- 2025-03-11 13:30:00Ինչու հետաձգվեց Վարդան Ղուկասյանի գործով նիստը եւ ԱՄՆ-ի փաստաբանական խմբի վերաբերյալ հնչող քննադատությունների մասին
- 2025-03-10 21:45:00Ի՞նչ է կատարվել դատարանում, հանդիպում Վ․ Ղուկասյանի հետ, վերջնաժամկետ բանկերին, սպասելի հետևանքներ
- 2025-03-07 19:09:00Լաս Վեգասի հայտնի KLAS 8 News հեռուստակայանի արձագանքը Վարդան Ղուկասյանի մասին
- 2025-03-07 01:06:00ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
- 2025-02-28 12:55:00Փաստաբան Լևոն Բաղդասարյանի հայտարարությունը Վարդան Ղուկասյանի մասին
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում































Ըստ ԿԳՆ պաշտոնական տեղեկատվության (edu.am- ում տեղակայված հայտարարություն) ՀՀ ԿԳՆ կրթության ազգային ինստիտուտը լուծարվելու է և փոխարենը ստեղծվելու է հիմնադրամ: Այս առիթով ինստիտուտի աշխատակիցները բաց նամակով դիմել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։
Կրթության ազգային ինստիտուտը կրթության համակարգի առաջնային կառույցներից է և դժվար է պատկերացնել հանրակրթության իրականացումը առանց այս կառույցի:
ՀՀ ԿԳՆ կրթության ազգային ինստիտուտը կրթության ոլորտում ռազմավարական կարևորագույն նշանակություն ունեցող կառույց է, քանի որ այն
ապահովում է կրթական քաղաքականության արդյունավետ մշակումը:
Թավշյա հեղափոխությունը նաև նպատակ էր հետապնդում զարգացնել կրթությունը՝ այսօրվա «թույլ, անորակ» կրթական համակարգը բարձրացնել նոր աստիճանի՝ նրան տալով նոր որակ: Արդյո՞ք ԿԱԻ-ի լուծարումը այդ նպատակին հասնելու միակ ու կարճ ճանապարհն է: Արդյո՞ք այդչափ գիտնականների և կրթության ու գիտության զարգացման մեջ այդքան տարիների հսկայական ավանդ ներդրած արհեստավարժ կադրերի, որոնք ունեն տեղական և միջազգային կառույցների շնորհած համապատասխան վկայականներ, արտերկրում վերապատրաստված և վերապատրաստումներ իրականացրած փորձառու մասնագետներ, Հանրապետության ամբողջ կրթական համակարգը գիտելիքներով զինող, կարողություններ ու հմտություններ զարգացնող, չափորոշիչներ ու ծրագրեր, դասագրքեր և ուսումնամեթոդական ձեռնարկներ ստեղծող, անընդմեջ տարբեր ուսումնական և ոչ ուսումնական, մինչև անգամ սոցցանցային նյութեր փորձաքննության ենթարկող համապատասխան գիտելիքների, կարողությունների և հմտությունների տիրապետող մասնագետների գրչի մի հարվածով լուծարումն այդ նպատակին հասնելու ամենակարճ ու դյուրին ճանապարհն է: Արդյո՞ք նախարարությունը կամ կառավարությունը ունի կադրերի այնպիսի հզոր բազա, որով կարող է համալրել նոր ստեղծվելիք կառույցը, որը զերծ լինի բոլոր այն թերություններից ու թերացումներից, բացթողումներից ու վրիպումներից, որոնք առկա էին ԿԱԻ-ում, և որոնք չի կարողացել վերացնել: Արդյո՞ք հնարավոր է կարճ ժամանակամիջոցում ստեղծել կատարյալ արդյունավետ աշխատող կառույց:
Կառավարությունն ու նախարարությունը միայն մտածում են ԿԱԻ-ն
