- 2025-03-11 13:30:00Ինչու հետաձգվեց Վարդան Ղուկասյանի գործով նիստը եւ ԱՄՆ-ի փաստաբանական խմբի վերաբերյալ հնչող քննադատությունների մասին
- 2025-03-10 21:45:00Ի՞նչ է կատարվել դատարանում, հանդիպում Վ․ Ղուկասյանի հետ, վերջնաժամկետ բանկերին, սպասելի հետևանքներ
- 2025-03-07 19:09:00Լաս Վեգասի հայտնի KLAS 8 News հեռուստակայանի արձագանքը Վարդան Ղուկասյանի մասին
- 2025-03-07 01:06:00ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
- 2025-02-28 12:55:00Փաստաբան Լևոն Բաղդասարյանի հայտարարությունը Վարդան Ղուկասյանի մասին
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում































Նիկոլ Փաշինյանի հայտնի խորհրդարանական ելույթում հնչած որոշ «ոսկեղենիկ» մտքեր շարունակում են հասարակության մեջ լայն քննարկման թեմա մնալ, ու որքան էլ վարչապետը փորձեր սեփական թեզերին ավելի ընկալելի իմաստ ու բովանդակություն հաղորդել, դրանք մեկնաբանել սեփական կենսափիլիսփոյության տեսանկյունից, շատերի համար այլևս հասկանալի է, որ աղքատությունը ընդամենը հոգեբանական բարդույթ համարող Փաշինյանի ղեկավարման տարիներն այդքան էլ դյուրամարս չեն լինելու:
Փորձելով շտկել սեփական առաջնորդի «լյապերը»՝ Փաշինյանի հեղափոխական թիմի առանձին ներկայացուցիչներ, առիթը բաց չթողնելով, շարունակում են սեփական մեկնաբանություններով համեմել շեֆի սկանդալային արտահայտություններն ու ինչ-որ կերպ փրկել նրա դեմքը:
Եվ ահա «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վարազդատ Կարապետյանը փորձել է սեփական մեկնաբանությունը տալ Փաշինյանի դարակազմիկ թեզերին ու հայտարարել. «Երբ մենք ասում ենք՝ հեղափոխություն, նկատի ունենք, որ կապիտալը, փողը չի առաջնային գործոնը, այլ մարդու ստեղծարար ունակությունը: Մենք փոխում ենք աշխարհում դրվածքը տնտեսության զարգացման: Փողը չպետք է թելադրի, թե մենք որտեղ անենք, ինչ անենք, ինչի համար անենք: Էական չի՝ տնտեսական աճը 5 տոկոս կլինի, թե մինուս 10, որովհետեւ մեր նպատակը մարդու զարգացումն է»:
Այս անհասկանալի արտահայտությունների կույտը, որն, ըստ էության, ոչինչ չեն բացատրում, խճճում լսողի միտքը, ասվում են մի ուժի ներկայացուցչի կողմից, որի առաջնորդն ընդամենը մի քանի ամիս առաջ հրապարակներից հայտարարում էր, որ իշխանությունը վերցնելուց հետո անմիջապես ձեռնամուխ է լինելու թալանված ազգային հարստության վերադարձմանն ու տնտեսական հրաշքի իրականացմանը. մարդը Հայաստանը դրախտ էր սարքում:
Այնինչ, այսօր, Վարազդատ Կարապետյանն, ում, ի դեպ, Փաշինյանն ակնհայտորեն օժտել է «նոր» Հայաստանում հասարակական կարծիք ձևավորողի գործառույթներով (այս գործչին հաճախ կարելի է տարբեր ԶԼՄ-ներով տեսնել ու լսել), ասում է, որ կապիտալիստական հասարակարգի պայմաններում, իսկ Հայաստանը հենց նման հասարակարգ է կառուցում, փողն աղբ է, իսկ տնտեսական աճի տեմպերը ոչինչ չնշանակող բաներ: «Օ՛դ կերեք ու ապրեք»՝ ահա «Իմ քայլի» ամենավառ ներկայացուցիչներից մեկի ուղերձն՝ աղքատության ճիրաններում տառապող հասարակությանը: Ճի՞շտ ենք հասկանում, սա՞ է ասում Կարապետյանն, երբ շեշտում է, որ 5-ի ու մինուս 10-ի միջև որևիցե տարբերություն չկա…
Իսկ իրականում այս անհեթեթ մտքերի հետևում մի բան է թաքնված: Իշխանությունները փորձում են իրենց կողմից հեղինակած առաջիկա 5 տարիներին միտված անիմաստ ծրագիրն արդարացնել՝ իրենք իրենց ու հասարակությանը խաբելով, թե մաթեմատիկան, որպես ճշգրիտ գիտություն, սուտ բան է, ու կարևորը ոչ թե իրականությունն է, այլ՝ սուբյեկտիվ վերաբերմունքը դրա նկատմամբ: Թուլացե՛ք, խո՛րը շնչեք ու մեդիտացիյո՛վ զբաղվեք՝ սեփական ուղեղներից հանելու աղքատությունը, և այդժամ բոլորդ կհարստանաք, կերջանկանաք, կյանքում առավելագույն արդյունավետությամբ կինքնադրսևորվեք, կհարստանաք ու կհարստացնեք՝ ահա և ձեզ Հայաստանի զարգացման իշխանական տեսլականը:
Համաձայնե՛ք, որ ավելի անհեթեթ բան դժվար է երևակայել՝ մանավանդ հեղափոխությունից հետո «Լֆիկի» աճող եկամուտների ու դրան զուգահեռ նրա իսկ կողմից վճարվող հարկերի տարօրինակ նվազման ֆոնին…

