- 2025-03-11 13:30:00Ինչու հետաձգվեց Վարդան Ղուկասյանի գործով նիստը եւ ԱՄՆ-ի փաստաբանական խմբի վերաբերյալ հնչող քննադատությունների մասին
- 2025-03-10 21:45:00Ի՞նչ է կատարվել դատարանում, հանդիպում Վ․ Ղուկասյանի հետ, վերջնաժամկետ բանկերին, սպասելի հետևանքներ
- 2025-03-07 19:09:00Լաս Վեգասի հայտնի KLAS 8 News հեռուստակայանի արձագանքը Վարդան Ղուկասյանի մասին
- 2025-03-07 01:06:00ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
- 2025-02-28 12:55:00Փաստաբան Լևոն Բաղդասարյանի հայտարարությունը Վարդան Ղուկասյանի մասին
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում































Այս օրերին իշխանությունները հրապարակ են նետել մի վայ նախաձեռնություն` առաջարկելով Սերժ Սարգսյանի հրաժարականի օրը հռչակել`«քաղաքացու օր»:
«Հրապարակի» հետ զրույցում այս հարցի շուրջ սեփական մտքերով կիսվելով հանրության հետ` նախկին իշխանությունների օրոք գյուղատնտեսության փոխնախարար աշխատած, իսկ այժմ չգիտես ինչպես հեղափոխական կարկառուն դեմքերից մեկի վերածված Աժ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վարազդատ Կարապետյանը հայտարարել է, որ կողմ է վերոհիշյալ նախաձեռնությանը, սակայն պայմանով, որ այդ օրը չդառնա ոչ աշխատանքային:
«Քանի որ մենք հայտարարում ենք, որ սա արդեն ստեղծագործ մարդու, աշխատող մարդու երկիր է, պետք է ոչ աշխատանքային օրերի թիվը կրճատել, ոչ թե ավելացնել»,- սեփական տեսակետն է փորձել հիմնավորել Կարապետյանը:
Իրականում ականատես ենք դառնում մի խայտառակ պատկերի, երբ այդպես էլ անհասկանալի է մնում, թե ինչից ելնելով են հեղափոխականներն իրենց հաղթանակի օրը ցանկանում դարձնել համազգային տոն: Նրանց ներշնչում է բոլշևիկյան մեկդարյա պրակտիկա՞ն, երբ ԽՍՀՄ-ում մեծ շուքով նշվում էր հոկտեմեբյան հեղափոխության օրը, թե՞, պարզապես, խնդիր ունենալով մարդկանց ուշադրությունը շեղելու իրականությունից, ակամա հեղափոխականները հիմա էլ այս մի տարբերակն են փորձարկում, այն հաշվարկով, որ հավելյալ «հեղափոխական» տոներ սահմանելով ու ասենք, ֆեյսբուքյան ուղիղ եթերից բանաստեղծություններ անգիր ասելով` կարող են շահել շարքային քաղաքացու սիրտն ու համոզել, որ իսկապես նրա աղքատության պատճառը ոչ թե կառավարության անգործությունը կամ տգիտությունն է, այլ այդպես էլ չիրականացած փոփոխությունների սպասումից «աչքը ջուր կտրած» քաղաքացու գանգուղեղի սխալ գործունեությունը, ինչպես ասում է Փաշինյանը:
Ընդ որում` այստեղ հատկապես ուշագրավ է պսևդո-հեղափոխության «փիառշիկի» «բարձր» համբավ վայելող Կարապետյանի այն շեշտադրումը, թե իբր ինքը կողմ է, որ օրը չվերածվի ոչ աշխատանքայինի այն պարզ պատճառով, թե իբր Հայաստանն արարող, աշխատող մարդու երկիր է:
Հարց` եթե Կարապետյանի ասածն իրականություն է, ապա հատկապես ի՞նչ հիմքով են կրճատում շուրջ տաս հազարի հասնող այն քաղաքացիներին, ովքեր Կարապետյանի կողմից փառաբանվող աշխատանքի միջոցով հոգում էին իրենց կենսական կարիքները:
Ի դեմս կրճատվողների՝ գործ ունենք, ինչպես իշխանութուններն են պնդում, ձրիակերների բազմահազար ամբոխի հե՞տ, թե՞ սա ընդամենը մի հորինված պատրվակ է` պետական կառավարման համակարգը հարյուր տոկոսով ՔՊ-ացնելու ու ՔՊ-ական չինովնիկներին էլ աստղաբաշխական թվերի հասնող աշխատավարձեր սահմանելու` բացառապես քաղաքական նպատակներով` իհարկե…
Ամեն դեպքում՝ ակնհյատ է, որ անցել են սին խոստումներով, ֆեյսբուքյան շոուներով, սուտի-փութի խաղերով հասարակությանը խաբելու ժամանակները, և հայ հասարակությունը կարապետյաններից կոնկրետ արդյունք է ակնկալում, շոշափելի արդյունք` ոչ թե աշխատատեղերի կրճատում, այլ ավելացում, սոցիալական նպաստների, աշխատավաձների ու թոշակների բարձրացում, դատաիրավական համակարգի արմատական վերանայում, արդարության մթնոլորտի հաստատում, ԽԾԲ-ական ինստիուտի իսպառ չեղարկում և, առհսարարկ, նորմալ, խելքը գլխին պետութուն:
Այնինչ ականատես ենք դառնում ճիշտ հակառակին դեռ,մի բան էլ ավելին` եղածն էլ փչացնում են,աղավաղում…

