբերությունները կարգավորող նոր իրավական փաստաթղթի, տարածաշրջանային անվտանգության, Լեռնային Ղարաբաղի հակամարտության եւ Հայաստան—Թուրքիա հարաբերությունների շուրջ։ Եվրախորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում, հանձնաժողովի նախագահ Էլմար Բրոկի նախագահությամբ, տեղի է ունեցել մտքերի փոխանակություն օրակարգային խնդիրների շուրջ, եւ հայաստանյան պատվիրակության անդամները պատասխանել են Եվրախորհրդարանի պատգամավորներին հուզող հարցերին։
Երկօրյա քննարկումների ավարտին ընդունվել են համատեղ եզրափակիչ հայտարարություն եւ առաջարկություններ։ Ընդունված փաստաթղթում, ի թիվս այլ խնդիրների, անդրադարձ է կատարվել նաեւ միջխորհրդարանական այլ կազմակերպություններում Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ ընթացող մտահոգիչ քննարկումներին։ Այդ կապակցությամբ Եվրախորհրդարանն արձանագրել է, որ «լիարժեքորեն աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո ընթացող բանակցային գործընթացին, որը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման միջազգայնորեն ճանաչված միակ ձեւաչափն է, եւ այս ուղղությամբ մեծապես խրախուսում է համաեվրոպական եւ այլ միջազգային կազմակերպություններին ու կառույցներին՝ համահունչ լինելու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարություններին Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ իրենց տեսակետներում եւ բանաձեւերում, որպեսզի այդկերպ նպաստեն հակամարտության խաղաղ կարգավորմանը»։

