USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Հինգշաբթի, 26 Դեկտեմբերի 2024թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
Արխիվ
Օրվա Լուսանկար
Մինչեւ Ռուսաստանի կառավարությանը դիմելը Հովիկ Աբրահամյանը ճիշտ կաներ պարզեր, թե ով է խանգարում այլընտրանքի որոնմանն ու էներգետիկայի ապամենաշնորհացմանը...
2016-02-07 12:56:00
Տպել Տպել

Հայաստանը Ռուսաստանի հետ գազային համաձայնագիրը չեղյալ անելու շեմին է

 Այս շաբաթ Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանը կոչ է արել Ռուսաստանին իջեցնել գազի գինը: Ընդ որում, խոսքը ոչ միայն սահմանին գնի, այլ նաեւ Գազպրոմ Արմենիայի սակագների մասին է:

 Ռուսաստանը չի պատասխանում Հայաստանի արդեն երկրորդ կոչին: Պաշտոնյաներն ասում են, որ բանակցությունները շարունակվում են, սակայն ոչ ոք չի ասում, թե երբ կավարտվեն դրանք եւ ինչ արդյունք կունենան:

 Մինչդեռ, վարչապետի հայտարարությունից ընդամենը մեկ օր առաջ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանն ասել է, որ Հայաստանը չի պայքարում եւ մտադիր չէ պայքարել մենաշնորհների դեմ: Մինչ այդ էլ էներգետիկայի նախարար Երվանդ Զախարյանն էր հայտարարել, որ Իրանը Հայաստանին ավելի էժան գազ չի առաջարկում, եւ Իրանի հետ բանակցություններ չեն տարվում: Երեկ փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանն ասել է, որ Իրանի հետ բանակցություններ տարվում են, բայց չի նշել, թե ինչի մասին:

 Հայաստանը կանգնած է էներգետիկ քաղաքականության վերանայման շեմին, եւ կառավարության որոշ անդամներ ամբողջ ուժով փորձում են հակադրվել դրան: Կառավարության այլ անդամներ էլ հասկանում են, որ արդեն ամոթ է հետապնդել այլ երկրի շահերը եւ փորձում են տեսք ընդունել, որ ինչ-որ բան անում են:

 Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլզը երեկ Ազատություն ռադիոկոյանին տված հարցազրույցում հայտարարել է, որ ԱՄՆ-ը խրախուսում է Հայաստանի էներգետիկ դիվերսիֆիկացիան ու այլընտրանքների որոնումը՝ ինչպես էներգեկիրների աղբյուրների, այնպես էլ այլ տեսակների: Նա ասել է, որ Հայաստանն ինքնիշխան պետություն է եւ կարող է էներգետիկ եւ այլ հարաբերություններ հաստատել հարեւան Իրանի հետ: Իրանի դեմ պատժամիջոցների վերացումը դրա համար հնարավորություններ է բացել:

 Ակնհայտ է, որ դիվերսիֆիկացիան ու Իրանի հետ հարաբերությունների հաստատումը հնարավոր են Հայաստանում Գազպրոմի մենաշնորհի եւ 2013 թվականի դեկտեմբերին ստորագրված հայ-ռուսական պայմանագրի վերանայման դեպքում:

 Չնայած հայ պաշտոնյաներն ամոթխած խոսում են, որ դա չի խանգարում Իրանի հետ բանակցություններին, սակայն բոլորն արդեն հարց են տալիս, թե այդ դեպքում ինչն է խանգարում: Ստացվում է, որ խանգարում են հայ պաշտոնյաները, որոնք պաշտպանում են ռուսական պետական կորպորացիաների մենաշնորհներն ու շահերը:

 Մինչեւ Ռուսաստանի կառավարությանը դիմելը Հովիկ Աբրահամյանը ճիշտ կաներ պարզեր, թե ով է խանգարում այլընտրանքի որոնմանն ու էներգետիկայի ապամենաշնորհացմանը:

 Բանը հասել է հենց այդ կետին, եւ հիմա կամ ստիպված կլինեն նշել մեղավորներին, կամ էլ հայ-ռուսական գազային պայմանագրերի չեղարկման գործընթաց սկսել, որովհետեւ հակառակ դեպքում Գազպրոմն ու Ռուսաստանի կառավարությունը գինն իջեցնելու պատճառ չեն ունենա եւ թույլ չեն տա գազ գնել Իրանից:

 Հայաստանի կառավարությունը պատրա՞ստ է այդ քայլին, եթե Գազպրոմի հետ բանակցություններն արդյունք չտան:


www.lragir.am

Այս նյութը դիտել են - 1315 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Facebook