Ի՞նչ է կատարվել դատարանում, հանդիպում Վ․ Ղուկասյանի հետ, վերջնաժամկետ բանկերին, սպասելի հետևանքներ

Վարչապետի խոսնակին խորհուրդ եմ տալիս` թռիր, նոր հոպ ասա. ԴՕԿ կուսակցության անդամ

ԲԱՆՍԱՐԿՈւԹՅՈւՆԸ՝ ՔԱՂԱՔԱԿԱՆՈւԹՅՈւՆ ՉԷ.Միհրդատ Ռոստոմի Մադաթյան

Աբսուրդ. մակարդակից խոսում է մեկը, ով ուղտի գործառույթ է իր վրա վերցրել

Վարդան Ղուկասյանի նկատմամբ փորձ է արվում իրականացնել քաղաքական հաշվեհարդար․ Լևոն Բաղդասարյան

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ. Ամերիկայի Միացյալ նահանգներն է այն միակ վայրը, որտեղ կարող է երաշխավորվել Վարդան Ղուկասյանի անվտանգությունը

Փաստաբան Լևոն Բաղդասարյանի հայտարարությունը Վարդան Ղուկասյանի մասին

Մանվել Գրիգորյանին մեղադրող դատախազը որոշում կկայացնի դատարանում. «Ժողովուրդ»

Ռուբեն Վարդանյանի հարցը մտնում է նոր փուլ. Փաշինյանը կարձագանքի՞ Նուբար Աֆեյանի կոչին

Մարդկային այս տեսակը քանդեց հայի տունը

Էս «Զեռկալօ Կլուբ»-ին հիշեցրեք, որ ՄԱՆՎԵԼՆ առաջին ՀԵՐՈՍ քաղբանտարկյալն է եղել...Mesrop Musaelyan

SOS. Վարդան Ղուկասյանի կյանքը լրջագույնս վտանգված է

Արփինե Սարգսյանը Փաշինյանին ազդակնե՞ր է հղում, թե՞ խոսում է առանց հետին մտքի

Ռոբերտ Քոչարյանն այն նախագահն էր, ում հետ պատվարժանորեն հաշվի էր նստում ամբողջ միջազգային հանրությունը՝ ներառյալ թշնամին

ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՆ ՔՐԵԱԿԱՆ ՀԵՏԱՊՆԴՄԱՆ Է ԵՆԹԱՐԿՎՈՒՄ ԱՊՕՐԻՆԻ, ԵՆԹԱԴՐԱԲԱՐ՝ «ՊԱՏՎԵՐՈՎ»

ՔՊ-ում արցախցիներին հայ չե՞ն համարում

«Ժողովուրդ». ՔՊ-ում լուռ դժգոհություն է հասունացել Ալեն Սիմոնյանի թքելու և Սամվելին խոշտանգելու դեպքերով

Եթե սա տեղի ուենա, ապա Ոստիկանության վրա պետք է խաչ քաշել

«ԴՕԿ» կուսակցության պատվավոր նախագահ Վարդան Ղուկասյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է

Ադրբեջանի «տրոյալկան ձին»

Նիկոլ Փաշինյանը ստեղծում է Հայաստանի անտիպոդը

Գաղափարախոսների ու պրակտիկ մարդկանց մասին

Ախուրյանցի Անոն պաշտոնատար անձանց հավաքական կերպարն է

Մարիամ Վահանյանի բացահայտումը՝ Վարդան Ղուկասյան մարդու մասին