Եզրափակիչ հայտարարություն եւ առաջարկություններ
Համաձայն գործընկերության եւ համագործակցության համաձայնագրի 83-րդ հոդվածի՝ խորհրդարանական համագործակցության հանձնաժողովը.
1. ողջունում է 2015 թվականի դեկտեմբերի 7-ին ԵՄ—Հայաստան բարձր մակարդակի բանակցությունների մեկնարկը՝ նկատի ունենալով նոր՝ համապարփակ շրջանակային համաձայնագիրը, որը կներառի քաղաքական, տնտեսական եւ ոլորտային համագործակցությունը։ Հիշեցնում է, որ խորհրդարանական համագործակցության հանձնաժողովը (ԽՀՀ) դեռեւս 2015թ. մարտին առաջարկել էր օգտագործել մտքերի փոխանակության ընթացքում ձեռք բերված փորձը՝ հաստատելու համար իրավականորեն պարտավորեցնող համաձայնագրային նոր հիմք, որպեսզի այն փոխարինի 1999 թվականի գործընկերության եւ համագործակցության հնացած համաձայնագրին,
2. վկայակոչում է ասոցացման համաձայնագրի (ԽՀԱԱԳ) բանակցությունների ընթացքում կատարված աշխատանքը՝ հավատացած լինելով, որ այդ բանակցությունների տեխնիկական արդյունքը, որն այն ժամանակ ի պահ էր տրվել՝ հետագայում հղում կատարելու համար, կդյուրացնի ԵՄ—Հայաստան ներկայումս վերսկսված բանակցությունների արագ ավարտը,
3. ակնկալում է նոր պայմանագրում տեսնել իրավունքի գերակայության, ժողովրդավարության եւ մարդու իրավունքների հանդեպ հստակ ամրագրված հանձնառություն, որը պետք է լինի պայմանագրի անկյունաքարը։ Այնուհետեւ ընդգծում է, որ հարգանքը այս ընդհանուր արժեքների հանդեպ կարող է միայն ընդլայնել եւ հետագայում դյուրացնել համագործակցությունը բոլոր այլ ոլորտներում, որոնք ենթադրվում է, որ պետք է լինեն պայմանագրում, սկսած էներգետիկայի, տրանսպորտի կամ բնապահպանության ոլորտներից մինչեւ ներդրումները եւ առեւտուրը։ Հիշեցնում է, որ Հայաստանը շարունակում է մնալ GSP+ արտոնյալ առեւտրային սխեմայում, իր մոնիտորինգային բարեփոխված ընթացակարգում՝ ԵՄ ընդլայնված դերակատարմամբ,
4. կարծում է, որ նոր, հավակնոտ ԵՄ-Հայաստան շրջանակային համաձայնագիրը համատեղելի է Արեւելյան գործընկերության առաջանցիկ տարբերակման մոտեցման հետ՝ մասնավորապես հաշվի առնելով վերանայված Եվրոպական հարեւանության քաղաքականությունը։ Հիշեցնում է, որ քաղաքացիների շարժունակության ակտիվացումն անվտանգ եւ լավ կառավարվող միջավայրում մնում է Արեւելյան գործընկերության հիմնական նպատակը, եւ ողջունում է Հայաստանի կողմից վիզաների դյուրացման եւ հետընդունման համաձայնագրի՝ ընդհանուր առմամբ լավ իրականացումը։ Ընդգծում է, որ շարունակական եւ կայուն առաջընթացը վճռորոշ է վիզաների ազատականացման շուրջ երկխոսության հետագա շարունակման համար,
5. ընդգծում է ապագա համաձայնագրում ուժեղ խորհրդարանական ձեւաչափի ներառման անհրաժեշտությունը՝ խրախուսելով օրենսդիրներին մշակելու ընթացակարգեր, որոնք թույլ կտան իրենց պատշաճ կերպով տեղեկացված լինելու բանակցային գործընթացի ժամանակ եւ լիարժեք ներգրավված լինելու դրա հետագա իրականացման ու մշտադիտարկման հարցերում,
6. հիշեցնում է ԵՄ—Հայաստան մարդու իրավունքների ամենամյա երկխոսության մեծ կարեւորությունն ու արժեքը՝ որպես բացառիկ ձեւաչափ, որը թույլ է տալիս կառուցողական կերպով ուշադրությունը կենտրոնացնել այնպիսի հարցերի վրա, ինչպիսիք են հիմնարար ազատությունները, ներառյալ հավաքների եւ ժողովների ազատությունը, քաղաքացիական հասարակության զարգացումը, իրավունքի գերակայությունը, շարժունակությունը, դատաիրավական բարեփոխումները, կոռուպցիայի դեմ շարունակական պայքարը, զանգվածային լրատվամիջոցների ազատությունը եւ պայքարը խոշտանգումների եւ անմարդկային ու արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի դեմ,
7. ողջունում է ազգային օրենսդրությունը ՄԱԿ-ի խոշտանգումների դեմ կոնվենցիային համապատասխանեցնելուն ուղղված ՀՀ Ազգային ժողովի կողմից վերջերս նախաձեռնած զգալի ջանքերը եւ ակնկալում խոշտանգումներից խուսափելու եւ անպատժելիության դեմ պայքարելու համար ներկայումս քննարկվող օժանդակ միջոցների հետագա առաջընթաց։ Ողջունում է նաեւ դատական օրենսգրքի վերանայումը եւ դատական համակարգի անկախության ամրապնդումը, մասնավորապես՝ արդարադատության խորհրդի, ինչը նախատեսվում է սահմանադրական փոփոխություններով, եւ ինչին աջակցել է Վենետիկի հանձնաժողովը։ Ընդգծում է ԵՄ-ի կողմից ողջ աշխարհում ICC (Միջազգային քրեական օրենսգրքի) վավերացմանը տրվող կարեւորությունը,
8. հաշվի է առնում դեկտեմբերի 6-ի սահմանադրական հանրաքվեի արդյունքները՝ հիշեցնելով Սահմանադրության փոփոխությունների նախագծի վերաբերյալ Վենետիկի հանձնաժողովի կողմից տրված առաջին եւ երկրորդ կարծիքները եւ 2015 թվականի դեկտեմբերի 10-ի ԵՄ հայտարարությունը, որը հորդորում էր իշխանություններին թափանցիկ կերպով եւ լիարժեք հետաքննել ընտրական կեղծիքների վերաբերյալ հայտարարությունները,
9. ընդգծում է, որ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ ընտրությունների դիտարկման առաքելության կողմից նախկինում արդեն ներկայացված եւ գոյություն ունեցող առաջարկությունների լիարժեք իրականացումը բանալի է ողջ ընտրական գործընթացի հանդեպ վստահության բարձրացման համար եւ ակնկալում է, որ անհրաժեշտ փոփոխությունները, որոնք մասնավորապես վերաբերում են ընտրական օրենսգրքին, կընդունվեն մինչեւ 2017 թվականի համապետական ընտրությունները,
