- 2025-03-11 13:30:00Ինչու հետաձգվեց Վարդան Ղուկասյանի գործով նիստը եւ ԱՄՆ-ի փաստաբանական խմբի վերաբերյալ հնչող քննադատությունների մասին
- 2025-03-10 21:45:00Ի՞նչ է կատարվել դատարանում, հանդիպում Վ․ Ղուկասյանի հետ, վերջնաժամկետ բանկերին, սպասելի հետևանքներ
- 2025-03-07 19:09:00Լաս Վեգասի հայտնի KLAS 8 News հեռուստակայանի արձագանքը Վարդան Ղուկասյանի մասին
- 2025-03-07 01:06:00ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
- 2025-02-28 12:55:00Փաստաբան Լևոն Բաղդասարյանի հայտարարությունը Վարդան Ղուկասյանի մասին
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում































Այս հումորը, բան-մանը մի կողմ. հիմա մի շատ կարևոր հարցի շուրջ գրառում պետք է անեմ։ Երևի թե սա իմ կյանքում արված ամենակարևոր գրառումներից մեկն է։
Ես ասել էի, որ տարբեր ճամբարներում էջեր ունեմ ու ժամանակ առ ժամանակ այնտեղ էլ եմ լինում։ Հունվարի 31-ից սկսած հակառակ ճամբարում շատ զզվելի երևույթներ են տեղի ունենում: Ինչ-որ արհեստական ձևով թշնամանք է տարածվում. շատ կազմակերպված և այլանդակ՝ ազգին ոչ հարիր ձևով։
Գիտե՞ք՝ մի բան է անհատին կամ նրա քաղաքական թիմին վարկաբեկելը, մեկ այլ բան՝ դա ներկայացնել այնպես, որ հասցեատերը մարդուց վերածվի էթնոսի մի հատվածի։
Ավելի կոնկրետ՝ այսքան գրում եմ ու քննադատում Նիկոլին, բայց երբեք նրան չեմ տվել իջևանցու կերպար, նրան ներկայացնել, որպես իջեւանցի: Միշտ փորձել եմ մերկացնող, կամ թեկուզ վարկաբեկող, ինչ-որ տեղ նաև չափն անցնող գրառումներն այնպես գրել, որ որևէ մի տարածքի բնակչի, որևէ մի բարբառով խոսացող անձի այն չդիպչի, Նիկոլը չներկայացվի որպես ազգի մի հատված։
Նույն բանը՝ թեթև բացառություններով, արվում էր նաև հակառակ ճամբարում. քննադատվում էին Սերժ Սարգսյանը, ՀՀԿ-ն, Ռոբերտ Քոչարյանը, Լիսկան, Դաշնակցությունը և դա ինչ-որ տեղ նորմալ երևույթ է քաղաքականության մեջ, բայց երկու օր է Վիտալի Բալասանյանի հայտարարությունից հետո հայ էթնոսի մի հատվածի՝ մյուսի հասցեին արվող քննադատությունները վեր են ածվել բացահայտ թշնամանքի ու ատելության:
Չեմ ցանկանում այդ գրառումներից մի քանիսը (հարյուր հազարից ավելի) ներկայացնել և խորհուրդ էլ չեմ տա որ ուրիշներն անեն։ Դրանք այնպիսի զզվելի ու սարսափազդու գրառումներ են, որ մի պահ ինքս ինձանից զզվեցի և փոշմանեցի, որ ես հայ եմ։
Այդ հարյուր հազարավոր գրառումներից նույնիսկ մի քանիսը կարդալով՝ հասկանալի է դառնում, որ գործ ունենք ո՛չ թե մարդկանց անձնական էմոցիաների արտահայտման հետ, այլ կազմակերպված՝ ինչ-որ մի կետից եկող արցախահայության դեմ ատելություն սերմանելու հատուկ մշակված ծրագրի հետ։
Ու՞մ է ձեռնտու հայաստանցուն արցախցու հետ թշնամացնելը, ակնհայտ է, որ կա նման միտում ու դա արվում է լկտիաբար։
Ես առաջիններից մեկն եմ եղել, որ քննադատել եմ Վիտոյին՝ կապելով նրան Սասնա Ծռերի գործի հետ, ու շատ կոպիտ՝ ինչ-որ տեղ նաև չափն անցնող վիրավորանքներ հասցրեցի, բայց ոչ ավելին։ Բայց այսօր տեսնում ենք, որ Վիտոյին տվել են արցախցու հավաքական կերպար և ատելություն են սերմանում այդ կերպարի հանդեպ:
Չեք հավատա, բայց շատ սարսափելի գրառումներ են արվում ու մեղադրանքներ հնչում: Շրջանառվում է, որ ապրիլյան քառօրյային արցախցի հրամանատարները տեղյակ են եղել ազերների դիվերսիայի մասին ու թույլ են տվել, որ դրանք մտնեն հայաստանցի զինվորներին սպանեն, ու շատ նմանատիպ ստոր մեղադրանքները։
Իրավիճակը գնալով բարդանում է. հայ ժողովրդի երկու հատվածների միջև թշնամանքն օր-օրի ավելանում է, չհաշված այն, որ արհեստական էլ ավելացնում են։
Ես, որպես հայաստանցի հայ չեմ կարող սրան անտարբեր նայել:
Իրավիճակն ավելի է լրջանում երբ տեսնում ենք, որ նման գրառումներ սկսել եմ անել նաև մշտապես չեզոք դիրք ունեցող հայաստանցիները, բայց առավել սարսափելին այն է, որ նման գրառումներ ոչ թե անում են ֆեյքերը, կամ բացահայտ նիկոլականները, այլ բոլորը՝ սկսած բանվորից ու գյուղացուց, վերջացրած զինվորականով ու ոստիկանով, ընդհուպ նաև մեծ թվով մտավորականներ, որոնց խոսքը կշիռ ունի։
Սա շատ վտանգավոր ու ցավոտ իրողություն է, որը պետք է կանխել:
Հավատացնում եմ՝ ևս երկու ամիս այսպիսի թշնամանքի քարոզչություն և այլևս ոչինչ հնարավոր չի լինի անել…
Հ. Գ. ... ծնունդներ, Վիտոյին բան ունեք ասելու՝ ասեք, ինչու՞ եք նրան Արցախի հավաքական կերպար ներկայացնում։
Ի՞նչ կապ ունի շարքային արցախցին նրա հետ:
Ինչու՞ եք մեր ժողովրդին պառակտում, բաժանում թեւերի:

