- 2025-03-11 13:30:00Ինչու հետաձգվեց Վարդան Ղուկասյանի գործով նիստը եւ ԱՄՆ-ի փաստաբանական խմբի վերաբերյալ հնչող քննադատությունների մասին
- 2025-03-10 21:45:00Ի՞նչ է կատարվել դատարանում, հանդիպում Վ․ Ղուկասյանի հետ, վերջնաժամկետ բանկերին, սպասելի հետևանքներ
- 2025-03-07 19:09:00Լաս Վեգասի հայտնի KLAS 8 News հեռուստակայանի արձագանքը Վարդան Ղուկասյանի մասին
- 2025-03-07 01:06:00ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
- 2025-02-28 12:55:00Փաստաբան Լևոն Բաղդասարյանի հայտարարությունը Վարդան Ղուկասյանի մասին
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում































Գեներալ Մանվել Գրիգորյանի առողջական վիճակը կրկին սրվել է: Փետրվարի 8-ին, Գրիգորյանին Պահակախմբի և ՔԿՀ բժիշկների ուղեկցությամբ տեղափոխել են Նաիրի ԲԿ՝ հետազոտություն անցնելու համար:
Ինչպես հայտնի է, նա ունի կալանքի հետ անհամատեղելի համարվող բազմաթիվ հիվանդություններ (ունի քաղցկեղ, թոքի կեսը չի գործում, շաքարի մակարդակն օրգանիզմում բարձր է և այլն), և առողջական վիճակի սրացման հերթական փուլն, ըստ էության, գլխավորապես պայմանավորված է նրանով, որ չնայած գեներալի պաշտպանների բազմաթիվ կոչերին՝ կալանքը փոխարինելու գրավով, դատարանը նախընտրեց տրվել մի քանի փողոցայինի պատվեր կատարող անմարդկային պահանջներին ու չեղարկեց նախապես կայացված դատական որոշումը՝ 25 մլն դրամ գրավի դիմաց Գրիգորյանին ազատ արձակելու մասին:
Իրավիճակն իրականում առավել քան ողբերգական է, իսկ ավելի ճիշտ՝անբարոյական: Թվում էր՝ մի քանի շաբաթ ազատության մեջ անցկացրած գեներալի առողջական վիճակը բարելավված կլինի, սակայն, փաստորեն, փետրվարի 8-ը ցույց տվեց, որ վիճակն իսկապես սոսկալի է, և կալանքի տակ անցկացնելիք ևս մի քանի օրը կարող է իսկապես ճակատագրական հետևանքների հանգեցնել՝ հղի ամենողբերգական երանգներով:
Ի՞նչ պատասխան են հանրությանն տալու իրավիճակի պատասխանատուներն, եթե հանկարծ, Աստված մի արասցե, գեներալին բան պատահի: Ինչպե՞ս են արդարանալու, ի՞նչ ձևակերպումներ են մոգոնելու՝ արդարացնելու այն լկտի քաղաքականությունը, որ իշխանությունների կողմից տարվում է հատկապես արդարադատության բնագավառում, երբ ակնհայտ ընտրովի մոտեցում է ցուցաբերվում, երբ «վենդետայի» զոհեր են դառնում Արցախի հերոսներ, հայրենիքի առաջ անգնահատելի վաստակ ունեցող մարդիկ:
Ակնհայտ է, չէ՞, թե ինչ նպատակով Մանվել Գրիգորյանին այդպես էլ ազատություն չեն շնորհում. ակնբախ է, որ նպատակ ունեն մարդուն օրենքով լիկվիդացնելու, բայց այնպես, որ դրանից հետո ոչ ոք պատասխանատվություն չկրի, մեղավորներ հնարավոր չլինի գտնել: Իբր պետությունն ի՞նչ անի, որ մարդը վատառողջ է, պետւթյունն ընդամենն իր գործառույթներն է իրականցնում, արդարություն հաստատում և այլլ, և այլն: Ահա այս ամենի հիմքում դրված տրամբանությունը:
Ակնհայտ է, սակայն, որ նման ճամարտակություններով անհնար է լինելու մարդկանց «աչքերին թոզ փչելն» ու իրականության խեղաթյուրումը, քանի որ ոչ ոք հացի տեղ խոտ չի ուտում:
Այնպես որ՝ Մանվել Գրիգորյանի համար բարոյաիրավական ողջ պատասխանատվությունն այժմ Փաշինյանի ու փաշինյանականների ուսերին է, և միայն նորաթուխ քաղաքական վերնախավն է պատասխանատու լինելու գեներալի ճակատագրի համար:
Սա, թերևս, որպես անհերքելի իրողության պարզ արձանագրում:

Ի՞նչ է կատարվել դատարանում, հանդիպում Վ․ Ղուկասյանի հետ, վերջնաժամկետ բանկերին, սպասելի հետևանքներ

Վարչապետի խոսնակին խորհուրդ եմ տալիս` թռիր, նոր հոպ ասա. ԴՕԿ կուսակցության անդամ

ԲԱՆՍԱՐԿՈւԹՅՈւՆԸ՝ ՔԱՂԱՔԱԿԱՆՈւԹՅՈւՆ ՉԷ.Միհրդատ Ռոստոմի Մադաթյան

Աբսուրդ. մակարդակից խոսում է մեկը, ով ուղտի գործառույթ է իր վրա վերցրել

Վարդան Ղուկասյանի նկատմամբ փորձ է արվում իրականացնել քաղաքական հաշվեհարդար․ Լևոն Բաղդասարյան

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ. Ամերիկայի Միացյալ նահանգներն է այն միակ վայրը, որտեղ կարող է երաշխավորվել Վարդան Ղուկասյանի անվտանգությունը

Փաստաբան Լևոն Բաղդասարյանի հայտարարությունը Վարդան Ղուկասյանի մասին

Մանվել Գրիգորյանին մեղադրող դատախազը որոշում կկայացնի դատարանում. «Ժողովուրդ»

Ռուբեն Վարդանյանի հարցը մտնում է նոր փուլ. Փաշինյանը կարձագանքի՞ Նուբար Աֆեյանի կոչին

Մարդկային այս տեսակը քանդեց հայի տունը

Էս «Զեռկալօ Կլուբ»-ին հիշեցրեք, որ ՄԱՆՎԵԼՆ առաջին ՀԵՐՈՍ քաղբանտարկյալն է եղել...Mesrop Musaelyan

SOS. Վարդան Ղուկասյանի կյանքը լրջագույնս վտանգված է

Արփինե Սարգսյանը Փաշինյանին ազդակնե՞ր է հղում, թե՞ խոսում է առանց հետին մտքի

Ռոբերտ Քոչարյանն այն նախագահն էր, ում հետ պատվարժանորեն հաշվի էր նստում ամբողջ միջազգային հանրությունը՝ ներառյալ թշնամին

ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՆ ՔՐԵԱԿԱՆ ՀԵՏԱՊՆԴՄԱՆ Է ԵՆԹԱՐԿՎՈՒՄ ԱՊՕՐԻՆԻ, ԵՆԹԱԴՐԱԲԱՐ՝ «ՊԱՏՎԵՐՈՎ»

ՔՊ-ում արցախցիներին հայ չե՞ն համարում

«Ժողովուրդ». ՔՊ-ում լուռ դժգոհություն է հասունացել Ալեն Սիմոնյանի թքելու և Սամվելին խոշտանգելու դեպքերով

Եթե սա տեղի ուենա, ապա Ոստիկանության վրա պետք է խաչ քաշել

«ԴՕԿ» կուսակցության պատվավոր նախագահ Վարդան Ղուկասյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է

Ադրբեջանի «տրոյալկան ձին»

Նիկոլ Փաշինյանը ստեղծում է Հայաստանի անտիպոդը

Գաղափարախոսների ու պրակտիկ մարդկանց մասին

Ախուրյանցի Անոն պաշտոնատար անձանց հավաքական կերպարն է

Մարիամ Վահանյանի բացահայտումը՝ Վարդան Ղուկասյան մարդու մասին