10. ընդունում է, որ տարիներ շարունակ հայաստանյան բարեփոխումների գործընթացի եւ ինստիտուցիոնալ կարողությունների զարգացման արդյունավետ իրականացմանն ուղղված Եվրոպական միության օժանդակությունը ծառայել է իր նպատակին։ Ողջունում է 2015 թվականի դեկտեմբերի 16-ին ԵՄ-ի կողմից 30 միլիոն եվրոյի աջակցության նոր ծրագրի ընդունումը, որը միտված է բարելավելու հետագա ջանքերը՝ ուղղված աշխատանքային պայմանների, ֆինանսական կառավարման եւ ժողովրդավարական որոշումների կայացման գործընթացում քաղաքացիական հասարակության մասնակցության ոլորտներում հետագա ջանքերի ընդլայնմանը։ Նշում է այն կարեւոր դերը, որ քաղաքացիական հասարակությունը կարող է ունենալ հանրային կյանքի բոլոր ոլորտներում թափանցիկության եւ հաշվետվողականության բարձրացման, ինչպես նաեւ՝ EDIHR-ի (ժողովրդավարության եւ մարդու իրավունքների եվրոպական գործիք) կողմից ֆինանսավորվող ծրագրերի միջոցով GSP+ իրականացման մոնիտորինգի գործում, աջակցում եւ խրախուսում է Հայաստանի լիարժեք մասնակցությունը COSME եւ Horizon 2020 ծրագրերին,
11. խորապես ափսոսում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության պատճառով շարունակվող եւ մարդկային կորուստների, հրադադարի համաձայնագրի լուրջ խախտումների աճման կապակցությամբ, այդ թվում՝ ծանր հրետանու, ականանետների կիրառմամբ, որը շարունակաբար բերել է մարդկային զոհերի անգամ քաղաքացիական բնակչության շրջանում։ Ընդգծում է, որ չի կարող որեւէ արդարացում լինել բոլոր կողմերի անմեղ քաղաքացիների մահվան դեպքերի եւ վիրավորների համար։ Աջակցում է հրադադարի խախտումների հետաքննության մեխանիզմների ստեղծմանը, ինչի ուղղությամբ բազմիցս կոչեր են արել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները։ Հիշեցնում է, որ Մինսկի խմբի համանախագահները սեպտեմբերի 26—ին նշել են, որ Հայաստանը համաձայնել է քննարկել այդ մեխանիզմների մանրամասները՝ հորդորելով Ադրբեջանին վարվել նույն կերպ։ ԵՄ—ից ակնկալում է առավել ակտիվ դերակատարում ունենալ վստահության մթնոլորտի ստեղծմանն ուղղված միջոցառումներին աջակցելու գործում, որոնց նպատակը խաղաղության, հաշտեցման եւ վստահության գաղափարների տարածումն է,
12. կարծում է, որ լարվածության աճը վերջին շրջանում, անկասկած, ապացուցում է, որ status quo—ն դարձել է անկայուն, եւ որ չի կարող այլընտրանք լինել խաղաղ կարգավորմանը՝ համաձայն ՄԱԿ—ի կանոնադրության, Հելսինկիի եզրափակիչ ակտի եւ միջազգային իրավունքի համապատասխան սկզբունքների,
13. լիարժեքորեն աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո ընթացող բանակցային գործընթացին, որը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման միջազգայնորեն ճանաչված միակ ձեւաչափն է, այս ուղղությամբ մեծապես խրախուսում է համաեվրոպական եւ այլ միջազգային կազմակերպություններին ու կառույցներին՝ համահունչ լինելու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարություններին Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ իրենց տեսակետներում եւ բանաձեւերում, որպեսզի այդկերպ նպաստեն հակամարտության խաղաղ կարգավորմանը, կոչ է անում ներգրավված բոլոր կողմերին՝ ստանձնելու քաղաքական առավել լայն հանձնառություն։ Կոչ է անում Եվրոպական միությանը փոխանակման եւ շարժունակության ծրագրերում ընդգրկել հակամարտության շրջաններից եկող ուսանողներին եւ ուսուցիչներին, ինչպիսին, օրինակ, Լեռնային Ղարաբաղն է, ինչպես նշված է 2015թ. մայիսի Բոլոնիայի հռչակագրում, եւ որն ընդունվել է նաեւ ԵՄ անդամ բոլոր պետությունների եւ Եվրոպական հանձնաժողովի կողմից,
14. ողջունում է շուրջ 20 000 սիրիացի փախստականներ ընդունելու՝ Հայաստանի կառավարության կողմից ձեռնարկված քայլերը եւ Եվրոպական հանձնաժողովին ու ԵՄ անդամ երկրներին կոչ է անում դրական արձագանքել եւ աջակցել հայաստանյան իշխանությունների բոլոր այն դիմումներին, որոնք ուղղված կլինեն Հայաստանում սիրիացի փախստականների հետագա սոցիալական ինտեգրմանը,
15. վկայակոչում է 2015 թվականի ապրիլին Երեւանում տեղի ունեցած ցեղասպանության ոգեկոչման 100—րդ տարելիցի միջոցառումները եւ ողջունում է ԵՄ կառույցների ու դրանց ղեկավարների մասնակցությունն այդ միջոցառումներին։ Խրախուսում է բոլոր անդամ երկրներին եւ ԵՄ կառույցներին՝ հետագայում եւս օժանդակել Հայոց ցեղասպանության ճանաչմանը՝ նշելով, որ այդ հարցը վերջին տարիներին դարձել է բաց եւ հրապարակային բանավեճի առարկա հենց Թուրքիայում,
16. արձագանքում է Եվրոպական խորհրդարանի լիագումար նիստի 2015 թվականի հունիսի 10—ի կոչին, որում հորդորվում է կարգավորել Հայաստան—Թուրքիա հարաբերություններն առանց նախապայմանների՝ դիվանագիտական հարաբերությունների հաստատման վերաբերյալ արձանագրությունների վավերացման եւ միակողմանիորեն փակված սահմանի բացման միջոցով։ Աջակցում է տարածաշրջանային համագործակցության խթանմանն ուղղված նախաձեռնություններին՝ համոզմունք ունենալով, որ դրանք կարող են վերջ դնել տարածաշրջանում որեւէ երկրի մեկուսացմանը։ Լիահույս է, որ նման զարգացումները կօգնեն հաղթահարելու անցյալի ժառանգությունը եւ խիզախորեն առերեսվելու դրա հետ։
Ընդունված է 2016 թվականի հունվարի 21—ին։