Ի՞նչ է կատարվել դատարանում, հանդիպում Վ․ Ղուկասյանի հետ, վերջնաժամկետ բանկերին, սպասելի հետևանքներ

Վարչապետի խոսնակին խորհուրդ եմ տալիս` թռիր, նոր հոպ ասա. ԴՕԿ կուսակցության անդամ

ԲԱՆՍԱՐԿՈւԹՅՈւՆԸ՝ ՔԱՂԱՔԱԿԱՆՈւԹՅՈւՆ ՉԷ.Միհրդատ Ռոստոմի Մադաթյան

Աբսուրդ. մակարդակից խոսում է մեկը, ով ուղտի գործառույթ է իր վրա վերցրել

Վարդան Ղուկասյանի նկատմամբ փորձ է արվում իրականացնել քաղաքական հաշվեհարդար․ Լևոն Բաղդասարյան

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ. Ամերիկայի Միացյալ նահանգներն է այն միակ վայրը, որտեղ կարող է երաշխավորվել Վարդան Ղուկասյանի անվտանգությունը

Փաստաբան Լևոն Բաղդասարյանի հայտարարությունը Վարդան Ղուկասյանի մասին

Մանվել Գրիգորյանին մեղադրող դատախազը որոշում կկայացնի դատարանում. «Ժողովուրդ»

Ռուբեն Վարդանյանի հարցը մտնում է նոր փուլ. Փաշինյանը կարձագանքի՞ Նուբար Աֆեյանի կոչին

Մարդկային այս տեսակը քանդեց հայի տունը

Էս «Զեռկալօ Կլուբ»-ին հիշեցրեք, որ ՄԱՆՎԵԼՆ առաջին ՀԵՐՈՍ քաղբանտարկյալն է եղել...Mesrop Musaelyan

SOS. Վարդան Ղուկասյանի կյանքը լրջագույնս վտանգված է

Արփինե Սարգսյանը Փաշինյանին ազդակնե՞ր է հղում, թե՞ խոսում է առանց հետին մտքի

Ռոբերտ Քոչարյանն այն նախագահն էր, ում հետ պատվարժանորեն հաշվի էր նստում ամբողջ միջազգային հանրությունը՝ ներառյալ թշնամին

ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՆ ՔՐԵԱԿԱՆ ՀԵՏԱՊՆԴՄԱՆ Է ԵՆԹԱՐԿՎՈՒՄ ԱՊՕՐԻՆԻ, ԵՆԹԱԴՐԱԲԱՐ՝ «ՊԱՏՎԵՐՈՎ»

ՔՊ-ում արցախցիներին հայ չե՞ն համարում

«Ժողովուրդ». ՔՊ-ում լուռ դժգոհություն է հասունացել Ալեն Սիմոնյանի թքելու և Սամվելին խոշտանգելու դեպքերով

Եթե սա տեղի ուենա, ապա Ոստիկանության վրա պետք է խաչ քաշել

«ԴՕԿ» կուսակցության պատվավոր նախագահ Վարդան Ղուկասյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է

Ադրբեջանի «տրոյալկան ձին»

Նիկոլ Փաշինյանը ստեղծում է Հայաստանի անտիպոդը

Գաղափարախոսների ու պրակտիկ մարդկանց մասին

Ախուրյանցի Անոն պաշտոնատար անձանց հավաքական կերպարն է

Մարիամ Վահանյանի բացահայտումը՝ Վարդան Ղուկասյան մարդու մասին


