- 2025-03-11 13:30:00Ինչու հետաձգվեց Վարդան Ղուկասյանի գործով նիստը եւ ԱՄՆ-ի փաստաբանական խմբի վերաբերյալ հնչող քննադատությունների մասին
- 2025-03-10 21:45:00Ի՞նչ է կատարվել դատարանում, հանդիպում Վ․ Ղուկասյանի հետ, վերջնաժամկետ բանկերին, սպասելի հետևանքներ
- 2025-03-07 19:09:00Լաս Վեգասի հայտնի KLAS 8 News հեռուստակայանի արձագանքը Վարդան Ղուկասյանի մասին
- 2025-03-07 01:06:00ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
- 2025-02-28 12:55:00Փաստաբան Լևոն Բաղդասարյանի հայտարարությունը Վարդան Ղուկասյանի մասին
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում































Մարտակերտցիներիս ուղղված մեր՝ մի շարք ռուսաստանաբնակ հայրենակիցների խոսքն ինձ ուղարկեցին ֆեյսբուքի անձնական նամականիով հենց Ռուսաստանից: Զարմանալի էր, որ բազմաթիվ անճշտություններ հրապարակային են դարձրել՝ անտեղյակ լինելով իրականությանը: Երևի երկար չգրեմ՝ հակադրվելով այն կեղծ փաստարկումներին, որ նշված են այդ նամակում, բայց մի փոքր համեմատություն բավական է, որպեսզի իմ այս պարզ ու շիտակ խոսքով հիշեցնեմ նամակի հեղինակներին, թե որքան անարդար են նրանց անհիմն մեղադրանքները:
Տարիներ առաջ մեկի կեղծարարության արդյունքում ուսուցչուհուս մեղադրեցին, նույնիսկ մանկավարժական խորհրդի թեմա դարձավ, որ ես մի աշակերտի ամեն օր դիտավորյալ «անբավարար» եմ նշանակում օրագրում, իբր նաև խփել էի այդ դեռահասին: Ապացուցելու ջանքեր պետք չէին, երբ այդ աշակերտի օրագիրն անմիջապես վերադասի կողմից ստուգվեց, ու տեսանելի էր, որ կեղծ էր նշված մեղադրանքը: Երբ այդ աշակերտին հարցրի, թե մարմնի ո՞ր մասին եմ խփել, ի զարմանք ինձ՝ ասաց. «Եթե հարցնեն, կասեմ՝ դասարանում իմ ամեն տեղին խփել եք»: Այդ մեկն էլ շատ դյուրին ձևով հերքվեց, երբ դասարանի բոլոր աշակերտները գրավոր բացատրություն գրեցին, որ նման բան չի եղել:
Ինչու՞ գրեցի իմ մանկավարժական գործունեության ընթացքում տեղի ունեցած այս կեղծարարության մասին, որն անմիջապես հերքվեց ու, կարելի է ասել, դաս դարձավ կեղծարարի համար...Երբ երեկ կարդացի հեռուներում ապրող մեր հայրենակիցների ընդվզման, նրանց դժգոհության մասին, հասկացա, որ այստեղից նրանց որոշ մանրամասներ ճիշտ չեն տեղեկացրել ու համեմատության եզրեր գտա այդ նամակում գրված կեղծ փաստարկումների ու ինձ հետ տեղի ունեցած դեպքի միջև:
Հարգելի՛ հայրենակիցներ, կներե՛ք ինձ, բայց որպես Մարտակերտում ապրող մտավորական, ով սերունդ է կրթում և դաստիարակում, որպես այս հող ու ջրին նվիրված անձնավորություն, ով մտահոգ է իր երկրի կյանքով, համարձակվում եմ ասել, որ ձեր բողոքի նամակում գրվածները նման են իմ աշակերտի՝ տարիներ առաջվա հայտնած զրպարտություններին, ով չհասկանալով՝ կատարել է ուրիշի թելադրանքը: Նա ինձ համար մնացել է աշակերտ, ով վաղուց դպրոցն ավարտել է, բայց նրան այսօր էլ սիրում ու հարգում եմ, իսկ կեղծարարության հեղինակը ներում չունի, ով հանդգնել է խեղաթյուրել իրականությունը:
Մենք շատ շնորհակալ ենք, որ դուք հեռվից հեռու ձեր բարեգործությամբ ձեռք եք մեկնում հարազատ Մարտակերտի բարգավաճմանը, գիտեմ, որ օտարության մեջ ապրողների հոգում մեծ կարոտ կա հայրենի եզերքի ու այստեղ ապրողների հանդեպ, բայց ցավում եմ, որ հայտնվել եք իմ աշակերտի վիճակում: Կարծում եմ՝ այս պարզ ու մտերմական հրապարակումը հասանելի կլինի նաև ձեզ, որպեսզի կարողանաք ճիշտ կողմնորոշվել ստեղծված իրավիճակում:
Ի հավելում իմ գրածի՝ ասեմ բազմիցս արտահայտած խոսքս, որ Աստված է ուղարկել Էդգար Հարությունյան անուն-ազգանունով մարդասեր անհատականությանը Մարտակերտ, մեծ գրողի խոսքերով՝ «օրհնվի՛ էն սհաթը», որ նրան նշանակեցին վարչակազմի ղեկավար: Նա մեկն է, ով եկել, ապրեցնում է մեր շրջապատն ու մեզ, իսկ ում համար այստեղ անդուր է նրա ազնիվ գործելաոճը, թող իր կարծիքը չտարածի մյուսների վրա, երբ Մարտակերտում համակիրների մի մեծ բանակ՝ հիացած նրա գործունեությամբ, օրհնում է նրան ու նրա եկած ճանապարհը:
Նատաշա Պողոսյան

