- 2025-03-07 19:09:00Լաս Վեգասի հայտնի KLAS 8 News հեռուստակայանի արձագանքը Վարդան Ղուկասյանի մասին
- 2025-03-07 01:06:00ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
- 2025-03-06 07:52:00Վարդան Ղուկասյանի նկատմամբ փորձ է արվում իրականացնել քաղաքական հաշվեհարդար․ Լևոն Բաղդասարյան
- 2025-02-28 12:55:00Փաստաբան Լևոն Բաղդասարյանի հայտարարությունը Վարդան Ղուկասյանի մասին
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում































«Հայելի»-ն գրում է.
Պատգամավորներ Արտաշես Գեղամյանի եւ Նիկոլ Փաշինյանի միջեւ երեկ Ազգային ժողովում տեղի ունեցած միջադեպն ԱԱԾ նախկին բարձրաստիճան պաշտոնյա, ընդդիմադիր գործիչ Գուրգեն Եղիազարյանի կարծիքով նախապես պլանավորված էր։ Եղիազարյանի հետ զրույցը ներկայացնում ենք ամբողջությամբ։
–Պարոն Եղիազարյան, հավանաբար տեղյակ եք միջադեպի մասին, լսել եք կողմերի հայտարարությունները, ինչ կարծիքի եք։
-Այո, դա վերին աստիճանի «լուրջ» միջադեպ էր․․․Խնդիրը հանրությանը եւ որոշ երկրներին ցուցադրել է, որ այստեղ «լուրջ, խորքային» գործընթացներ են կատարվում, որ կան ուժեր, որոնք տանում են դեպի Եվրոպա եւ կա հաստատակամ ՀՀԿ, որը կանգնած է ԵՏՄ-ի թիկունքին։ Սա ընդհանուր կոնտրաստային արձագանքն է, իսկզբանե պլանավորված էր՝ ով, ոնց, ինչու համար մտավ ԱԺ, որովհետեւ խրոխտ ընդդիմություն էր պետք մեզ, որը տանում է դեպի եվրոպական արժեքներ, իհարկե, խոսքը պրեսկոտյան արժեքների մասին է։
Հավանաբար հիշում եք Ջոն Պրեսկոտին, որը եկավ եւ Հայաստանում կատարեց 21-րդ դարի լրջագույն սրիկայություններից մեկը… Այսինքն այս ամեն ինչը բաժանվում է փեսաների եւ աներների միջեւ, սա է խնդիրը, ուրիշ բան չկա։ Ես Գեղամյանի պաշտպանը լինել չեմ կարող, որքան էլ, որ ցանկանամ, բայց այս պատմությունն ընդամենը փոթորիկ է մեկ բաժակ ջրում։
–Այսինքն, նախապես պլանավորե՞լ էին, որ պետք է ծեծ լինի։
-Իհարկե, գործող անձիք միգուցե դրա մասին չիմանան, ես չեմ ասում, որ գործող անձինք նախապես տեղյակ են եղել, թե ինչ է կատարվելու, բայց այս ամեն ինչն այնքան պարզ ու հստակ է, որ ՀՀԿ-ն եթե չլինի, ուրեմն այս ուժերը կմիավորվեն եւ լրջագուն խոչընդոտներ կդառնան ԵՏՄ-ի ճանապարհին, եթե այդ ուժերը չլինեն, լրջագույն արգելք կլինի ԵՄ-ի հետ հարաբերությունների ճանապարհին, ասոցացման համաձայնագիրը տապալվեց, հիմա նոր բան է, այդ ճանապարհին։ Այս ամենը ծրագրի մի մասն է միայն։ Ավելին ասեմ, սա նախապես պլանավորված էր եւ նախանշվեց «Այո»-ի եւ «Ոչ»-ի ճակատների համատեղ քարոզչության ընթացքում, երբ իշխանության միջամտությամբ դիմություն-ընդդիմություն համատեղ գնացին քարոզչության եւ դա ներկայացվեց մի խորագրի տակ՝ «անխախտ ժողովրդավարություն»։ Այս ժողովդրավարությունը մտավ պառլամենտ եւ հիմա էլ որոշ դեսպանների համար ճակատամարտներ է մղում որպես ապացույց ժողովրդավարության հիմքերի։
-Մյուս կողմից մենք անցում ենք կատարել խորհրդարանական համակարգին, փաստորեն, աշխարհը տեսնում է, որ Հայաստանում դեռեւս պատրաստ չէին։ Սա ինչքանով է մեզ օգուտ տալու։
-Սա էական չէ, սա փոթորիկ է սուրճի բաժակում։ Դերակատարներն իրենց գործն անում են, տարբեր երկրների դեսպանները գրանցում են կատարվածը։ Մեկն ասում է, թե տեսեք ինչ ծանրագույն վիճակի մեջ են գտնվում՝ «Սասնա ծռերից» մինչեւ բռնցքամարտիկի եւ ոչ բռնցքամարտիկի միջեւ ընդհարումը։ Նույն գաղափարով են մեզ կերակրում՝ լրջագույն ընդդիմություն, հավատարիմ իշխանություն, որը ծանրագույն պահերին էլ հավատարիմ է մնում ԵՏՄ-ին։ Սա չի ծնվել երեկ չէ առաջին օրը, սա պլանավորվել է նախապես, քանի որ արդեն խամրում էր ընդդիմադիրների կերպարը, պետք էր երեք ու կես տարվա փորձառություն ունեցող բռնցքամարտիկի հետ հանդիպում, ինչը եղավ։ Կուկլավոդը աշխատեցնում է բոլորին:
Պարոն Եղիազարյան, մի քիչ շատ հեռու չգնացիք, դավադրությունների ոլորտ:
Լավ, ես ասում եմ, որ սա փոթորիկ է մեկ բաժակ սուրճի գավաթում:

Եռաբլուրի հողերը վաճառել է Արմեն Սարգսյանը, գնել` Վաչագան Ղազարյանը. «Ժողովուրդ»

Ալեքսանդր Սարգսյանից և նրա ընտանիքի անդամներից բռնագանձման ենթակա գույքը՝ ըստ դատախազության․ միլիարդավոր դրամներ, բնակարաններ, մեքենաներ, հողամասեր. iravaban.net

Հյուրանոցները պարտադիր պետք է ունենան մուսուլմանական աղոթատեղիներ, հակառակ դեպքում կզրկվեն լիցենզիաներից.Լուսինե Գևորգյան

Արամ Ա. Կաթողիկոսը Կոչ Ուղղեց Նախագահ Թրամփին՝ Ատրպէյճանի Մօտ Միջամտելու՝ Հայ Գերիները Ազատ Արձակելու Համար.asbarez

Արման Սահակյանն ու իր թիմով թալանը. Mitk.am

Ձերբակալվել է Գալուստ Սահակյանի որդին` Արման Սահակյանը

«Սերժ Սարգսյանը լկտի ստեր է տարածում իմ մասին». Անդրանիկ Թևանյան

Վահան Կոստանյանն ընդունել է, որ «Գարեգին Նժդեհը ֆաշիստ է»․ սկանդալային միջադեպ 168 zham

Գիշերային պաշտոնանկություններ

Սպիտակ տանը կկայանա Բայդենի և Թրամփի հանդիպումը

Շոու բիզնեսի ներկայացուցիչներից ով ինչքան հարկ է վճարել. Արտաշ Ասատրյանը Հայաստանում հարկ չի վճարել

Գողության դեպք՝ Արմավիրի մարզում․ պատուհանից մուտք են գործել Էջմիածնի «Սուրբ Գայանե» եկեղեցի, կոտրել գանձանակը և այնտեղից գողացել գումարը

Հայաստանը պատրաստ է ամբողջությամբ բարելավել հարաբերությունները Թուրքիայի հետ. Միրզոյան

Սանոսյան եղայրների սկանդալային կոռուպցիոն գործարքները.Հայկական Ժամ

Սոցցանցերում տարածվել է Նիկոլ Փաշինյանի և Արշակ Կարապետյանի նամակագրությունից մի հատված

Հանցավոր խումբ Երևանում․ կեղծ լիազորագրերով վաճառել են ՀՀ-ում չգտնվող քաղաքացիների բնակարանները

Ալեն Սիմոնյանի քավորին իշխանությունն օգնում է, բնությունը՝ խանգարում. Ծաղկաձորի «Պալլադան» խնդիրներ ունի. «Ժողովուրդ»

Փիառային «դեսանտ» Լոս Անջելեսում․ «Փաստ»

Մեծամորի քաղաքապետը Mercedes 222 Maybach-ով վթարի է ենթարկվել

ՔՊ-ի կողմն անցած ավագանու անդամը 8.7 միլիոն դրամի չհիմնավորված եկամուտ է արտացոլել.Lurer

Ձերբակալվել է Ալեն Սիմոնյանի եղբոր կինը

Արթուր Վանեցյանի եղբայր Կարեն Վանեցյանին Մոսկվայում բերման են ենթարկել.Factor

Մանկապարտեզների տնօրեններին տարել են ԱԱԾ հարցաքննության. նոր մանրամասներ. «Ժողովուրդ»

«Ֆեյքերի ՊՈԱԿ»-ի նախկին տնօրենի ունեցվածքը.armlur


