- 2025-03-11 13:30:00Ինչու հետաձգվեց Վարդան Ղուկասյանի գործով նիստը եւ ԱՄՆ-ի փաստաբանական խմբի վերաբերյալ հնչող քննադատությունների մասին
- 2025-03-10 21:45:00Ի՞նչ է կատարվել դատարանում, հանդիպում Վ․ Ղուկասյանի հետ, վերջնաժամկետ բանկերին, սպասելի հետևանքներ
- 2025-03-07 19:09:00Լաս Վեգասի հայտնի KLAS 8 News հեռուստակայանի արձագանքը Վարդան Ղուկասյանի մասին
- 2025-03-07 01:06:00ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
- 2025-02-28 12:55:00Փաստաբան Լևոն Բաղդասարյանի հայտարարությունը Վարդան Ղուկասյանի մասին
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում































Հայաստանում բողոքի ցույցերը չեն դադարում: Ճիշտ է` այս անգամ ցուցարարների թիվը չի հասնում մի քանի հարյուր հազարի, սակայն դրանցում ընդգրկվածների շրջանակը ժամանակի ընթացքում միմիայն ավելանալու միտում է դրսևորում:
Խոսքը, մասնավորապես, հետհեղափախական Հայաստանին խիստ բնորոշ դարձած Կառավարության շենքի դիմաց գրեթե անդադար իրականացվող ցույցերի մասին է:
Հիմա էլ պարզվում է` Փաշինյանի կառավարության թիրախում են հայտնվել գրավատներն ու փոխանակման կետերն, ինչպես նաև գազավորված ըմպելիք ատադրող ՓՄՁ-ները. համապատասխան ոլորտներում գործունեություն ծավալողները մարտի 11-ից բողոքի ակցիաներ էին իրականացնում կառավարության շենքի դեմ` բողոքելով իրենց համար կործանարար նախագծերի դեմ։
Իշխանությունները որոշել են բարդացնել միջին ու մանր բիզնեսի վերոհիշյալ սեգմենտը ներկայացնողների կյանքը` հակառակ այն «հեղափոխական» պնդումների, թե ամեն բան արվելու է` խրախուսելու աշխատանքը, օգնելու ժողովրդին «հարստանալ ու հարստացնել» (այս վերջին թեզը հատկապես Փաշինյանն է սիրում իր հանրային ելույթներում կրկնել):
Բանն այն է, որ Կառավարությունը մտադիր է բարձրացնել, մասնավորապես, գրավատների պետական տուրքերը և ոչ միայն: Առաջարկվում է վերանայել «Պետական տուրքի մասին» օրենքը, ըստ որի՝ ՀՀ Ֆինանսների նախարարության ներկայացրած նախագծով կտրուկ կբարձրանան գրավատների, արտարժույթի փոխանակման կետերի, վարկային կազմակերպություների պետական տուրքերը: Արտարժույթի փոխանակման կետերի համար այսօրվա տարեկան միանվագ 50 հազար դրամ պետտուրքը կռադնա 3 միլիոն դրամ, գրավատների՝ ներկայիս 100 հազար դրամը՝ 6 միլիոն դրամ, վարկային կազմակերպություների 3մլն դրամն էլ` 7 մլն դրամ:
Ամենահետաքրքրականը, սակայն այն է, որ նախագծով բանկերի լիցենզավորման համար պետտուրքի բարձրացում չի նախատեսվում:
Իսկ ահա գազավորված ըմպելիքներ արտադրող փոքր ու միջին ձեռնարկությունների աշխատակիցները բողոքում են հարկային օրենսգրքում Ֆինանսների նախարարության առաջարկած փոփոխությունների դեմ, որով նախատեսվում է շուրջ 5%-ով ավելացնել 1 լիտրի համար կիրառվող հարկը, ինչը հանգեցնելու է ընկերությունների լուծարմանը` բերելով երկրում գործազրկության շեշտակի ավելացմանը:
Ի՞նչ է ստացվում, մի՞թե ոչ այն, որ համապատասխան որոշումներով իշխանությունները փորձելու են ՓՄՁ-ների «օդերը փակել»` աննախադեպ արտոնություններ տալով խոշորներին. մի կողմից` վերացնում են բանկերի մրցակիցներին` փաստացի փակելով գրավատներն ու փոխանակման կետերն և օգնելով դրամատներին ավելի շատ փող աշխատել, մյուս կողմից` մեջտեղից հանում են այն փոքր ու միջին ձեռնարկություններին, որոնք խոշոր արտադրողների համար շուկայում ստեղծում էին մրցակցություն` նպաստելով դրանց կողմից իրականացվող գնային քաղաքականության հավասարակշռմանը,ստեղծելով հավելյալ աշխատատեղեր:
Այս ամենն ապացուցում է, որ Փաշինյանի` «հարստացե՛ք ու հարստացրե՛ք» թեզը իրականում վերաբերում է ոչ թե հասարակ ժողովրդին կամ դրա գործունյա հատվածին, այլ խոշոր սեփականատերերին, օլիգախներին ու գիգանտ ընկերություններին, բանկերի տերերին և այլն: Բացի սա` անհասկանալի է դառնում, թե այդ պարագայում ո՞ւմ է նկատի առնում վարչապետն, երբ ասում է «հարստացրե՛ք». ո՞ւմ են հարստացնելու, իրե՞ն, թե՞ ասենք Ալեն Սիմոնյանին…
Հարց` ովքե՞ր են Փաշինյանին բերել իշխանության, ժողովո՞ւրդը, որի ներկայացուցիչների դեմ է ուղղված լինելու համապատասխան որոշումները, թե՞ մեծահարուստներն ու բանկերը, որոնց շահերն է սպասարկում Փաշինյանի գլխավորած Կառավարությունն ի հաշիվ առաջինների: Ո՞րն է կառավարության գործունեության տրամաբանությունը, ուզում են զարկ տալ տնտեսության աշխուժացմանն ու խրախուսել իրենց իսկ կողմից իբր փառաբանվող աշխատա՞նքը, թե՞ այս ամենի հաշվին սիրաշահել խոշորներին ու հենվել հենց նրանց վրա, այլ ոչ թե ժողովրդի` այդպիսով դավաճանելով հասարակությանն ու ի դերև հանելով մարդկանց հույսերը:
Փաշինյանը հասկացել է, որ չի կարողանալու մինչև վերջ հենվել ժողովրդի վրա, չի կարողանալու արդարացնել հասարակական սպասելիքներն ու հիմա որոշել է սեփական հենակետ դարձնել խոշորներին` կրկնելով իր իսկ կողմից ժամանակին քննդատված ու դատափետված պրակտիկան:

Ի՞նչ է կատարվել դատարանում, հանդիպում Վ․ Ղուկասյանի հետ, վերջնաժամկետ բանկերին, սպասելի հետևանքներ

Վարչապետի խոսնակին խորհուրդ եմ տալիս` թռիր, նոր հոպ ասա. ԴՕԿ կուսակցության անդամ

ԲԱՆՍԱՐԿՈւԹՅՈւՆԸ՝ ՔԱՂԱՔԱԿԱՆՈւԹՅՈւՆ ՉԷ.Միհրդատ Ռոստոմի Մադաթյան

Աբսուրդ. մակարդակից խոսում է մեկը, ով ուղտի գործառույթ է իր վրա վերցրել

Վարդան Ղուկասյանի նկատմամբ փորձ է արվում իրականացնել քաղաքական հաշվեհարդար․ Լևոն Բաղդասարյան

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ. Ամերիկայի Միացյալ նահանգներն է այն միակ վայրը, որտեղ կարող է երաշխավորվել Վարդան Ղուկասյանի անվտանգությունը

Փաստաբան Լևոն Բաղդասարյանի հայտարարությունը Վարդան Ղուկասյանի մասին

Մանվել Գրիգորյանին մեղադրող դատախազը որոշում կկայացնի դատարանում. «Ժողովուրդ»

Ռուբեն Վարդանյանի հարցը մտնում է նոր փուլ. Փաշինյանը կարձագանքի՞ Նուբար Աֆեյանի կոչին

Մարդկային այս տեսակը քանդեց հայի տունը

Էս «Զեռկալօ Կլուբ»-ին հիշեցրեք, որ ՄԱՆՎԵԼՆ առաջին ՀԵՐՈՍ քաղբանտարկյալն է եղել...Mesrop Musaelyan

SOS. Վարդան Ղուկասյանի կյանքը լրջագույնս վտանգված է

Արփինե Սարգսյանը Փաշինյանին ազդակնե՞ր է հղում, թե՞ խոսում է առանց հետին մտքի

Ռոբերտ Քոչարյանն այն նախագահն էր, ում հետ պատվարժանորեն հաշվի էր նստում ամբողջ միջազգային հանրությունը՝ ներառյալ թշնամին

ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՆ ՔՐԵԱԿԱՆ ՀԵՏԱՊՆԴՄԱՆ Է ԵՆԹԱՐԿՎՈՒՄ ԱՊՕՐԻՆԻ, ԵՆԹԱԴՐԱԲԱՐ՝ «ՊԱՏՎԵՐՈՎ»

ՔՊ-ում արցախցիներին հայ չե՞ն համարում

«Ժողովուրդ». ՔՊ-ում լուռ դժգոհություն է հասունացել Ալեն Սիմոնյանի թքելու և Սամվելին խոշտանգելու դեպքերով

Եթե սա տեղի ուենա, ապա Ոստիկանության վրա պետք է խաչ քաշել

«ԴՕԿ» կուսակցության պատվավոր նախագահ Վարդան Ղուկասյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է

Ադրբեջանի «տրոյալկան ձին»

Նիկոլ Փաշինյանը ստեղծում է Հայաստանի անտիպոդը

Գաղափարախոսների ու պրակտիկ մարդկանց մասին

Ախուրյանցի Անոն պաշտոնատար անձանց հավաքական կերպարն է

Մարիամ Վահանյանի բացահայտումը՝ Վարդան Ղուկասյան մարդու մասին