Թողնել մեկնաբանություն
2025-01-31 12:43:00
Ժողովուրդը դե՞մ է բոլորին. Հայաստանում քաղաքական ճգնաժամ է. Realpolitik
Ժողովուրդը դե՞մ է բոլորին. Հայաստանում քաղաքական ճգնաժամ է. Realpolitik
2025-01-27 15:06:00
Արման Սահակյանն ու իր թիմով թալանը. Mitk.am
Արման Սահակյանն ու իր թիմով թալանը. Mitk.am
2025-01-23 13:58:00
Ձերբակալվել է Գալուստ Սահակյանի որդին` Արման Սահակյանը
Ձերբակալվել է Գալուստ Սահակյանի որդին` Արման Սահակյանը
2025-01-23 12:07:00
Կալիֆորնիայի հարավում նոր անտառային հրդեհ է բռնկվել

2025-01-21 19:08:00
Սփյուռքի առաջ ԴՕԿ կուսակցության պատվավոր նախագահ Վարդան Ղուկասյանն է

2025-01-20 21:28:00
Թրամփն ու իր կինը մինչև ուղղաթիռ ճանապարհեցին Ջո Բայդենին ու նրա կնոջը

2025-01-17 00:54:00
«Ազատություն» ռադիոկայանի Գյումրիի թղթակիցն իր ռեպորտաժում ապատեղեկատվություն է տարածել. Վարդան Ղուկասյանի մասին

