- 2025-03-12 14:59:00Աննա Վարդապետյանը միջնորդել է Հովիկ Աղազարյանին զրկել պատգամավորական անձեռնմխելիությունից
- 2025-03-12 14:20:00Լոս Անջելեսում տեղի է ունենալու ավտոերթ՝ ի աջակցություն Վարդան Ղուկասյանի
- 2025-03-11 15:18:00Free Vardan Ghukasyan he is Julian Assange of Armenia. Andranik Margaryan
- 2025-03-11 13:30:00Ինչու հետաձգվեց Վարդան Ղուկասյանի գործով նիստը եւ ԱՄՆ-ի փաստաբանական խմբի վերաբերյալ հնչող քննադատությունների մասին
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում































Ողջ հայ հասարակությունն ու աշխարհը, ցավոք, հունվարի 22-ին ևս մեկ անգամ առիթ ունեցավ համոզվելու, որ հետհեղափոխական Հայաստանում օրենքի գերակայության մասին բոլոր բարձրագոչ խոսակցություններն ու իշխանական հավաստիացումներն ընդամենն անտեղի բլթոցներ են:
Այս օրերին Մանվել Գրիգորյանին կրկին կալանքի տակ առնելու մասին տխրահռչական դատական որոշումը եկավ փաստելու, որ Հայաստանում կա միայն մեկ արդարադատություն՝ փողոցայինը:
Մինչդեռ ակնհայտ է, որ գեներալի դեմ հարուցված գործը ծայրից ծայր «ջուր» է:
Մի կողմից՝ որոշ անթրաշ լպիրշներ շարունակում են շահարկել Նիկոլ Փաշինյանի և ԱԱԾ-ի սարքած մասկի շոուի «տուշոնկաների» թեման, այն դեպքում, երբ Գրիգորյանին ներկայացված մեղադրանքում այդ մասին անգամ խոսք չկա, մյուս կողմից՝ մարդուն մեղադրում են մի բանում (ապօրինի զենք-զինամթերք ունենալն ու պահելը), որն, ըստ էության, նոնսենս է, քանի որ Հայաստանում ցանկացած մեկն, ով անցել է պատերազմի բովով, պայքարել Արցախում ու եղել առնվազն ազատամարտիկ, չի կարող սեփական տանը կամ մեկ այլ վայրում չունենալ պատերազմից մնացած հրացան կամ ատրճանակ (Սասուն Միքայելյանի՝ ջրհորից հանած զենքերն ասվածի փայլուն ապացույց):
Եվ, կամ այդ ինչպե՞ս է ստացվում, որ նույն մեղադրանքն ուսերին կրիմինալ հեղինակություն Արթուր Ասատրյանն (Դոն Պիպո) այսօր ազատություն է վայելում չքնաղ Իտալիայում, իսկ ահա Հայաստան ու Արցախ շահած մարդուն բոլորվին շինծու մեղադրանքներով կալանավորում են:
Նույնը՝ «Վստրեչի Ապեր» կոչվածի պարագայում. իբր Դուբայից հատուկ բերել էին Հայաստան՝ պատժելու, այնինչ՝ արդարացրեցին, Քր. գործն էլ կարճեցին:
Ստացվում է, որ ամբողջ կուժնուկուլան կոտրվում է Քոչարյանի ու Մանվել Գրիգորյանի գլխին՝ մարդանց, որոնց, թերևս, մեկ հիմնական բան է միավորում. նրանք երկուսն էլ անտարբեր չեն Արցախի ճակատագրի հարցում, և նրանք երկուսն էլ ընդունակ են ընդդիմախոսելու Փաշինյանին Արցախի հարցում:
Իրականում այս ամենից շինծու շոուի հոտ է փչում:
Մասնավորապես՝ նույն Մանվել Գրիգորյանի համար սահմանված գրավը խորհրդավոր պայմաններում ու մի քանի օրում 20 մլն-ից 25 մլն-ի հասցնելն ու նրա ազատ արձակումը, հետո կրկին փողոցի վարձու լամուկների պահանջով նրան ձերբակալելը (վարձու ցուցարարներն ակնհայտորեն հովանավորվում են Գրիգորյանի դեմ ատամ ունեցողների կողմից , որոնց նպատակն է, մասնավորապես, նույն ԵԿՄ-ում Մանվել Գրիգորյանի ունեցած ազդեցության չեզոքացումը նաև), մինչ այդ էլ «Իմ Քայլից» պատգամավոր