- 2025-03-07 19:09:00Լաս Վեգասի հայտնի KLAS 8 News հեռուստակայանի արձագանքը Վարդան Ղուկասյանի մասին
- 2025-03-07 01:06:00ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
- 2025-03-06 07:52:00Վարդան Ղուկասյանի նկատմամբ փորձ է արվում իրականացնել քաղաքական հաշվեհարդար․ Լևոն Բաղդասարյան
- 2025-02-28 12:55:00Փաստաբան Լևոն Բաղդասարյանի հայտարարությունը Վարդան Ղուկասյանի մասին
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում































Մարտի 19-ի մամուլի ասուլիսում Նիկոլ Փաշինյանը, պատասխանելով լրագրողներից մեկի այն հարցին, թե վերջին 10 ամիսների ընթացքում մարդկանց սոցիալական վիճակը բարելավե՞լ է, թե՞ ոչ, հայտարարել է. «Ասել եմ, որ մենք, օրինակ, 85000 մարդու սոցիալական նպաստները և թոշակները բարձրացրել ենք: 200000 մարդու աշխատավարձերը բարձրացրել ենք: 100%-անոց աճ է տեղի ունեցել հիփոթեքային վարկավորման: Դա մարդկանց սոցիալական վիճակի բարելավման ցուցի՞չ է, թե՞ ցուցիչ չէ: 2019թ-ի հունվարին երկրում համախառն առևտուրը 19%-անոց աճ է արձանագրել, դա ցուցի՞չ է, թե՞ ցուցիչ չէ: Այո՛, Հայաստանում կան մարդիկ, ովքեր ավելի լավ չեն ապրում: Բայց հարց` Հայաստանում կա՞ն մարդիկ, ովքեր ավելի վատ են ապրում»:
Փաշինյանի պատասխանն իսկապես «յուրօինակ» է:
Մեջբերելով, ըստ էության, ԱՎԾ-ից վերցրած ինչ-որ թվեր` նա, սպառիչ, առարկայական պատասխան տալու փոխարեն, փաստորեն, նախընտրել է հռետորական հարց բարձրացնել, որի պատասխանը հայտնի է անխտիր բոլոր նրանց, ովքեր ապրում ու սեփական մաշկի վրա են զգում հայաստանյան կյանքի դժվարությունները:
Վարչապետի հարցի պատասխանը, պետք է արձանագրել, դրական չէ: Եթե վարչապետն իսկապես անտեղյակ է իրողություններից, ապա պետք է նրան լուսավորենք ու ասենք, որ կյանքը հետհեղափոխական Հայաստանում ոչ միայն չի բարելավվել, այլև մարդկանց կենսամակարդակն իջել է նույնիսկ պլենտուզի մակարդակից էլ ցած, և բոլորովին կապ չունի, թե ԱՎԾ-ն կամ այլ մարմիններ ինչ թվեր են շշնջացել Փաշինյանի ականջին:
Բերենք մի քանի պարզ փաստ, որոնք կվկայեն վերոգրյալի ճշմարտացիությունը:
Նախ` Հայաստանում այս ամիսների ընթացքում շարունակվել է արդեն ավանդույթի վերածված անկառավարելի գնաճը: Նույն բանանի գինը, որը մատին փաթաթան անելով` Փաշինյանը վերցրեց իշխանությունն ու հարյուր հազարների կրքեր բորբոքեց, այսօր անբնական բարձր է երևանյան խանութներում` գերազանցելով 1000 դրամի շեմն այն դեպքում, երբ մի քանի ամիս առաջ ընդամենը 600-700 էր («Լֆիկի» աչքը լույս): Նույն իրավիճակն է կաթնամթերքի շուկայում, իսկ գյուղմթերքի մի շարք կուլտուրաներ ընդհանրապես վերածվել է չտեսնված դելեգատեսի, երբ մարդու գրպանին ավելի էժան է նստում ասենք Դեղին ծովի ձկների խավիարը, քան,օրինակ, մի կիլոգրամ պոպոկը:
Դե իսկ սոցիալական լարվածության աճի, աշխատատեղերի կրճատման խնդրի, շարունակվող արտագաղթի մասին մանրամասնել առհասարակ չարժե. բավական է օրվա մեջ մի քանի ժամ գտնվել Կառավարության շենքի դիմաց, որպեսզի պարզ դառնա` ինչպիսի կոլապսային վիճակ է ստեղծվել Հայաստանում:
Բայց այս ամենը կարծես չի էլ հուզում ազգընտիր առաջնորդին: Նա ոչ միայն հարցին հարցով է պատասխանում, այլև չի էլ ցանկանում ընդունել, որ մամուլում իր իշխանության վերաբերյալ հնչող քննադատությունները ոչ թե ինչ-որ մեկի դավադրության արդյունք են, այլ` ընդամենն օբյեկտիվ արձագանքն այն իրավիճակի, որ ստեղծվել է երկրում, ու որի առաջ Փաշինյանի կառավարությունն անզոր է:
Չնայած էլ ի՞նչ կարելի էր ակնկալել աղքատությունը որպես լոկ հոգեբանական բարդույթ հռչակած կառավարության ղեկավարից…