Ի՞նչ է կատարվել դատարանում, հանդիպում Վ․ Ղուկասյանի հետ, վերջնաժամկետ բանկերին, սպասելի հետևանքներ

Վարչապետի խոսնակին խորհուրդ եմ տալիս` թռիր, նոր հոպ ասա. ԴՕԿ կուսակցության անդամ

ԲԱՆՍԱՐԿՈւԹՅՈւՆԸ՝ ՔԱՂԱՔԱԿԱՆՈւԹՅՈւՆ ՉԷ.Միհրդատ Ռոստոմի Մադաթյան

Աբսուրդ. մակարդակից խոսում է մեկը, ով ուղտի գործառույթ է իր վրա վերցրել

Վարդան Ղուկասյանի նկատմամբ փորձ է արվում իրականացնել քաղաքական հաշվեհարդար․ Լևոն Բաղդասարյան

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ. Ամերիկայի Միացյալ նահանգներն է այն միակ վայրը, որտեղ կարող է երաշխավորվել Վարդան Ղուկասյանի անվտանգությունը

Փաստաբան Լևոն Բաղդասարյանի հայտարարությունը Վարդան Ղուկասյանի մասին

Մանվել Գրիգորյանին մեղադրող դատախազը որոշում կկայացնի դատարանում. «Ժողովուրդ»

Ռուբեն Վարդանյանի հարցը մտնում է նոր փուլ. Փաշինյանը կարձագանքի՞ Նուբար Աֆեյանի կոչին

Մարդկային այս տեսակը քանդեց հայի տունը

Էս «Զեռկալօ Կլուբ»-ին հիշեցրեք, որ ՄԱՆՎԵԼՆ առաջին ՀԵՐՈՍ քաղբանտարկյալն է եղել...Mesrop Musaelyan

SOS. Վարդան Ղուկասյանի կյանքը լրջագույնս վտանգված է

Արփինե Սարգսյանը Փաշինյանին ազդակնե՞ր է հղում, թե՞ խոսում է առանց հետին մտքի

Ռոբերտ Քոչարյանն այն նախագահն էր, ում հետ պատվարժանորեն հաշվի էր նստում ամբողջ միջազգային հանրությունը՝ ներառյալ թշնամին

ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՆ ՔՐԵԱԿԱՆ ՀԵՏԱՊՆԴՄԱՆ Է ԵՆԹԱՐԿՎՈՒՄ ԱՊՕՐԻՆԻ, ԵՆԹԱԴՐԱԲԱՐ՝ «ՊԱՏՎԵՐՈՎ»

ՔՊ-ում արցախցիներին հայ չե՞ն համարում

«Ժողովուրդ». ՔՊ-ում լուռ դժգոհություն է հասունացել Ալեն Սիմոնյանի թքելու և Սամվելին խոշտանգելու դեպքերով

Եթե սա տեղի ուենա, ապա Ոստիկանության վրա պետք է խաչ քաշել

«ԴՕԿ» կուսակցության պատվավոր նախագահ Վարդան Ղուկասյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է

Ադրբեջանի «տրոյալկան ձին»

Նիկոլ Փաշինյանը ստեղծում է Հայաստանի անտիպոդը

Գաղափարախոսների ու պրակտիկ մարդկանց մասին

Ախուրյանցի Անոն պաշտոնատար անձանց հավաքական կերպարն է

Մարիամ Վահանյանի բացահայտումը՝ Վարդան Ղուկասյան մարդու մասին