Հայկ Սարգսյանի «խաղաղասիրական» կոչերն ու ցուցարարներին ուղղված վստահեցումները, որ փողոց փակելու անհրաժեշտություն չի լինի և Գրիգորյանը կկալանավորվի (մեծ հարց է, թե ինչպես է Նիկոլի ախրանիկից պատգամավոր դարձածը նախապես իրազեկված եղել դատարանի կայացնելիք վճռի մասին, և արդյոք դա չի՞ հուշում, որ իրականում գործ ունենք քաղաքական պատվերի, այլ ոչ թե անաչառ արդարադատության հետ…), հասարակությանը կեղծ օրակարգ պարտադրելը և այլ նիկոլական կապիկություններ վկայում են, որ իշխանությունների նպատակը կայանում է մեկ բանում. ցանկանում են լռեցնել ցանկացած ընդդիմախոսություն, բացառել առողջ քննադատությունն երկրի ներսում, որ ինչ ուզենան՝ անեն, ոնց ուզենան՝ վարվեն:
Հարց է առաջանում՝ ինչո՞ւ են նոր իշխանություններն այս աստիճան հուզված, ինչո՞ւ են տվայտված, ինչո՞ւ են ընկել հերոս մարդկանց հետևից, արդյոք տեղի ունեցողը կապված չէ՞ նույն արցախյան խնդրի հետ, արդյոք այս ամենով նույն Փաշինյանն ու իր թիմը չե՞ն ցանկանում առաջիկա զիջումների համար պարարտ հող ստեղծել ու անթույլատրելի, պարտվողական վարք ցուցաբերել բանակցությունների սեղանի շուրջ:
Վերջիվերջո, ինչպես ոչ վաղ անցյալի դառը փորձն է հուշում (խոսքը դեռևս առաջին նախագահի ժամանակների մասին է), Հայաստանում տեղի ուենցող արտակարգ դեպքերն ու խժդժությունները շատանում են հատկապես արցախյան ճակատում ընթացող ճակատագրական գործընթացների ժամանակ՝ հանգեցնելով անդառնալի հետևանքների:
Ինչ վերաբերում է այս ամենի համապատկերին վարչապետ Փաշինյանի դավոսյան այցին, ապա պետք է խոստովանել, որ այն իսկական խայտառակության է վերածվել: Նա այնտեղից ակնհայտորեն ձեռնունայն է վերադարձել՝ այդպես էլ չստանալով ոչ մի լումա ու ոչ մի ներդրումային լուրջ ծրագիր, այլ՝ միայն խայտառակություն:
Անհասկանալի է, թե ինչ երեսով է հանդիպում Ալիևի հետ, մի դեպքում, երբ Հայաստանում Արցախի հերոսների են ստորացնում, բանտարկում:
Ի՞նչ է ակնարկում այս ամենով Փաշինյանն «կիրթ անձնավարությանը» և կամ արդյոք Դավոս մեկնելով՝ չի՞ փորձում խուսափել գեներալ Մանվել Գրիգորյանի ճակատագրի հանդեպ ունեցած իր բաժին պատասխանատվությունից:
Կարծում ենք՝ պատասխանն առավել քան ակնհայտ է…
Այլևս կասկած չկա, որ այս ողջ պատմությունը, այս համազգային խայտառակությունը վերջում հանգելու է մեկ բանի. տակը մնալու է Փաշինյանի ու նրա թիմի՝ պետության միջոցների հաշվին պարարտացումն ու մարդկանց միմյանց դեմ դուրս բերելը, թշնամացնելը:
Անվիճելի է, որ թե՛ Մանվել Գրիգորյանի ու թե՛ Ռոբերտ Քոչարյանի դեմ հարուցված գործերն անհիմն են, ու եթե նրանց դատապաշտպանները որոշեն դիմել ՄԻԵԴ (Մանվել Գրիգորյանը հրաժարվել է Հայաստանի Հանրապետությանը դատի տալուց՝ չնայած կան բոլոր հիմքերը), ապա Փաշինյանի դիմակը մեկ օրում պատռվելու է, ու կեղտը ջրի երես է դուրս գալու՝ խայտառակելով այն ազգադավ դավադրությունը, «վենդետան» որ «հեղափոխականները» հյուսել են Հայաստանի պետականության ու ազգի հերոսների դեմ՝ փաստացի բավարարելով «կիրթ մարդու» պահանջմուքներն ու նրան հրճվանք պարգևելու:
Մինչդեռ՝ հայրենիք ենք կորցնում:

Լոս Անջելեսում տեղի է ունենալու ավտոերթ՝ ի աջակցություն Վարդան Ղուկասյանի

Ի՞նչ է կատարվել դատարանում, հանդիպում Վ․ Ղուկասյանի հետ, վերջնաժամկետ բանկերին, սպասելի հետևանքներ

Վարչապետի խոսնակին խորհուրդ եմ տալիս` թռիր, նոր հոպ ասա. ԴՕԿ կուսակցության անդամ

ԲԱՆՍԱՐԿՈւԹՅՈւՆԸ՝ ՔԱՂԱՔԱԿԱՆՈւԹՅՈւՆ ՉԷ.Միհրդատ Ռոստոմի Մադաթյան

Աբսուրդ. մակարդակից խոսում է մեկը, ով ուղտի գործառույթ է իր վրա վերցրել

Վարդան Ղուկասյանի նկատմամբ փորձ է արվում իրականացնել քաղաքական հաշվեհարդար․ Լևոն Բաղդասարյան

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ. Ամերիկայի Միացյալ նահանգներն է այն միակ վայրը, որտեղ կարող է երաշխավորվել Վարդան Ղուկասյանի անվտանգությունը

Փաստաբան Լևոն Բաղդասարյանի հայտարարությունը Վարդան Ղուկասյանի մասին

Մանվել Գրիգորյանին մեղադրող դատախազը որոշում կկայացնի դատարանում. «Ժողովուրդ»

Ռուբեն Վարդանյանի հարցը մտնում է նոր փուլ. Փաշինյանը կարձագանքի՞ Նուբար Աֆեյանի կոչին

Մարդկային այս տեսակը քանդեց հայի տունը

Էս «Զեռկալօ Կլուբ»-ին հիշեցրեք, որ ՄԱՆՎԵԼՆ առաջին ՀԵՐՈՍ քաղբանտարկյալն է եղել...Mesrop Musaelyan

SOS. Վարդան Ղուկասյանի կյանքը լրջագույնս վտանգված է

Արփինե Սարգսյանը Փաշինյանին ազդակնե՞ր է հղում, թե՞ խոսում է առանց հետին մտքի

Ռոբերտ Քոչարյանն այն նախագահն էր, ում հետ պատվարժանորեն հաշվի էր նստում ամբողջ միջազգային հանրությունը՝ ներառյալ թշնամին

ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՆ ՔՐԵԱԿԱՆ ՀԵՏԱՊՆԴՄԱՆ Է ԵՆԹԱՐԿՎՈՒՄ ԱՊՕՐԻՆԻ, ԵՆԹԱԴՐԱԲԱՐ՝ «ՊԱՏՎԵՐՈՎ»

ՔՊ-ում արցախցիներին հայ չե՞ն համարում

«Ժողովուրդ». ՔՊ-ում լուռ դժգոհություն է հասունացել Ալեն Սիմոնյանի թքելու և Սամվելին խոշտանգելու դեպքերով

Եթե սա տեղի ուենա, ապա Ոստիկանության վրա պետք է խաչ քաշել

«ԴՕԿ» կուսակցության պատվավոր նախագահ Վարդան Ղուկասյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է

Ադրբեջանի «տրոյալկան ձին»

Նիկոլ Փաշինյանը ստեղծում է Հայաստանի անտիպոդը

Գաղափարախոսների ու պրակտիկ մարդկանց մասին

Ախուրյանցի Անոն պաշտոնատար անձանց հավաքական կերպարն է