փակելու մասին՝ առաջնորդվելով հետևյալ սկզբունքով. «Կառույցը կա՝ խնդիր կա, կառույցը չկա՝ խնդիր չկա»: Եթե շարժվենք այս տրամաբանությամբ, ապա մեր երկրի բոլոր կառույցներն էլ խնդիրներ ունեն, և դա բնական է: Եթե կառույցն աշխատում է, ուրեմն նա կունենա խնդիրներ: Ավելի հարմար չէ՞ արդյոք լուծել խնդիրները, կամ դրանց լուծման ուղիներ փնտրել, ամրացնել ու հզորացնել կառույցը՝ նրանում առկա պոտենցիալ ուժերի միջոցով, քան վերացնել այն՝ իր ամբողջ հզոր գիտամանկավարժական ու ակտիվ, արդյունավետ գործունեություն ծավալող աշխատակազմով:
Մենք մեր բաց նամակն ենք ուղղում Ձեզ՝ ակնկալելով Ձեր խելամիտ, ոչ հապճեպ, հիմնավորված պատասխանը, միևնույն ժամանակ տեղեկացնելով, որ ոչ մի մասնագետ, կրթության բնագավառում այսչափ հզոր ու մեծ ավանդ ունեցող ոչ մի կոլեկտիվ թույլ չի տա շատ կարճ ժամանակահատվածում նման աղքատ ու խնդիրներով լի երկրում լուծարել մի գործող կառույց, ինչպիսին է ՀՀ ԿԳՆ կրթության ազգային ինստիտուտը:
Եթե կարելի է ԿԱԻ-ի հսկայական գործառույթները վստահել և բաշխել ոչ պետական ու հասարակական կազմակերպություններին, ապա մեր երկրին պետք չեն ո՛չ արդյունավետ կրթական համակարգ, ո՛չ կրթված քաղաքացի, ո՛չ ինժեներ, ո՛չ ուսուցիչ, ո՛չ տնտեսագետ, ո՛չ բժիշկ կամ այլ մասնագետ, ո՛չ էլ արդի կոմպետենցիաներով օժտված, աշխատանքային շուկային և միջազգային պահանջներին համապատասխանող քաղաքացի:
Ինչպես Ձեր, այնպես էլ մեր նպատակն է ամեն ինչ անել կրթական համակարգի բարելավման համար, մինչդեռ անցյալ տարի Ձեր կողմից համապատասխան ցուցում չստանալու պատճառով ԿԱԻ-ն լույս չընծայեց տասը անուն գիտամեթոդական ամսագիր, և դա այն դեպքում, երբ ֆինանսական հատկացում եղել էր: Ուսուցիչները սպասում են իրենց հոդվածների տպագրությանը, որպեսզի ստանան համապատասխան տարակարգ և դույզն-ինչ բարելավեն իրենց նյութական վիճակը:
Դադարեցվել են վերապատրաստման դասընթացները, մինչդեռ ԿԱԻ-ի մասնագետներին սպասում են ոչ միայն ՀՀ-ի, այլև Արցախի ուսուցիչները:
Աշխատանքային գործընթացները դադարեցնելով` դժվար կլինի դրական արդյունքի հասնել: Կրթական ոլորտն ունի բազմաթիվ թերացումներ, որոնք պետք է լուծել հընթացս և ոչ թե փակել-կասեցնել-դադարեցնել-լուծարել:
ԿԱԻ աշխատողներին մտահոգում է, թե ինչ է նախատեսվում ստեղծել ԿԱԻ-ի փոխարեն, ե՞րբ: Ի՞նչ է սպասվում Երևանում և 8 մասնաճյուղերում աշխատող 286 մասնագետներին: Մի՞թե կարելի է նման հզոր ու կայացած կառույցը մեկ հարվածով վերացնել:
Հաճախ բարձր ամբիոններից անընդհատ նշվում է, որ ԿԱԻ-ին անարդյունավետ է աշխատում: Ո՞վ, ինչպե՞ս է չափել աշխատանքի անարդյունավետությունը և ի՞նչ ուսումնասիրությունների արդյունքում է եկել այն եզրակացության, որ ԿԱԻ-ի աշխատանքի արդյունավետությունը ցածր է և ի՞նչ հիմքերով են աշխատողներին գործազուրկ դարձնում: Եվ որ ամենակարևորն՝ ի՞նչ է լինելու ԿԱԻ աշխատակիցների ճակատագիրը լուծարումից հետո:
Ի դեպ՝ կառավարության որոշում դեռ չկա, բայց ԿԱԻ-ի աշխատողներին ծանուցել են, որ ապրիլի մեկից այլևս չեն աշխատելու:
ՀՀ ԿԳՆ կրթության ազգային ինստիտուտի «հպարտ» մասնագետներ

