- 2025-01-09 12:10:00Ալիևը Փաշինյանի հետ համաձայնեցված խա՞ղ է տանում. իրականում նոր արյան հոտ է փչում
- 2025-01-07 10:42:00Վովա Գասպարյանի փեսան երկընտրանքի առաջ է
- 2024-12-30 12:57:00 Թող 2025-ը դառնա ազգային արժանապատվության վերականգնման տարի
- 2024-12-26 23:50:00Արթուր Վանեցյանը բացահայտված է.«Իմնիմինիմի»-ի տղաներին խորին շնորհակալություն
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում
Մանվել Գրիգորյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է, նա գտնվում է, մեղմ ասած, ծայրահեղ ծանր վիճակում, նրա կյանքին իրական վտանգ է սպառանում, մենք գործ ունենք նպատակաուղղված, միտումնավոր խոշտանգման հետ, որը կարող է բերել արագ մահ պատճառելուն: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց կալանավորված գեներալ Մանվել Գրիգորյանի պաշտպան Արսեն Մկրտչյանը:
«Մանվել Գրիգորյանը քաղցկեղով հիվանդ է, դա այն հիվանդությունն է, որն որ ունի արագ զարգանալու հատկություն, հիմա ինտենսիվ զարգանում է: Մանվել Գրիգորյանին այցելել եմ երեկ ուշ երեկոյան. շաքարի ցուցանիշը եղել է 22,4: Կալանավորվելուց առաջ նրա շաքարի ցուցանիշը եղել է 7 և զուտ միայն կալանքի ընթացքում է առաջացել է ինսուլինակախվածություն, և 30 չափաբաժին ինսուլին ստանալու արդյունքում ունենում է շաքարի 22.4 ցուցանիշ, այս պարագայում ասել, թե վիճակը ծայրահեղ ծանր է, նշանակում է ոչինչ չասել, կրկնեմ՝ Մանվել Գրիգորյանի կյանքին իրական վտանգ է սպառնում»,- շեշտեց նա:
Անդրադառնալով հարցին արդյոք չի քննարկվում Մանվել Գրիգորյանին քաղաքացիական հիվանդանոց տեղափոխելու հարց չի քննարկվել` հաշվի առնելով նաև փորձաքննության արդյունքները պաշտպանն ասաց.
«Ենթադրում եմ, որ կարող են տեսականորեն նման հարցեր քննարկվել, բայց մենք գիտենք, որ Մանվել Գրիգորյանի հանդեպ հատուկ վատ վերաբերմունք կա, շատ լուրջ աշխատանք է տարվել հանրային բացասական կարծիք ձևավորելու, և շատ լուրջ աշխատանք է տարվել, որ վարույթ իրականացնող մարմինը, դատարանները,դատախազությունը ունենան խիստ բացասական տրամադրվածություն:
Երբ որ համեմատական ենք անցկացնում, օրինակ, ավելի ծանր հոդվածներով ընդհանրապես առողջական խնդիրներ չունեցող, ազատամարտին չմասնակցած, պետության կառուցման մեջ լումա չունեցած անձանց նկատմամբ այլընտրանքային խափանման միջոցներ կիրառվել են,իսկ Մանվել Գրիգորյանի նկատմամբ չեն կիրառվում, ենթադրում եմ, որ սա նպատակաուղղված քաղաքականություն է, որի միակ վերջակետը և նպատակը մահ պատճառելն է:
Անդրադառնալով համաներման ակտին, որը Մանվել Գրիգորյանի մեղադրանքի վրա չի տարածվում, Արսեն Մկրտչյանն ասաց, որ իրենք այդ հարցը չեն էլ ցանկանում քննարկել, քանի որ թե՛ Մանվել Գրիգորյանը, թե՛ պաշտպանական կողմն ընդհանրապես հակված չէ քննարկելու, որ հանցագործությունը կատարվել է Մանվել Գրիգորյանի կողմից, որ հիմա էլ համաներում տարածվի, կամ ոչ:
«Իհարկե, ենթադրում եմ, որ համաներման նախագծի հեղինակները առաջադրանք են ունեցել կամ ինքնուրույն ցանկություն, որ ոչ մի կերպ համաներումը Մանվել Գրիգորյանի վրա չազդի: Ըստ էության, ոչ մի տարբերություն չկա, որովհետև, ըստ էության, նպատակը ոչ թե Մանվել Գրիգորյանին մեղադրանք առաջադրելն էր, այլ բարոյահոգեբանական կտտանքներ պատճառելը, ֆիզիկապես սպանելը: Սկզբից սպանեցին Մանվել Գրիգորյանի անունը, հիմա անցել են ֆիզիկական ոչնչացման»,- եզրափակեց նա:
Հիշեցնենք, որ Մանվել Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ-ի 235-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը մի խումբ անձանց կողմից և ՔՕ-ի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ խոշոր չափերի յուրացման հատկանիշներով: Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, Մանվել Գրիգորյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում:
«Սերժ Սարգսյանը լկտի ստեր է տարածում իմ մասին». Անդրանիկ Թևանյան
Վահան Կոստանյանն ընդունել է, որ «Գարեգին Նժդեհը ֆաշիստ է»․ սկանդալային միջադեպ 168 zham
Գիշերային պաշտոնանկություններ
Սպիտակ տանը կկայանա Բայդենի և Թրամփի հանդիպումը
Շոու բիզնեսի ներկայացուցիչներից ով ինչքան հարկ է վճարել. Արտաշ Ասատրյանը Հայաստանում հարկ չի վճարել
Գողության դեպք՝ Արմավիրի մարզում․ պատուհանից մուտք են գործել Էջմիածնի «Սուրբ Գայանե» եկեղեցի, կոտրել գանձանակը և այնտեղից գողացել գումարը
Հայաստանը պատրաստ է ամբողջությամբ բարելավել հարաբերությունները Թուրքիայի հետ. Միրզոյան
Սանոսյան եղայրների սկանդալային կոռուպցիոն գործարքները.Հայկական Ժամ
Սոցցանցերում տարածվել է Նիկոլ Փաշինյանի և Արշակ Կարապետյանի նամակագրությունից մի հատված
Հանցավոր խումբ Երևանում․ կեղծ լիազորագրերով վաճառել են ՀՀ-ում չգտնվող քաղաքացիների բնակարանները
Ալեն Սիմոնյանի քավորին իշխանությունն օգնում է, բնությունը՝ խանգարում. Ծաղկաձորի «Պալլադան» խնդիրներ ունի. «Ժողովուրդ»
Փիառային «դեսանտ» Լոս Անջելեսում․ «Փաստ»
Մեծամորի քաղաքապետը Mercedes 222 Maybach-ով վթարի է ենթարկվել
ՔՊ-ի կողմն անցած ավագանու անդամը 8.7 միլիոն դրամի չհիմնավորված եկամուտ է արտացոլել.Lurer
Ձերբակալվել է Ալեն Սիմոնյանի եղբոր կինը
Արթուր Վանեցյանի եղբայր Կարեն Վանեցյանին Մոսկվայում բերման են ենթարկել.Factor
Մանկապարտեզների տնօրեններին տարել են ԱԱԾ հարցաքննության. նոր մանրամասներ. «Ժողովուրդ»
«Ֆեյքերի ՊՈԱԿ»-ի նախկին տնօրենի ունեցվածքը.armlur
Ալեն Սիմոնյանը դատի է տվել էդգար Ղազարյանին. Armlur.am
Տերյան 66-ում Սերժ Սարգսյանի դստերը բնակարան են նվիրել տատերն ու պապերը. պատասխանողի ներկայացուցիչ
Դատախազությունն ուսումնասիրում է Սամվել Բաբայանի հայտարարությունը
Արցախի Տեղեկատվական շտաբը տեղեկացնում է
Էջմիածնում քաոս է, քաղաքապետն աշխատանքի չի գալիս. «Ժողովուրդ»
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մոնարխի Արմենն ու իր փեսան շտաբներ են բացել ՔՊ-ի համար. թաղապետի թիկնապաների հետքերով. «Ժողովուրդ»