- 2025-03-12 14:59:00Աննա Վարդապետյանը միջնորդել է Հովիկ Աղազարյանին զրկել պատգամավորական անձեռնմխելիությունից
- 2025-03-12 14:20:00Լոս Անջելեսում տեղի է ունենալու ավտոերթ՝ ի աջակցություն Վարդան Ղուկասյանի
- 2025-03-11 15:18:00Free Vardan Ghukasyan he is Julian Assange of Armenia. Andranik Margaryan
- 2025-03-11 13:30:00Ինչու հետաձգվեց Վարդան Ղուկասյանի գործով նիստը եւ ԱՄՆ-ի փաստաբանական խմբի վերաբերյալ հնչող քննադատությունների մասին
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում































Մամուլի և խոսքի ազատությունը սահմանափակելու կոչեր են հնչում իշխանական ճամբարից եւ ամենից ակտիվն այս հարցում «Իմ քայլը» իշխանական դաշինքի պատգամավորներն են, մանավանդ՝ նախկին լրագրողները եւ նրանց մեջ առանձնանում է Հանրային հեռուստատեսության լրատվականի նախկին ղեկավար Վահագն Թևոսյանը։
Ո՞վ է Վահագն Թևոսյանը՝ կհարցնի հետաքրքրասեր ընթերցողը։
Տարիներ առաջ նա աշխատել է «Հայկական ժամանակ» օրաթերթում, այժմ էլ նրա կինը՝ Լուսինե Բարսեղյանն է աշխատում այնտեղ։ Հետո կյանքի բերումով Վահագն Թևոսյանը հայտնվել է «միշիկական» լրատվամիջոցներում՝ «Արարատ», «Արմնյուզ» հեռուստաընկերություններում, դրանից հետո ՀՀԿ-ի «Արարատ» հեռուստաընկերությունում էր խմբագիր աշխատում։ Հեղափոխությունից հետո նա սահուն անցում կատարեց դեպի նիկոլական ճամբար եւ հանգրվանեց սկզբում Աննա Հակոբյանի «Իմ Քայլը» հիմնադրամում, իսկ վերջում՝ ԱԺ պատգամավորի մանդատ ստացավ։
Մենք փորձեցինք նրա մասին լրացուցիչ տեղեկատվություն ստանալ համացանցից և երբ «Գուգլում» գրեցինք Վահագն Թևոսյան անուն ազգանունը, մի ուշագրավ նյութ հայտնվեց մեր ձեռքի տակ՝ «Դատալեքս» կայքից։
Պարզվում է՝ մամուլի դաշտը «կարգավորող» օրինագծեր առաջարկող նախկին լրագրողը ալիմենտներ վճարելուց խուսափող շարքային «հաճախորդ» է։
2011 թվականին նրա նախկին կինը՝ Ա․Ա-ն դիմել է դատարան հայտնելով, որ ինքն ու Թևոսյանը «օրինական կարգով ամուսնալուծվել են 26.05.2006թ.: Համատեղ կյանքի ընթացքում ունեցել են մեկ երեխա` 17.09.1998թ. ծնված, ով ամուսնալուծությունից հետո գտնվում է հայցվորի խնամքի ներքո:
2006թ. մայիսից պատասխանողը չի կատարում իր ծնողական պարտականությունները` խուսափելով երեխային ապրուստի միջոց տրամադրելուց, պատասխանողը նույնիսկ ցանկություն չի հայտնում տեսնել երեխային, երեխայի մասին հոգ տանելու հայցվորի մշտական պահանջների արդյունքում` պատասխանողն ընդամենը 70.000 դրամով համալրել է երեխայի ավանդային հաշիվը, որից 20.000-ը` 26.10.2010թ., 20.000-ը` 19.11.2010թ. և 30.000-ը` 22.12.2010թ.․․» եւ խնդրել է «հօգուտ հայցվորի, որպես նրանց անչափահաս երեխայի ապրուստի միջոց, բռնագանձել ալիմենտ` պատասխանողի ամսական վաստակի և /կամ/ եկամտի 1/4-ի չափով, 2/ պատասխանողից հօգուտ հայցվորի բռնագանձել նաև ալիմենտ դատարան դիմելուն նախորդող երեք տարիների համար, փաստաբանական ծառայությունների դիմաց հայցվորի կողմից վճարված 150.000 դրամը ներառել դատական ծախսերում»:
Դատարան է ներկայացվել պատասխանողի աշխատավայրից փաստաթուղթ, որի համաձայն «պատասխանող Վահագն Թևոսյանն աշխատում է «Արմնյուզ» ՓԲԸ-ում որպես խմբագիր և նրա ամսական աշխատավարձը կազմում է 400.000 ՀՀ դրամ»:
Գործը քննվել է պատասխանողի բացակայությամբ և հայցվորի պահանջը բավարարվել է մասնակիորեն՝ չի բավարարվել նախորդ երեք տարվա չվճարված ալիմենտը գանձելու պահանջը, քանի որ «ալիմենտ հատկացվում է դատարան դիմելու պահից»:
Իսկ գուցե Վահագն Թևոսյանը օրենսդրական նախաձեռնությամբ է հանդես գալիս «մամուլը կարգավորելու» թեմայով, որ սեփական զավակներից հրաժարված, ալիմենտ վճարելու պարտավորությունները չկատարած անձանց հետ կապված հոդվածներ երբեւէ չկարողանա՞ մամուլը հրապարակել և նրանք հանրությանը ներկայանան որպես օրինավոր հայր ու քաղաքացի։
Հ.Գ. Չի բացառվում, որ նրա օրենսդրական նախաձեռնությունը կյանքի կոչվելուց հետո այս հոդվածների նման հոդվածները դիտվեն որպես խոսքի ազատության չարաշահում եւ հեղինակները պատժվեն։