Ի՞նչ է կատարվել դատարանում, հանդիպում Վ․ Ղուկասյանի հետ, վերջնաժամկետ բանկերին, սպասելի հետևանքներ

Հուզված` Դոգը ուղիղ եթերով պատմել է իր դաժան մանկության մասին. Անհնար է դիտել առանց արցունքների

Լաս Վեգասի հայտնի KLAS 8 News հեռուստակայանի արձագանքը Վարդան Ղուկասյանի մասին

Բաքվի դատավարությունն ու Երևանի լռությունը

Վարչապետի խոսնակին խորհուրդ եմ տալիս` թռիր, նոր հոպ ասա. ԴՕԿ կուսակցության անդամ

ԲԱՆՍԱՐԿՈւԹՅՈւՆԸ՝ ՔԱՂԱՔԱԿԱՆՈւԹՅՈւՆ ՉԷ.Միհրդատ Ռոստոմի Մադաթյան

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Աբսուրդ. մակարդակից խոսում է մեկը, ով ուղտի գործառույթ է իր վրա վերցրել

Կոչ Վ․Ղուկասյանի աջակիցներին, ի՞նչից է հրաժարվում ՀՀ-ն միջազգային դատարանում, Թրամփից սպասելիքները

Վարդան Ղուկասյանի նկատմամբ փորձ է արվում իրականացնել քաղաքական հաշվեհարդար․ Լևոն Բաղդասարյան

Վարդան Ղուկասյանին ԱՄՆ-ից արտաքսելու անհրաժեշտություն չկա․ ՀՀ կառավարության պահանջն անհիմն է. փաստաբան

է՞լ ով է ներգրավված Վ․ Ղուկասյանի գործով, թուրքամետ ՔՊ-ն պատրվելու է, նոր ուժ, Թրամփի նպատակները

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ. Ամերիկայի Միացյալ նահանգներն է այն միակ վայրը, որտեղ կարող է երաշխավորվել Վարդան Ղուկասյանի անվտանգությունը

Փաստաբան Լևոն Բաղդասարյանի հայտարարությունը Վարդան Ղուկասյանի մասին

Մանվել Գրիգորյանին մեղադրող դատախազը որոշում կկայացնի դատարանում. «Ժողովուրդ»

Ռուբեն Վարդանյանի հարցը մտնում է նոր փուլ. Փաշինյանը կարձագանքի՞ Նուբար Աֆեյանի կոչին

Մարդկային այս տեսակը քանդեց հայի տունը

Էս «Զեռկալօ Կլուբ»-ին հիշեցրեք, որ ՄԱՆՎԵԼՆ առաջին ՀԵՐՈՍ քաղբանտարկյալն է եղել...Mesrop Musaelyan

SOS. Վարդան Ղուկասյանի կյանքը լրջագույնս վտանգված է

Արփինե Սարգսյանը Փաշինյանին ազդակնե՞ր է հղում, թե՞ խոսում է առանց հետին մտքի

Ռոբերտ Քոչարյանն այն նախագահն էր, ում հետ պատվարժանորեն հաշվի էր նստում ամբողջ միջազգային հանրությունը՝ ներառյալ թշնամին

Եռաբլուրի հողերը վաճառել է Արմեն Սարգսյանը, գնել` Վաչագան Ղազարյանը. «Ժողովուրդ»

Ալեքսանդր Սարգսյանից և նրա ընտանիքի անդամներից բռնագանձման ենթակա գույքը՝ ըստ դատախազության․ միլիարդավոր դրամներ, բնակարաններ, մեքենաներ, հողամասեր. iravaban.net

ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՆ ՔՐԵԱԿԱՆ ՀԵՏԱՊՆԴՄԱՆ Է ԵՆԹԱՐԿՎՈՒՄ ԱՊՕՐԻՆԻ, ԵՆԹԱԴՐԱԲԱՐ՝ «ՊԱՏՎԵՐՈՎ»


