- 2025-03-12 14:59:00Աննա Վարդապետյանը միջնորդել է Հովիկ Աղազարյանին զրկել պատգամավորական անձեռնմխելիությունից
- 2025-03-12 14:20:00Լոս Անջելեսում տեղի է ունենալու ավտոերթ՝ ի աջակցություն Վարդան Ղուկասյանի
- 2025-03-11 15:18:00Free Vardan Ghukasyan he is Julian Assange of Armenia. Andranik Margaryan
- 2025-03-11 13:30:00Ինչու հետաձգվեց Վարդան Ղուկասյանի գործով նիստը եւ ԱՄՆ-ի փաստաբանական խմբի վերաբերյալ հնչող քննադատությունների մասին
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում































Գերմանիա կատարած պաշտոնական այցի շրջանակներում Փաշինյանը, հավատարիմ իր ոճին, գերմանացի գործարարների ու կարևոր բիզնես շրջանակների ներկայացուցիչների առաջ ունեցած ելույթում կոչ է արել գալ Հայաստան ու ներդրումներ անել: Նա կրկնել է իր հայտնի ասելուկը՝ «հարստացե՛ք ու հարստացրե՛ք»:
Իհարկե, որոշ խոստումներ Փաշինանին հաջողվել է կորզել գերմանացիներից, սակայն ակնհայտ է, որ հեղափոխականների խոստացած տնտեսական հեղափոխությունը Հայաստանում այդպես էլ կյանքի չի կոչվելու, որքան էլ Փաշինյանը այս կամ այն երկրում հանդես գա արդեն շուտասելուկի վերածված կոչերով:
Բանն այն է, որ Հայաստանը հեղափոխությունից հետո առավել ևս կորցրել է իր ներդրումային գրավչությունը, որի ամենավառ ապացույցներից կապիտալի արտահոսքի ծավալների մեծացումն է: Ավելին՝ Փաշինյանի իշխանության օրոք այդ գրավչությունն է՛լ ավելի է նվազել՝ հատկապես երկրում անվերջանալի թվացող սոցիալ-քաղաքական ցնցումների պատճառով:
Ի՞նչը թույլ կտար Հայաստանին այդ թվում և արտաքին ներդրումների օգնությամբ դուրս գալ տնտեսական ճահճից, տնտեսության սայլը տեղից շարժել:
Ակնհայտ է, որ զուտ օբյեկտիվորեն երկիրը զերծ է գրավիչ լինելու հեռանկարից: Հարկային դաշտի՝ արդեն իսկ կասկածելի բնույթ կրող բարեփոխումներն այդպես էլ կյանքի չեն կոչվում (ասվում է, որ դրանք ներդրվելու են 2020-ի հունվարից ոչ շուտ), դրամի փոխարժեքը շարունակում է ամերիկյան արժույթի նկատմամբ անհիմն բարձր մնալ, իսկ բիզնեսի լեգալացման ու տնտեսական ամնիստիայի մասին առհասարակ խոսք էլ չկա: Խոշոր բիզնեսն ու դրա տերերն այսօր Հայաստանում հայտնվել են խոցելի վիճակում, ու շատերն, ահը սրտներին, սպասում են, թե երբ է իրենց դուռը թակելու Վանեցյան Արթուրը: Դե իսկ հետզհետե իրական դարձող պատերազմի հեռանկարի, բացակայող կոմունիկացիաների և այլ օբյեկտիվ բնույթի խնդիրների մասին չենք էլ խոսում:
Երկրում հաստատված է քաղաքական «վենդետայի» մթնոլորտ, ու ոչ ոք չունի երաշխիք, թե ինչ կարող է լինել իր կամ իր ընտանիքի հետ վաղը կամ մեկ շաբաթ հետո:
Այս իմաստով բավական խոսուն իրավիճակ է ստեղծվել նույն երկրորրդ նախագահի ու նրա ընտանիքի շուրջ: Փետրվարի 1-ին արդեն հեռուստաաստղի վերածված Վանեցյանը հայտարարել էր, որ Քոչարյանի ընտանիքին պատկանող բիզնեսների առնչությամբ քրեական գործ է հարուցված, քննությունն ընթանում է, և ԱԱԾ քննչական կառույցը շուտով հայտարարություն կանի:
Այսինքն՝ տեսնելով, որ «Մարտի 1»-ի գործը մարդու վրա կարելով՝ չեն կարող հեռուն գնալ, հիմա էլ որոշել են ընտանիքին կպնել, մարդկանց հանել հանցագործ:
Միայն Ռոբերտ Քոչարյանի ու Մանվել Գրիգորյանի շուրջ ընթացող իրավական անհեթեթ պրոցեսները բավարար կլինեն, որպեսզի ցանկացած սթափ մտածող եվրոպացի Հայաստանում ներդրում անելուց առաջ առնվազը յոթ անգամ մտածի ու փոշմանի. երկրում փաստացի իրավական բարդակ է, չկա դատարան ու իրավունք, իսկ միակ չափանիշ դարձել են փողոցն ու այնտեղ պատվերով ցույցեր անող անթրաշները: Այնինչ բիզնեսի համար կարևորագույն նախապայման համարվում է տվյալ երկրի դատաիրավական համակարգի կայացվածության մակադակը, դատարանների գոյությունն ու չգոյությունը:
Անցումային արդարադատությամբ առաջորդվող երկրում որևիցե իրական տնտեսական առաջընթաց գրանցվել չի կարող՝ է՛լ չասած լուրջ օտարերկրյա ներդրումների հաշվին տնտեսություն զարգացնելու մասին:
Այնպես որ՝ Փաշինյանի՝ Գերմանիա կատարած այցն, ինչպես և դրան նախորդած գրեթե բոլոր օտարերկրյա այցելությունները փիառի ժանրից են, ներքին սպառմանը միտված միջոցառումներ, որոնց նպատակը բնակչության դյուրահավատ հատվածի «աչքերին թոզ փչելն» ու անտեղի հույսով անելն է, մինչև Ղարաբաղի հարցը հորով-մորով կանեն: Հետո ինչ ուզում է՝ լինի:

Լոս Անջելեսում տեղի է ունենալու ավտոերթ՝ ի աջակցություն Վարդան Ղուկասյանի

Ի՞նչ է կատարվել դատարանում, հանդիպում Վ․ Ղուկասյանի հետ, վերջնաժամկետ բանկերին, սպասելի հետևանքներ

Վարչապետի խոսնակին խորհուրդ եմ տալիս` թռիր, նոր հոպ ասա. ԴՕԿ կուսակցության անդամ

ԲԱՆՍԱՐԿՈւԹՅՈւՆԸ՝ ՔԱՂԱՔԱԿԱՆՈւԹՅՈւՆ ՉԷ.Միհրդատ Ռոստոմի Մադաթյան

Աբսուրդ. մակարդակից խոսում է մեկը, ով ուղտի գործառույթ է իր վրա վերցրել

Վարդան Ղուկասյանի նկատմամբ փորձ է արվում իրականացնել քաղաքական հաշվեհարդար․ Լևոն Բաղդասարյան

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ. Ամերիկայի Միացյալ նահանգներն է այն միակ վայրը, որտեղ կարող է երաշխավորվել Վարդան Ղուկասյանի անվտանգությունը

Փաստաբան Լևոն Բաղդասարյանի հայտարարությունը Վարդան Ղուկասյանի մասին

Մանվել Գրիգորյանին մեղադրող դատախազը որոշում կկայացնի դատարանում. «Ժողովուրդ»

Ռուբեն Վարդանյանի հարցը մտնում է նոր փուլ. Փաշինյանը կարձագանքի՞ Նուբար Աֆեյանի կոչին

Մարդկային այս տեսակը քանդեց հայի տունը

Էս «Զեռկալօ Կլուբ»-ին հիշեցրեք, որ ՄԱՆՎԵԼՆ առաջին ՀԵՐՈՍ քաղբանտարկյալն է եղել...Mesrop Musaelyan

SOS. Վարդան Ղուկասյանի կյանքը լրջագույնս վտանգված է

Արփինե Սարգսյանը Փաշինյանին ազդակնե՞ր է հղում, թե՞ խոսում է առանց հետին մտքի

Ռոբերտ Քոչարյանն այն նախագահն էր, ում հետ պատվարժանորեն հաշվի էր նստում ամբողջ միջազգային հանրությունը՝ ներառյալ թշնամին

ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՆ ՔՐԵԱԿԱՆ ՀԵՏԱՊՆԴՄԱՆ Է ԵՆԹԱՐԿՎՈՒՄ ԱՊՕՐԻՆԻ, ԵՆԹԱԴՐԱԲԱՐ՝ «ՊԱՏՎԵՐՈՎ»

ՔՊ-ում արցախցիներին հայ չե՞ն համարում

«Ժողովուրդ». ՔՊ-ում լուռ դժգոհություն է հասունացել Ալեն Սիմոնյանի թքելու և Սամվելին խոշտանգելու դեպքերով

Եթե սա տեղի ուենա, ապա Ոստիկանության վրա պետք է խաչ քաշել

«ԴՕԿ» կուսակցության պատվավոր նախագահ Վարդան Ղուկասյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է

Ադրբեջանի «տրոյալկան ձին»

Նիկոլ Փաշինյանը ստեղծում է Հայաստանի անտիպոդը

Գաղափարախոսների ու պրակտիկ մարդկանց մասին

Ախուրյանցի Անոն պաշտոնատար անձանց հավաքական կերպարն է