Լոս Անջելեսում տեղի է ունենալու ավտոերթ՝ ի աջակցություն Վարդան Ղուկասյանի

Ի՞նչ է կատարվել դատարանում, հանդիպում Վ․ Ղուկասյանի հետ, վերջնաժամկետ բանկերին, սպասելի հետևանքներ

Վարչապետի խոսնակին խորհուրդ եմ տալիս` թռիր, նոր հոպ ասա. ԴՕԿ կուսակցության անդամ

ԲԱՆՍԱՐԿՈւԹՅՈւՆԸ՝ ՔԱՂԱՔԱԿԱՆՈւԹՅՈւՆ ՉԷ.Միհրդատ Ռոստոմի Մադաթյան

Աբսուրդ. մակարդակից խոսում է մեկը, ով ուղտի գործառույթ է իր վրա վերցրել

Վարդան Ղուկասյանի նկատմամբ փորձ է արվում իրականացնել քաղաքական հաշվեհարդար․ Լևոն Բաղդասարյան

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ. Ամերիկայի Միացյալ նահանգներն է այն միակ վայրը, որտեղ կարող է երաշխավորվել Վարդան Ղուկասյանի անվտանգությունը

Փաստաբան Լևոն Բաղդասարյանի հայտարարությունը Վարդան Ղուկասյանի մասին

Մանվել Գրիգորյանին մեղադրող դատախազը որոշում կկայացնի դատարանում. «Ժողովուրդ»

Ռուբեն Վարդանյանի հարցը մտնում է նոր փուլ. Փաշինյանը կարձագանքի՞ Նուբար Աֆեյանի կոչին

Մարդկային այս տեսակը քանդեց հայի տունը

Էս «Զեռկալօ Կլուբ»-ին հիշեցրեք, որ ՄԱՆՎԵԼՆ առաջին ՀԵՐՈՍ քաղբանտարկյալն է եղել...Mesrop Musaelyan

SOS. Վարդան Ղուկասյանի կյանքը լրջագույնս վտանգված է

Արփինե Սարգսյանը Փաշինյանին ազդակնե՞ր է հղում, թե՞ խոսում է առանց հետին մտքի

Ռոբերտ Քոչարյանն այն նախագահն էր, ում հետ պատվարժանորեն հաշվի էր նստում ամբողջ միջազգային հանրությունը՝ ներառյալ թշնամին

ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՆ ՔՐԵԱԿԱՆ ՀԵՏԱՊՆԴՄԱՆ Է ԵՆԹԱՐԿՎՈՒՄ ԱՊՕՐԻՆԻ, ԵՆԹԱԴՐԱԲԱՐ՝ «ՊԱՏՎԵՐՈՎ»

ՔՊ-ում արցախցիներին հայ չե՞ն համարում

«Ժողովուրդ». ՔՊ-ում լուռ դժգոհություն է հասունացել Ալեն Սիմոնյանի թքելու և Սամվելին խոշտանգելու դեպքերով

Եթե սա տեղի ուենա, ապա Ոստիկանության վրա պետք է խաչ քաշել

«ԴՕԿ» կուսակցության պատվավոր նախագահ Վարդան Ղուկասյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է

Ադրբեջանի «տրոյալկան ձին»

Նիկոլ Փաշինյանը ստեղծում է Հայաստանի անտիպոդը

Գաղափարախոսների ու պրակտիկ մարդկանց մասին

Ախուրյանցի Անոն պաշտոնատար անձանց հավաքական կերպարն է