Ի՞նչ է կատարվել դատարանում, հանդիպում Վ․ Ղուկասյանի հետ, վերջնաժամկետ բանկերին, սպասելի հետևանքներ

Վարչապետի խոսնակին խորհուրդ եմ տալիս` թռիր, նոր հոպ ասա. ԴՕԿ կուսակցության անդամ

ԲԱՆՍԱՐԿՈւԹՅՈւՆԸ՝ ՔԱՂԱՔԱԿԱՆՈւԹՅՈւՆ ՉԷ.Միհրդատ Ռոստոմի Մադաթյան

Աբսուրդ. մակարդակից խոսում է մեկը, ով ուղտի գործառույթ է իր վրա վերցրել

Վարդան Ղուկասյանի նկատմամբ փորձ է արվում իրականացնել քաղաքական հաշվեհարդար․ Լևոն Բաղդասարյան

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ. Ամերիկայի Միացյալ նահանգներն է այն միակ վայրը, որտեղ կարող է երաշխավորվել Վարդան Ղուկասյանի անվտանգությունը

Փաստաբան Լևոն Բաղդասարյանի հայտարարությունը Վարդան Ղուկասյանի մասին

Մանվել Գրիգորյանին մեղադրող դատախազը որոշում կկայացնի դատարանում. «Ժողովուրդ»

Ռուբեն Վարդանյանի հարցը մտնում է նոր փուլ. Փաշինյանը կարձագանքի՞ Նուբար Աֆեյանի կոչին

Մարդկային այս տեսակը քանդեց հայի տունը

Էս «Զեռկալօ Կլուբ»-ին հիշեցրեք, որ ՄԱՆՎԵԼՆ առաջին ՀԵՐՈՍ քաղբանտարկյալն է եղել...Mesrop Musaelyan

SOS. Վարդան Ղուկասյանի կյանքը լրջագույնս վտանգված է

Արփինե Սարգսյանը Փաշինյանին ազդակնե՞ր է հղում, թե՞ խոսում է առանց հետին մտքի

Ռոբերտ Քոչարյանն այն նախագահն էր, ում հետ պատվարժանորեն հաշվի էր նստում ամբողջ միջազգային հանրությունը՝ ներառյալ թշնամին

ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՆ ՔՐԵԱԿԱՆ ՀԵՏԱՊՆԴՄԱՆ Է ԵՆԹԱՐԿՎՈՒՄ ԱՊՕՐԻՆԻ, ԵՆԹԱԴՐԱԲԱՐ՝ «ՊԱՏՎԵՐՈՎ»

ՔՊ-ում արցախցիներին հայ չե՞ն համարում

«Ժողովուրդ». ՔՊ-ում լուռ դժգոհություն է հասունացել Ալեն Սիմոնյանի թքելու և Սամվելին խոշտանգելու դեպքերով

Եթե սա տեղի ուենա, ապա Ոստիկանության վրա պետք է խաչ քաշել

«ԴՕԿ» կուսակցության պատվավոր նախագահ Վարդան Ղուկասյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է

Ադրբեջանի «տրոյալկան ձին»

Նիկոլ Փաշինյանը ստեղծում է Հայաստանի անտիպոդը

Գաղափարախոսների ու պրակտիկ մարդկանց մասին

Ախուրյանցի Անոն պաշտոնատար անձանց հավաքական կերպարն է

Մարիամ Վահանյանի բացահայտումը՝ Վարդան Ղուկասյան մարդու մասին