Ի՞նչ է կատարվել դատարանում, հանդիպում Վ․ Ղուկասյանի հետ, վերջնաժամկետ բանկերին, սպասելի հետևանքներ

Վարչապետի խոսնակին խորհուրդ եմ տալիս` թռիր, նոր հոպ ասա. ԴՕԿ կուսակցության անդամ

ԲԱՆՍԱՐԿՈւԹՅՈւՆԸ՝ ՔԱՂԱՔԱԿԱՆՈւԹՅՈւՆ ՉԷ.Միհրդատ Ռոստոմի Մադաթյան

Աբսուրդ. մակարդակից խոսում է մեկը, ով ուղտի գործառույթ է իր վրա վերցրել

Վարդան Ղուկասյանի նկատմամբ փորձ է արվում իրականացնել քաղաքական հաշվեհարդար․ Լևոն Բաղդասարյան

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ. Ամերիկայի Միացյալ նահանգներն է այն միակ վայրը, որտեղ կարող է երաշխավորվել Վարդան Ղուկասյանի անվտանգությունը

Փաստաբան Լևոն Բաղդասարյանի հայտարարությունը Վարդան Ղուկասյանի մասին

Մանվել Գրիգորյանին մեղադրող դատախազը որոշում կկայացնի դատարանում. «Ժողովուրդ»

Ռուբեն Վարդանյանի հարցը մտնում է նոր փուլ. Փաշինյանը կարձագանքի՞ Նուբար Աֆեյանի կոչին

Մարդկային այս տեսակը քանդեց հայի տունը

Էս «Զեռկալօ Կլուբ»-ին հիշեցրեք, որ ՄԱՆՎԵԼՆ առաջին ՀԵՐՈՍ քաղբանտարկյալն է եղել...Mesrop Musaelyan

SOS. Վարդան Ղուկասյանի կյանքը լրջագույնս վտանգված է

Արփինե Սարգսյանը Փաշինյանին ազդակնե՞ր է հղում, թե՞ խոսում է առանց հետին մտքի

Ռոբերտ Քոչարյանն այն նախագահն էր, ում հետ պատվարժանորեն հաշվի էր նստում ամբողջ միջազգային հանրությունը՝ ներառյալ թշնամին

ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՆ ՔՐԵԱԿԱՆ ՀԵՏԱՊՆԴՄԱՆ Է ԵՆԹԱՐԿՎՈՒՄ ԱՊՕՐԻՆԻ, ԵՆԹԱԴՐԱԲԱՐ՝ «ՊԱՏՎԵՐՈՎ»

ՔՊ-ում արցախցիներին հայ չե՞ն համարում

«Ժողովուրդ». ՔՊ-ում լուռ դժգոհություն է հասունացել Ալեն Սիմոնյանի թքելու և Սամվելին խոշտանգելու դեպքերով

Եթե սա տեղի ուենա, ապա Ոստիկանության վրա պետք է խաչ քաշել

«ԴՕԿ» կուսակցության պատվավոր նախագահ Վարդան Ղուկասյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է

Ադրբեջանի «տրոյալկան ձին»

Նիկոլ Փաշինյանը ստեղծում է Հայաստանի անտիպոդը

Գաղափարախոսների ու պրակտիկ մարդկանց մասին

Ախուրյանցի Անոն պաշտոնատար անձանց հավաքական կերպարն է

Մարիամ Վահանյանի բացահայտումը՝ Վարդան Ղուկասյան մարդու մասին