2025-01-11 16:33:00
Գոնե երկու բառով ցավակցիր. Ռոբերտ Մարգարյան

2025-01-11 09:22:00
Լոս Անջելեսի ողբերգական ահռելի հրդեհները իրականության թաքնված բազում շերտեր են բացահայտել

2025-01-07 11:52:00
«Սերժ Սարգսյանը լկտի ստեր է տարածում իմ մասին». Անդրանիկ Թևանյան

2024-12-29 01:18:00
Ինչու՞մն է, այնուամենայնիվ, Մարգարիտա Խլղաթյանի բացառիկությունը

2024-12-06 12:01:00
Հրազդանում Սասունի տղեն Կադիրովն է, իսկ ինքը՝ հող հանձնողը

2024-12-05 16:56:00
Վահան Կոստանյանն ընդունել է, որ «Գարեգին Նժդեհը ֆաշիստ է»․ սկանդալային միջադեպ 168 zham

2024-11-26 11:23:00
Սենսացիա։Աղազարյանը խոստովանել է,որ Նիկոլը գործել է Սերժ Սարգսյանի ցուցումով...

2024-11-22 18:52:00
Թրամփը կարգելի հայերին գալ ԱՄՆ
Թրամփը կարգելի հայերին գալ ԱՄՆ
2024-11-17 11:11:00
Գիշերային պաշտոնանկություններ
Գիշերային պաշտոնանկություններ
2024-11-13 11:07:00
Սպիտակ տանը կկայանա Բայդենի և Թրամփի հանդիպումը

2024-10-17 15:45:00
Ուզում եմ այսօր սրտանց գոհունակությունս և շնորհակալությունս հայտնել Գևորգյանների հրաշք ընտանիքի անդամներին.Հայկուշ Նազինյան

2024-10-17 14:55:00
Շոու բիզնեսի ներկայացուցիչներից ով ինչքան հարկ է վճարել. Արտաշ Ասատրյանը Հայաստանում հարկ չի վճարել

2024-10-16 14:57:00
Միքայել Համբարձումյանը՝ ԱԱԾ նախկին ղեկավարից փաստաբանական ընկերության հիմնադիր

2024-10-09 01:02:00
Գողության դեպք՝ Արմավիրի մարզում․ պատուհանից մուտք են գործել Էջմիածնի «Սուրբ Գայանե» եկեղեցի, կոտրել գանձանակը և այնտեղից գողացել գումարը

2024-10-04 23:39:00
Արևմտյան թեմի կրթության միօրյա օջախները՝ Շաբաթօրյա վարժարանները

2024-09-30 15:01:00
Հիշատակի և հայրենասիրության օրը «Փոքրիկ հրեշտակներ» շաբաթօրյա մայր դպրոցում

2024-09-27 10:34:00
ԱՄՆ Արևմտյան թեմի շաբաթօրյա դպրոցների գիտակրթական հանձնախմբի ընտրություններն ու տնօրենների ժողովը
Բոլորը ›››
ԱՄՆ Արևմտյան թեմի շաբաթօրյա դպրոցների գիտակրթական հանձնախմբի ընտրություններն ու տնօրենների ժողովը
Ամենաընթերցվածները
Օրվա
Շաբաթվա
Ամսվա
2025-02-01 20:18:00
Թրամփը հրաժարվում է Նիկոլ Փաշինյանից
2025-02-01 16:00:00
Վարդան Ղուկասյանը խորին շնորհակալություն եմ հայտնում բոլորին, ովքեր այսօր կանգնեցին Ղարիբ Բաբայանի կողքին
Facebook
2025-01-23 12:07:00
Կալիֆորնիայի հարավում նոր անտառային հրդեհ է բռնկվել
Կալիֆորնիայի հարավում նոր անտառային հրդեհ է բռնկվել:
2025-01-20 21:28:00
Թրամփն ու իր կինը մինչև ուղղաթիռ ճանապարհեցին Ջո Բայդենին ու նրա կնոջը
ԱՄՆ-ի նախկին նախագահ Ջո Բայդենը լքեց Քափիթոլիումը